Մեխանիզմների սինթեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեխանիզմների սինթեզ, մեքենաների և մեխանիզմների տեսության բաժին․ ուսումնասիրում է տրված կինեմատիկական և դինամիկական հատկություններով մեխանիզմների կինեմատիկական սխեմաների նախագծման եղանակները։ Առավել լրիվ են մշակված արված կինեմատիկական հատկություններով մեխանիզմների սինթեզի եղանակները։ Պարզագույնը բռնցքավոր մեխանիզմների կինեմատիկական սինթեզն է․ հայտնի համարելով մեխանիզմի տիպը՝ որոշում են օղակների այն չափերը, որոնց դեպքում ապահովվում է առանձին օղակների տրված շարժման օրենքը։ Ավելի բարդ է լծակային մեխանիզմների սինթեզը, որը կարող է կատարվել միայն մոտավոր կերպով։ Հոդակապավոր մեխանիզմների սինթեզի եղանակները հիմնված են ֆունկցիաների մոտարկումների տեսության կիրառման վրա։ Այս եղանակներն առաջարկել է Պ․ Լ․ Չեբիշեը, 1853 թվականին։ Մեխանիզմների սինթեզի եղանակների ընդհանուր թերությունն այն է, որ դրանք հնարավորություն չեն տալիս ընտրելու մեխանիզմի սխեման, իսկ օղակների չափերը հաճախ ստացվում են կոնստրուկտիվորեն ոչ պիտանի։ Նշված թերությունները զգալի չափով կարող են վերացվել էլեկտրոնային հաշվողական մեքենաների կիրառմամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 398