Մելքոն Տիրացույան
Արտաքին տեսք
| Ի ծնե | Մելքոն Ղազարոսի Տիրացույան |
|---|---|
| Ծնվել է | 1837 |
| Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
| Վախճանվել է | 1904 |
| Մահվան վայր | Կոստանդնուպոլիս |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | նկարիչ |
Մելքոն Ղազարոսի Տիրացույան (1837, Կոստանդնուպոլիս - 1904, Կոստանդնուպոլիս), հայ գեղանկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1850-1857 թվականներին սովորել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում։ Երկար տարիներ նկարչություն է դասավանդել Կոստանդնուպոլսի և Քաղկեդոնի հայկական դպրոցներում։ Գործերից են՝ «Հովհաննես Մկրտչի քարոզը», «Սուրբ Ղուկասը», «Գրիգոր Լուսավորիչ», «Դոկտոր Սիմոնով»։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1][2]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հ. Ն. Տիրացույան, Մելքոն Տիրացույան, «Բազմավեպ», 1905, N 1:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մելքոն Տիրացույանի ստեղծագործություններից Հայաստանի ազգային պատկերասրահում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան