Մելիք Էնալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելիք Էնալ
Տփղիսի մելիք
1646 - 1673
(ընդհատումներով)
Նախորդող Բադին
Հաջորդող Մելիք Բայանդուր
 
Գործունեություն՝ Պետական
Ազգություն Հայ
Ծննդավայր Թբիլիսի
Վախճանի վայր Թբիլիսի

Մելիք Էնալ (ծննդ. թվ. անհայտ, հավանաբար Տփղիս - մահվ. թվ. անհայտ, հավանաբար Տփղիս), հայազգի պետական գործիչ, Տփղիսի մելիք (քաղաքապետ)։ Ըստ ուսումնասիրողների՝ եղել է Բեհբությանների ներկայացուցիչ[1]։

Տփղիսի (Թբիլիսիի) կալվածական, առևտրային գործերին առնչվող մի շարք վավերագրերում Էնալը, որպես քաղաքի մելիք, հիշատակվում է 1646 թվականից մինչև 1673 թվականը[2]։ Նրա պաշտոնավարությունը ընթացել է ընդհատումներով։ Մասնավորապես, հայտնի է, որ 1650 թվականին քաղաքի մելիքությունը ստանձնել է հայազգի մելիք Բայանդուրը, իսկ 1662 թվականին վախճանվել է այդ պաշտոննում գտնված խոջա մելիք Բեհբուտը[1]։

Մելիք Էնալի պաշտոնավարման ընթացքում տանուտերն (մամասախիլս) էր Ասլամազը, իսկ վերջինիս օգնականներն էին (նացվալ) Շերմազանը (1646 - 1658) և Դավիթը (1666 - 1678)[1]։

Ամուսնացած է եղել, ունեցել է զավակներ՝ Ռոստոմը, Քայխոսրոն։ Ռոստոմի որդին էր Կարապետը։ Քայխոսրոն 1701-1714 թվականներին եղել է տանուտիրոջ օգնական։ Ունեցել է որդիներ՝ Կարապետ, Բաղին, Հովսեփ, Գևորգ[1]։

Ամենայն հավանականությամբ թաղված է եղել Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատանը։ Գերեզմանը ոչնչացվել է[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) Արխիվացված 2019-02-07 Wayback Machine (ռուս.)
  2. Թվակիր վավերագրերը վերաբերում են 1646, 1648, 1658, 1659, 1666, 1672, 1673 թթ. (დოქუმენთები ცბილისის ისთორიისაცვის (XVI-XIX სს.), wიგნი ფირველი, შეადგინეს: ნიქო ბერჟენიშვილმა და მამისა ბერჟენიშვილმა, ცბილისი, 1962, էջ 12-13, 14, 19, 21, 22, 25, 28, 29, 30, 31, 32)։
  3. «ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ - Թբիլիսիի քաղաքագլուխները», Ալիք օրաթերթ 2013թ.:(չաշխատող հղում)