Մեխանիզմների կինետոստատիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մեխանիզմների կինետոտաստիկա, մեքենաների ն մեխանիզմների տեսության բաժին, որում, այսպես կոչված, ուժային հաշվարկի եղանակով որոշվում են մեխանիզմի կինեմատիկական զույգերի տարրերի հակազդումները (շարժման օրենքը հայտնի է)։ Եթե մեխանիզմի օղակներին կիրառված բոլոր արտաքին ուժերին գումարվեն իներցիայի ուժերը, ապա, Դ՝ Ալամբերի սկզբունքի համաձայն, պայմանականորեն կարելի է ընդունել, որ ամբողջ մեխանիզմը և դրա առանձին մասերը գտնվում են հավասարակշռության վիճակում։ Հետևաբար, մեխանիզմի վրա ազդող ուժերը որոշելիս, օգտվում են ստատիկայի հավասարումներից։ Հավասարումների համակարգը կազմում են մեխանիզմի մասերի՝ օղակների և կինեմատիկական զույգերի համար։ Անհայտ հակազդումների թիվը հավասար է հավասարումների թվին։ Մեխանիկայում նման համակարգերը կոչվում են ստատիկորեն որոշելի։ Կինեմատիկական զույգերում շփման ուժերը հաշվի առնելու դեպքում հավասարումների համակարգին ավելանում է ևս մի անկախ հավասարում։ Մեխանիզմների կինեմատիկայի եղանակներից օգտվում են նոր մեքենաների նախագծման ժամանակ՝ ամրության հաշվարկներ կատարելիս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 398 CC-BY-SA-icon-80x15.png