Jump to content

Մելֆալան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելֆալան
Изображение химической структуры
Տեսակքիմիական երևույթի տեսակ
Զանգված5,0E−25 kg[1]
Քիմիական բանաձևC₁₃H₁₈Cl₂N₂O₂[1]

Մելֆալան, քիմիաթերապիայի դեղամիջոց է, որը վաճառվում է մասնավորապես, Alkeran ապրանքանիշի ներքո, որն օգտագործվում է բազմակի միելոմայի, լիմֆոմայի, լիմֆոբլաստային և միելոբլաստային լեյկեմիաների, մանկական նեյրոբլաստոմայի, ձվարանների քաղցկեղի, կրծքագեղձի ադենոկարցինոմայի և ուվեալ մելանոմայի բուժման համար[2][3][4][5]։ Այն ընդունվում է բերանացի կամ ներերակային ներարկման միջոցով[5]։

Հաճախ հանդիպող կողմնակի ազդեցությունները ներառում են սրտխառնոց և ոսկրածուծի ճնշում[5]։ Ավելի ծանր կողմնակի ազդեցությունների մեջ կարող են մտնել անաֆիլաքսիա և այլ քաղցկեղների զարգացում[5]։ Հղիության ընթացքում oգտագործումը կարող է վնասել պտղին[6]։ Մելֆալանը պատկանում է ազոտային մուստարդային ալկիլացնող նյութերի դասին[5] և գործում է՝ խանգարելով ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի սինթեզին[5]։

Մելֆալանը հաստատվել է Միացյալ Նահանգներում բժշկական օգտագործման համար 1964 թվականին[5]: Այն ընդգրկված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում[7]: Այն հասանելի է որպես համընդհանուր դեղամիջոց[8]:

Բժշկական օգտագործումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական միությունում մելֆալանը ցուցված է հետևյալ հիվանդությունների բուժման համար՝ բազմակի միելոմա, չարորակ լիմֆոմաներ (Հոջկինի և ոչ Հոջկինի լիմֆոմա), սուր լիմֆոբլաստային և միելոբլաստային լեյկոզներ, մանկական նեյրոբլաստոմա, ձվարանների քաղցկեղ և կաթնագեղձի ադենոկարցինոմա[4]։

ԱՄՆ-ում մելֆալանը կիրառվում է որպես բարձր դոզայով կոնդիցիոնացնող (conditioning) բուժում՝ մինչև հեմատոպոետիկ նախորդ բջիջների (ցողունային բջիջների) փոխպատվաստումը բազմակի միելոմայով հիվանդ անձանց մոտ[3][9]։ Եվրոպական միությունում այն ցուցված է՝ այլ ցիտոտոքսիկ դեղամիջոցների հետ համակցված, որպես նվազեցված ինտենսիվության կոնդիցիոնացնող բուժում՝ մինչև ալոգեն հեմատոպոետիկ ցողունային բջիջների փոխպատվաստումը մեծահասակների չարորակ հեմատոլոգիական հիվանդությունների դեպքում[4]։

2023 թվականի օգոստոսին ԱՄՆ սննդի և դեղերի վարչությունը հաստատել է մելֆալանը որպես լյարդի ուղղորդված բուժում ուվեալ մելանոմա ունեցող մեծահասակների համար, որոնք ունեն լյարդի 50%-ից պակաս ախտահարող լյարդային մետաստազներ եւ ոչ մի արտահեպատիկ հիվանդություն, կամ երբ արտալյարդային հիվանդությունը սահմանափակվում է ոսկրերով, ավշային հանգույցներով, ենթամաշկային հյուսվածքներով կամ թոքերով և ենթակա է վիրաբուժական հեռացման կամ ճառագայթային բուժման[10][11]։

Կողմնակի ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր կողմնակի ազդեցությունները ներառում են[5].

Ավելի հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցությունները ներառում են՝

Դեղագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆարմակոկինետիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելֆալանը քաղցկեղային բջիջների մեջ տեղափոխվում է L-լեյցինային տիպի փոխադրիչների միջոցով(LAT1 և LAT2)[12]։

Մելֆալանի մետաբոլիտները՝ մոնոհիդրօքսիմելֆալանը և դիհիդրօքսիմելֆալանը, ֆարմակոլոգիական առումով չեզոք են։ Դրանք առաջանում են քլորի ատոմի փոխարինման արդյունքում հիդրօքսիլ խմբով (–OH)[13]։

Գործողության մեխանիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելֆալանի ալկիլացման մեխանիզմը բնորոշ է ազոտային մուստարդների բոլոր ներկայացուցիչներին և ընթանում է ազիրիդինիումի կատիոնի առաջացման միջոցով։ Այս բարձր ռեակտիվ միջանկյալ միացությունը փոխազդում է նուկլեոտիդային հիմքերի ազոտի ատոմների հետ՝ առաջացնելով դրական լիցքավորված հավելումներ[14]։

Մելֆալանը քիմիապես փոփոխում է ԴՆԹ-ի նուկլեոտիդները ալկիլացման միջոցով՝ հիմնականում թիրախավորելով գուանինը՝ N7 դիրքում՝ ԴՆԹ-ի գլխավոր շղթայի ներսում, և ավելի քիչ՝ ադենինը՝ N3 դիրքում՝ փոքրիկ շղթայի ներսում։

Մելֆալան-ով նուկլեոտիդների ալկիլացման մեխանիզմը[14]

Գուանինի ալկիլացումը մելֆալանի բուժական գործունեության հիմքում ընկած դեղաբանական նշանակալի հիմնական գործընթացն է, որը հայտնի է որպես գուանինի ալկիլացում: Այս ռեակցիան առաջացնում է խաչաձև կապեր կամ ԴՆԹ–ի կոմպլեմենտար շղթաների միջև, կամ նույն շղթայի ներսում, սովորաբար Գուանին-Գուանին կամ Ադենին-Ադենին զույգերի մասնակցությամբ: Այսպիսի խաչաձև կապերը խանգարում են ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի սինթեզին, որոնք անհրաժեշտ են բջիջների գոյատևման համար, և արդյունքում առաջացնում են ցիտոտոքսիկություն ինչպես բաժանվող, այնպես էլ չբաժանվող ուռուցքային բջիջներում[13]։

Սինթեզ:[15][16][17] ԱՄՆ պատենտ 3 032 584; ԱՄՆ պատենտ 3 032 585 (both 1962 to NRDC).

