Մելիսա Մաքքարթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Մելիսա Մաքքարթի
Melissa McCarthy 2012.jpg
Մելիսա Մաքքարթին 2012 թվականի սեպտեմբերի 16ին
Ծնվել է 1970 թվական օգոստոսի 26
Ծննդավայր Իլինոյս
Կրթություն Joliet Catholic Academy և Southern Illinois University
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն դերասան, սցենարիստ, պրոդյուսեր
Ակտիվ շրջան 1996- այժմ
Ամուսին(ներ) Ben Falcone
IMDb ID 0565250
melissamccarthy.com
Commons-logo.svg Մելիսա Մաքքարթի՝ Վիքիպահեստ

Մելիսա Մաքքարթի (անգլ.՝ Melissa McCarthy) (օգոստոսի 26, 1970, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, կոմիկ, սցենարիստ և պրոդյուսեր: Մաքքարթին իր կարիերան սկսել է որպես ստենդալ կոմիկուհի՝ հանդես գալով նյույորքյան ակումբներում, իսկ Լոս Անջելես գնալուց հետո սկսեց իր կարիերան կինոյի և հեռուստատեսության ասպարեզում։ Նա առաջին անգամ մեծ ճանաչման հասավ՝ «Գլիմորի աղջիկները» սերիալում խաղացած Սյուկի Սենտ-Ջեյմս դերի շնորհիվ։ Այդ ֆիլմում նա նկարահանվեց 2001- 2007 թվականներին։ 2007- 2009 թվականներին Մելիսա Մաքքարթին մարմնավորեց Դենի կերպարը՝ «Ո՞վ է Սամանտան» սիտքոմում, իսկ 2010 թվականից նա «Մայք և Մոլի» կատակերգական սերիալում խաղում է գլխավոր դերը, որի համար նա արժանացավ «Էմմի» մրցանակին՝ «Մրցանակ «Էմմի»-ն՝ կատակերգական սերալում լավագույն կնոջ դեր» կատեգորիայում (2011 թվականին

Մելիսա Մաքքարթին հայտնի է նաև «The Nines», «Պլան Բ», «Կյանքն ինչպես որ է», «Հարսնացուի ընկերուհիներ» ֆիլմերում մարմնավորած դերերով։ «Հարսնացուի ընկերուհիներ» ֆիլմը նրան բերեց այնպիսի մրցանակներ և նոմինացիաներ, ինչպիսիք են «Օսկար»- ը, BAFTA- ն և «SAG Awards»-ը։ 2012 թվականին Forbes ամսագիրը Մաքքարթիին ընդգրկեց «Հեռուստատեսության քսան ամենաթանկ վարձատրվող դերասաններ» ցուցակում[1]: Դրանից հետո Մաքքարթին հոլիվուդյան կոմեդիաներում ինչպիսիք են՝ «Բռնիր գիրուհուն, եթե կարող ես», «Շրջազեստներով ոստիկանները» և «Թեմմի», մարմնավորեց գլխավոր դերերը, որոնցից յուրաքանչյուրը իրեն բերեցին մեծ հաջողություն։ 2014 թվականին Մելիսան «Սուրբ Վինսենտ» ֆիլմում մարմնավորեց դրամատիկ դեր։ 2013 թվականին Forbes ամսագիրը նրան ընդգրկեց «Հարյուր ամենաազդեցիկ հայտնիների» ցուցակում[2]:

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիսա Էն Մաքքարթին ծնվել է 1970 թվականին Իլինոյսի փոքրիկ ավանում[3]։ Նրա ծնողները՝ Սենդին և Մայքլա Մաքքարթիները, ֆերմեր են[3][4][4]։ Դերասանուհին ասում է, որ ծնվել է ֆերմայում, «իռլանդա-կաթոլիկական մեծ ընտանիքում»[5]։

Մաքքարթին ավարտել է կաթոլիկական միջնակարգ դպրոցը՝ Իլինոյս նահանգի Ջոլիետ քաղաքում։ Նյու Յորք տեղափոխվելուց հետո նա իր կարիերան սկսեց ստենդալ ժանրում, հանդես գալով քաղաքի այնպիսի հայտնի ակումբներում, ինչպիսիք են Stand-Up New York Comedy Club -ը և The Improv-ը[3]։ Նա մասնագիտացել է՝ որպես դրամատիկական դերասան՝ Մանհեթենում և հանդես է եկել բազմաթիվ թատերական ներկայացումներում, իսկ 1990-ական թվականներին մեկնել է Լոս Անջելես, որտեղ սկսել է կարիերան՝ կինոյի և հեռուստատեսության ոլորտում[6]։ 1996 թվականին գնալով Լոս Անջելես Մաքքարթին միացավ The Groundlings հայտնի կատակերգական իմպրովիզացիոն խմբին[4][6]:

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքքարթիի դեբյուտը հեռուստատեսությունում տեղի ունեցավ 1997 թվականին՝ NBC հեռուստաալիքի «Ջեննի» կոմիկական սերիալի շրջանակում, որտեղ գլխավոր դերը մարմնավորում է իր զարմիկ Ջեննի Մաքքարթին[6]։ Մեկ տարի անց Մելիսան խաղաց գլխավոր դերը կարճամետրաժ «Աստված» կինոկատակերգությունում, որի ռեժիսորն է Ջոն Օգաստը[6]։ Ավելի ուշ նա Ուիլյամ Ֆիքստների և Կեթի Հոլմսի հետ «Էքստազի» ֆիլմում մարմնավորեց երկրորդական դեր[6]։ 2000-2003 թվականներին Մաքքարթին խաղաց փոոքրիկ դերեր այնպիսի հոլիվուդյան ֆիլմերում, ինչպիսիք են «Երեխա»-ն, «Չարլիի հրեշտակները», «Սպիտակ Օլեանդր»-ը և «Դեվիդ Գեյլայի կյանքը» ֆիլմերը։ 2002 թվականին դերասանուհին նկարահանվեց մի քանի անկախ ֆիլմերում, ինչպես օրինակ՝ «Սև հումոր», «Դդմիկ» և «Երրորդն ավելորդ է»[6]։ Առաջին ֆիլմում նա մարմնավորել է երիտասարդ կնոջ դեր, ով տառապում է հաշմանդամի հանդեպ ունեցած անպատասխան սիրուց, ով այդ ժամանակ սիրում է գլխավոր հերոսուհուն, ում դերը մարմնավրում է Քրիստինա Ռիչին, իսկ հերոսի գործընկերոջ դերը մարմնավորում է Բեն Աֆֆելկան, ով ուղեկցում է հերոսուհուն Լյուկ Ուիլսոնի և Դենիս Ռիչարդի հետ հանդիպումներիref name="Yahoo"/>։ Բացի այդ Մաքքարթին 2001 թվականին հայտնվել է «Կորցրված աշխարհ» հեռուստասերիալում և Curb Your Enthusiasm-ում 2004 թվականին[7]։

Սկզբնական հաջողությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին «Գլիմորի աղջիկները» ֆիլմում Մաքքարթին ստացավ իր առաջին մեծ դերը՝ Սյուկի Սենտ-Ջեյմսը, որպես հեռուստասերիալի գլխավոր հերոսուհու լավագույն ընկերուհի և շեֆ-խոհարար[8]։ Դերասանուհին ստացավ թեթևամիտ Սյուկիի դերը և մարմնավորեց նրա կերպարը մինչ սերիալի ավարտը՝ 6 եթերաշրջան[7]։ 2007 թվականին Մաքքարթին Ռայան Ռեյնոլդսոմի հետ նկարահանվեց «Ինները» հոգեբանական դրամայում։ Ֆիլմը քննադատների կողմից արժանացավ լավ գնահատանքի[9], և առաջին անգամ ցուցադրվեց «Սանդենս» կինոփառատոնի ընթացքում, ապա պաշտոնապես հրապարակվեց ԱՄՆ-ում[10]։ Հենց այդ տարում նա «Ո՞վ է Սամանտան» կինոկատակերգությունում ստացավ գլխավոր հերոսուհի Սամանտայի լավագույն ընկերուհու՝ Դենի դերը։ Ֆիլմը պատմում է 30- ամյա Սամանտայի մասին, ով ավտովթարից հետո կորցնում է հիշողությունը։ Մաքքարթին մարմնավորեց Դենի՝ դպրոցական ընկերուհու դերը, ում հետ վաղուց չէր հանդիպել։ Նա հասկացավ, որ այդ ամբողջ ընթացքում իրենք ընկերություն են արել շահախնդրորեն[11]։ Սերիալը թողարկվեց ABC հեռուստաընկերությունով։ 2009 թվականի մայիսին ցուցանիշների նվազման պատճառով ABC-ին դադարեցրեց սերիալի ցուցադրությունը[12]։ 2008 թվականին Մելիսան նկարահանվեց երկու ֆիլմում․ «Just Add Water» և «Գեղեցիկ տգեղները»։ Նա բացի այդ 2009 թվականին հրավիրված էր «Rita Rocks» հեռուստասերիալի նկարահանումներին և 2010 թվականին «Անձնական փորձառություն»-ում։

