Մելիք Աղասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մելիք Ժորայի Աղասյան
1963 - 13 մարտի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Առաջաձոր, Մարտակերտի շրջան
Մահվան վայրԼՂՀ Սրխավենդ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Մելիք Աղասյան (1963, Առաջաձոր, Մարտակերտի շրջան - 13 մարտի, 1992, Սրխավենդ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիք Աղասյանը ծնվել է 1963 թ. Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է Առաջաձորի կենցաղսպասարկման կոմբինատում՝ մինչև արցախյան պատերազմի սկիզբը։ «Շանթ» կամավորական ջոկատի կազմում մասնակցել է շուրջօրյա հերթապահություններին, այնուհետև կամավորագրվել է Խաչենի գումարտակում։ Զոհվել է 1992 թ. մարտի 13-ին՝ Սրխավենդի ազատագրման ժամանակ, արկի պայթյունից։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Առաջաձորի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]