Մելոդեկլեմացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մելոդեկլեմացիա (մելո և լատիներեն declamatio - արտասանություն), բեմական արվեստի տեսակ, որ առաջացել է Հին Հռոմում 1-2-րդ դարերում որպես բանաստեղծական և դրամատիկական երկերի պալատական ընթերցման եղանակ՝ տավղի նվագակցությամբ։ Մելոդեկլեմացիան 19-րդ դարին Ռուսաստանում եղել է սալոնային ժամանց, ապա Էստրադային ժանր՝ չափածոյի և արձակ հատվածի անգիր ընթերցում՝ դաշնամուրի նվագակցությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 395 CC-BY-SA-icon-80x15.png