Մեխախփիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Trusty մակնիշի օդաճնշական մեխախփիչը աշխատանքի ժամանակ

Մեխախփիչ, առանց ֆիզիկական ուժի կիրառման ամրակներ ու մեխեր խփելու համար նախատեսված գործիք: Որպես կանոն, մեխը խփելու համար անհրաժեշտ էներգիայի աղբյուր է հանդիսանում սեղմված օդը:

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեխախփիչները բաժանվում են օդաճնշական, էլեկտրական և գազային տեսակների: Օդաճնշական գործիքները սովորաբար ավելի թեթեւ ու հզոր են, սակայն պահանջում են ճնշակ, որպես սեղմված օդի աղբյուր:

Գոյություն ունի բաժանում նաև ըստ կիրառվող նյութերի տեսակների՝ մեխեր, ամրակներ, գամասեղներ: Կիրառվող նյութերը ոչ միայն որոշում են ամրացման տեսակը, այլ նաև չափսը, տրամաչափը և այն, թե որ նյութի համար են կիրառվում: Օրինակ չի կարելի փայտի մեխով ամրացնել ինչ-որ բան բետոնին:

Մեխախփիչները լայն տարածում ունեն ԱՄՆ-ում և Եվրոպայում: Այս գործիքը օգնում է արագացնել շինարարությունը և հեշտացնում է փայտե հիմնակմախքի հավաքման աշխատանքները: Աշխատողը կարող է մեկ ձեռքով բռնել նյութը, իսկ մյուսով խփել մեխը: