Մելիքսեթ Մելքոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մելիքսեթ Մելքոնյան
Ծնվել էդեկտեմբերի 16, 1932(1932-12-16)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է1994
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Մասնագիտությունգրականագետ և հրապարակախոս
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1955)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԲանվոր և ՀԿԿ
Մելիքսեթ Մելքոնյան Վիքիդարանում
Մելիքսեթ Մելքոնյանի գերեզմանը Նուբարաշենի գերեզմանատան պանթեոնում

Մելիքսեթ Գևորգի Մելքոնյան (դեկտեմբերի 16, 1932(1932-12-16), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1994[1]), հայ գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1975 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիքսեթ Մելքոնյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 16-ին, Լենինականում։ 1955 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1955-1957 թվականներին աշխատել է Ալավերդու «Պղնձի ֆրոնտում», իսկ 1958-1961 թվականներին՝ Լենինականի «Բանվոր» թերթերի խմբագրություններում։ 1961-1966 թվականներին դասախոս, ապա հրահանգիչ էր ՀԿԿ Լենինականի քաղաքային կոմիտեում։ 1966-1969 թվականներին եղել է «Լենինականյան կյանք» ռադիոհաղորդումների խմբագրության պատասխանատու խմբագիր, իսկ 1969-1972 թվականներին ՀԽՍՀ Նախարարների խորհրդի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում աշխատել է որպես խմբագիր։ 1972 թվականին «Մկրտիչ Արմենի կյանքը և ստեղծագործությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1973-1980 թվականներից աշխատել է ՀԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտ-ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղում՝ որպես ավագ գիտաշխատող։ 1980 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ՝ որպես սոցիալիստական ազգերի զարգացման և մերձեցման խորհրդի գիտական քարտուղար։ Արժանացել է ԽՍՀՄ «Գիտելիք» ընկերության համամիութենական դիպլոմի (1980)՝ հռետորական արվեստին նվիրված աշխատությունների համար[2]։ ԽՄԿԿ անդամ 1955 թվականից։

Մելիքսեթ Մելքոնյանը մահացել է 1994 թվականին։ Թաղված է Երևանում՝ Նուբարաշենի գերեզմանատան պանթեոնում[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մկրտիչ Արմեն, Երևան, «Գիտելիք», 1970 էջ։
  • Հայր ու որդի, Երևան, «Հայաստան», 1973, 58 էջ։
  • Մարդու ժպիտը, Երևան, «Հայաստան», 1974, 35 էջ։
  • Հռետոր դառնում են... Երևան, «Գիտելիք», 1977, 48 էջ։
  • Հրեղեն խոսքի ուժը, Երևան, «Գիտելիք», 1979, 50 էջ։
  • Ոչ միայն հացիվ, Երևան, «Սովետական գրող», 1987, 332 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «The memorial of Melqonyan Meliqset (Մելիքսեթ Մելքոնյան Գեվորգի) buried at Yerevan's Nubarashen cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
  2. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 306-307։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելիքսեթ Մելքոնյան» հոդվածին։