Մելս Բաղդասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մելս Գասպարի Բաղդասարյան
Ծնվել էմայիսի 15, 1946 (77 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող և արձակագիր
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն

Մելս Գասպարի Բաղդասարյան (մայիսի 15, 1946(1946-05-15), Մեծավան, Լոռու մարզ), բանաստեղծ, արձակագիր, լրագրող։ Հայաստանի գրողների միության անդամ (2007)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելս Բաղդասարյանը ծնվել է Տաշիրի տարածաշրջանի Մեծավան գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հեռակա բաժինը։ 1971 թվականից ԽՍՀՄ, 1990 թվականից Հայաստանի ժուռնալիստների միության անդամ։ 1964-1970 թվականներին, ուսմանը զուգահեռ, աշխատել ե Կալինինոյի նորաբաց շրջանային «Արևածագ» թերթի խմբագրությունում՝ սկզբում որպես սրբագրիչ, ապա՝ գրական աշխատող, բաժնի վարիչ։ 1970-1992 թվականներին եղել է շրջանային ռադիոհաղորդումների խմբագիր, 1992-1996 թվականներին՝ շրջխորհրդի գործկոմի մշակույթի բաժնի վարիչ, 1997-2000 թվականներին՝ Տաշիրի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության փախստականների գծով տեսուչ։ Աշխատում է Տաշիրի քաղաքապետարանում՝ որպես քաղաքապետի խորհրդական։ 1 2005 թվականից Ռազմածովագիրների միջազգային ընկերության, 2007 թվականից՝ Հայաստանի գրողների միության անդամ է[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակել է «Սիրո անուրջներ» (1992 թ.), «Բարի լույս, սեր» (1996 թ.), «Դեռ ծարավ եմ» (1999 թ.), «Խաչված հեքիաթներ (2001 թ.)[2], «Լույս եմ փնտրում» (2003 թ.), «Եվ քարի արտից ցորենը ծլեց» (2005 թ.), «Կինը գովք է» (2007 թ.), «Քրիզանթեմ» (2008 թ.), «Ու անունդ դրեցի սեր» (2010 թ.), «Սասնա ծուռ եմ» (2011), «Փրկիր ինձ Հիսուս» (2012 թ.)՝ բանաստեղծությունների ժողովածուները և Արցախյան հերոսամարտին նվիրված «Սխրանքի ու փառքի ճամփաներով» (2005 թ.) և «Հայրենապատում-Շահնազար» (2007 թ.) արձակ ստեղծագործությունները։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության «Հայաստան-Ռուսաստան միության 10-ամյակ» մեդալ, 2010 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]