Մելսիկ Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մելսիկ Արշակի Աբրահամյան
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՄԵԼՍԻԿ ԱՐՇԱԿԻ.jpg
8 հունիսի, 1948 - 7 մայիսի, 1994
Ծննդավայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հերհեր, Մարտունի
Մահվան վայր ԼՂՀ Մարտակերտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Մելսիկ Աբրահամյան (8 հունիսի, 1948, Հերհեր, Մարտունի - 7 մայիսի, 1994, Մարտակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելսիկ Աբրահամյանը ծնվել է 1948 թ. հունիսի 8-ին Մարտունու շրջանի Հերհեր գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է հայրենի գյուղի կոլտնտեսությունում, ապա՝ բնակություն է հաստատել Երևանում։ Հայրենի հողի կանչը նրան ետ է բերել։

Մասնակցել է մի շարք մարտական գործողությունների։ Զոհվել է 1994 թ. մայիսի 7-ին Մարտակերտում։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Երևանի գերեզմանատներից մեկում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]