4-Նիտրո-լ-ֆենիլալանինը (1) ֆտալ անհիդրիդով տաքացնելիս վերածվել է ֆտալիմիդի, որն այնուհետև վերածվել է էթիլային եթերի (2): Կատալիտիկ ջրածնությամբ ստացվել է համապատասխան անիլինային միջանկյալը։ Ջերմային ազդեցությամբ թթվային միջավայրում օքսիրանի հետ, ապա Ֆոսֆորիլքլորիդով մշակելով ստացվում է բիսկլորիդը, և պաշտպանիչ խմբերի հեռացման միջոցով հիդրոքլորաթթվով ստացվում է վերջնական արտադրանքը՝ մելֆալանը (3):

Հասարակություն և մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավական կարգավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի սեպտեմբերի 17-ին Եվրոպական դեղամիջոցների գործակալության Մարդու օգտագործման դեղամիջոցների կոմիտեն դրական կարծիք է ընդունել՝ առաջարկելով տրամադրել մելֆալանի շուկայահանման թույլտվություն[18]։ Այս դեղամիջոցի դիմորդ համապատասխան պատասխանատու ընկերությունը Adienne S.r.l. S.U.[18]-ն է։ Մելֆալանը Եվրոպական միությունում բժշկական օգտագործման համար հաստատվել է 2020 թվականի նոյեմբերին[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 melphalan
  2. «Alkeran- melphalan tablet, film coated». DailyMed. 2019 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.
  3. 1 2 «Evomela- melphalan injection, powder, lyophilized, for solution». DailyMed. 2021 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.
  4. 1 2 3 4 «Phelinun EPAR». European Medicines Agency (EMA). 15 Սեպտեմբեր 2020. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին. Text was copied from this source which is copyright European Medicines Agency. Reproduction is authorized provided the source is acknowledged.
  5. 1 2 3 4 5 6 7 8 9 «Melphalan Monograph for Professionals». Drugs.com. American Society of Health-System Pharmacists. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
  6. «Melphalan Use During Pregnancy». Drugs.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
  7. World Health Organization (2019). World Health Organization model list of essential medicines: 21st list 2019. Geneva: World Health Organization. hdl:10665/325771. WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO.
  8. British national formulary : BNF 76 (76 ed.). Pharmaceutical Press. 2018. էջեր 873–874. ISBN 978-0-85711-338-2.
  9. «Evomela (Captisol-enabled melphalan HCl) for Injection». U.S. Food and Drug Administration (FDA). 2016 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 7-ին.(չաշխատող հղում)
  10. «Oncology (Cancer) / Hematologic Malignancies Approval Notifications». U.S. Food and Drug Administration (FDA). 2023 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 7-ին.(չաշխատող հղում)  This article incorporates text from this source, which is in the public domain.
  11. «Delcath Systems, Inc. Announces FDA Approval of Hepzato Kit for the Treatment of Adult Patients with Unresectable Hepatic-Dominant Metastatic Uveal Melanoma» (Press release). Delcath Systems. 2023 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 7-ին via PR Newswire.
  12. Diethelm-Varela B, Ai Y, Liang D, Xue F (2019-06-20). «Nitrogen Mustards as Anticancer Chemotherapies: Historic Perspective, Current Developments and Future Trends». Current Topics in Medicinal Chemistry. 19 (9): 691–712. doi:10.2174/1568026619666190401100519. PMID 30931858.
  13. 1 2 «Melphalan». National Cancer Institute. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.
  14. 1 2 Molphy Z, Montagner D, Bhat SS, Slator C, Long C, Erxleben A, Kellett A (2018 թ․ նոյեմբեր). «A phosphate-targeted dinuclear Cu(II) complex combining major groove binding and oxidative DNA cleavage». Nucleic Acids Research. 46 (19): 9918–9931. doi:10.1093/nar/gky806. PMC 6212767. PMID 30239938.
  15. Bergel F, Stock JA (1954). «Cyto-active amino-acid and peptide derivatives. Part I. Substituted phenylalanines». Journal of the Chemical Society (Resumed): 2409. doi:10.1039/JR9540002409.
  16. Bergel F, Burnop VC, Stock JA (1955). «Cyto-active amino-acids and peptides. Part II. Resolution of para-substituted phenylalanines and synthesis of p-di-(2-chloroethyl)amino-DL-phenyl[?-14C]alanine». Journal of the Chemical Society (Resumed): 1223–1230. doi:10.1039/JR9550001223.
  17. Larionov LF, Shkodinskaja EN, Troosheikina VI, Khokhlov AS, Vasina OS, Novikova MA (1955 թ․ հուլիս). «Studies on the anti-tumour activity of p-di-(2-chloroethyl) aminophenylalanine (sarcolysine)». Lancet. 269 (6882): 169–171. doi:10.1016/S0140-6736(55)92736-7. PMID 13243678.
  18. 1 2 «Phelinun: Pending EC decision». European Medicines Agency (EMA). 2020 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Text was copied from this source which is copyright European Medicines Agency. Reproduction is authorized provided the source is acknowledged.