2010 թվականին Մաքքարթին հայտնվեց երկու հոլիվուդյան ֆիլմում․ «Պլան Բ»- ն Ջենիֆեր Լոպեսի հետ և «Կյանքն ինչպես որ է»՝ Կետրին Հեյլգի հետ[13]: Այդ տարում CBS հեռուստաալիքի «Մայք և Մոլի» սիտքոմում նա ստացավ իր առաջին գլխավոր դերը, որը պատմում էր միջին տարիքի երեխաների ուսուցչուհու մասին, ով ապրում էր իր 60-ամյա մոր (Կյորց Սվուսի) և մտավոր հետամնաց քրոջ հետ։ Տարբեր տեսակի հանդիպումներից հետո նա հանդիպել է սպա Մայքի հետ։ Առաջին սերիան արժանացել է քննադատների լավ արձագանքին[14] և ունեցավ բավականին մեծ վարկանիշ հեռուստատեսության ասպարեզում[15]։ Առաջին եթերաշրջանի վարկանիշը մնաց հաստատուն[16] և 2011 թվականի մայիսին հեռուստաալիքը թողարկեց սիտքոմի երկրորդ եթերաշրջանը[17]։ Քննադատները, ովքեր հերոսուհուն համեմատել էին 90-ականներին նկարահանված «Ռոզաննա» ֆիլմի հերոսուհու հետ, ողջունեցին դերասանուհու դերակատարումը սիտքոմում[18]։ Քննադատների մեծ մասը եկավ այն համոզման, որ սերիալն այնքան էլ օրիգինալ չէ, իսկ կատակները միջին մակարդակի են[19][20][21]։

2011 թվականին Մելիսան «Լավագույն կnոջ դերը կոմիկական հեռուստասերիալում» կատեգորիայում ստացավ «Էմմի» մրցանակը»[22][23]։ Երբ դերասանուհին բեմում կանգնած ստանում էր մրցանակը, արցունքն աչքերին ասաց․ «Ես Իլինոյս նահանգի Պլեյնֆիլդ ավանից եմ և կանգնած եմ այստեղ։ Սա այնքան զարմանալի է։ Ես գնում եմ աշխատանքի, աշխատում եմ վաղ առավոտից․․․, որովհետև չեմ համբերում, թե երբ եմ տեսնելու գործընկերներիս»[23]։

Մելիսա Մաքքարթին «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը (2012 թվական)

Առաջընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Մաքքարթին նկարահանվեց Փոլ Ֆլեյգի «Հարսնացուի ընկերուհիներ» ֆիլմում, մարմնավորելով գլխավոր դերերից մեկը։ Ֆիլմը Ռուսաստանում վերանվանվեց «Աղջիկների զվարճանքը Վեգասում»։ Քննադատները շատ լավ արձագանքեցին ֆիլմին[24][25]։ Բացի այդ ֆիլմի շահույթը հասավ 300 միլիոն ԱՄՆ դոլարի[26][27]։ Ֆիլմում նկարահանվել են Քրիստին Ուիգը, Ռոուզ Բիրնը, Մայա Ռուդոլֆը, Վենդի Մակլենդոն Կովին, Էլլի Կեմպերը և դերասան Բեն Ֆալկոնեն։ Մաքքարթին ֆիլմում նկարահանվելու համար արժանացավ քննադատների գովասանքին[28][29][30]։ Օրինակ քննադատ Դեվիդ Դենբին ֆիլմի վերաբերյալ իր “The New Yorker” աշխատանքում ասաց, որ Մաքքարթին ամենազվարճալին էր, որ կար ֆիլմում[31]։ Christian Science Monitor-ի թղթակիցը ևս մեծ ուրաշությամբ նշեց դերասանուհու վառ դերակատարումը ֆիլմում[32], իսկ դրանից հետո New York Post - ից Լու Լյմենիկը ֆիլմի մասին բացասաբար արտահայտվեց, նշելով, որ այն զվարճալի[33]։ Մաքքարթին իր դերակատարման համար արժանացավ բազմաթիվ մրցանակների։ Նա «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» կատեգորիայում արժանացավ «Բոստոնի քննադատներ» (ինչպես նաև Լաս Վեգասի, Նյու Յորքի և Վաշինգտոնի) մրցանակին։ Դերասանուհին «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» կատեգորիայում արժանացավ «Օսկար» մրցանակին[34], «Գիլդիայի լավագույն երկրորդ պլանի դերակատարուհի» և «BAFTA լավագույն երկրորդ պլանի դերակատարուհի» մրցանակներին[35][36]։ 2011 թվականի աշնանը Saturday Night Live կոմիկական շոուում Մաքքարթին հանդես եկավ որպես հաղորդավարուհի և դերասանուհի[37][38][39]։ Melissa McCarthy/Lady Antebellum էպիզոդը թողարկվեց 2011 թվականի հոկտեմբերի 1- ին։

Հետագա կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Մաքքարթին «Էմմի» մրցանակաբաշխությունում առաջադրվեց միանգամից երկու անվանակարգում։ Առաջինը՝ «լավագույն դերասանուհի կատակերգական սերիալում»՝ «Մայք և Մոլի» սիտքոմում մարմնավորած դերի համար, իսկ երկրորդը «Շաբաթ երեկոյան՝ ուղիղ եթերում» շոուում իր մասնակցության համար»[40]։

2011 թվականի ամռանը Մելիսան նկարահանվեց «This Is 40» ֆիլմում, որը 2007 թվականին նկարահանված «Knocked Up» ֆիլմի շարունակությունն էր[41]։ Ֆիլմը թողարկվեց 2012 թվականի երկրորդ կեսին[42]։ Բացի այդ Մաքքարթին հանդես եկավ պրոդյուսերի և CBS հեռուստաընկերության համար կատակերգական սերիալ ստեղծողի կարգավիճակով, ինչպես նաև մարմնավորեց 100-ամյա կնոջ, ով փոքր տարիքից պայքարում էր ճգնաժամի դեմ[43]։ 2011 թվականի մայիսին նա Paramount Pictures ստուդիային վաճառեց Tammy ֆիլմի սցենարը[44]։ Հայտարարվեց, որ դերասանուհին պետք է մարմնավորի նույն ֆիլմի գլխավոր դերը։ Ֆիլմը նկարահանվեց New Line Cinema- ով։ Մաքքարթին համարվում է ֆիլմի և՛ սցենարիստը, և՛ պրոդյուսերը, և՛ գլխավոր դերակատարուհին[45]։ Ֆիլմը թողարկվեց 2014 թվականի ամռանը և հավաքեց ավելի քանի 100 միլիոն դիտում[46]։

Մաքքարթին մարմնավորեց «Բռնի՛ր գիրուկին, եթե կարող ես» ֆիլմի գլխավոր դերը։ Ֆիլմը նկարահանվեց Universal Pictures- ի կողմից, 35 միլիոն ԱՄՆ դոլլար բյուջեյով[47]։ Նկարահանումներն սկսվել էին 2012 թվականի գարնանից[45], իսկ ֆիլմը թողարկվեց 2013 թվականի փետրվարին։ Ցավոք, ֆիլմն արժանացավ քննադատների բազմաթիվ բացասական կարծիքների[47],նրանցից շատերը մատնանշեցին դերասանուհուն և ասացին, որ ֆիլմի միակ վառ կետը նա է[48][49][50][51]։ Այն առաջ քաշեց սկանդալային քննադատություններ։ The New York Observer ամսագիրն իր հոդվածում Մաքքարթիին տվեց «գետաձի» և «տրակտոր- հսկա» անունները[51][52]։ Այդ խոսքերը վիրավորեցին ոչ միայն դերասանուհուն, այլ նաև բոլոր գեր դերասաններին, ովքեր ասացին «Մենք կարող ենք մարմնավորել տգեղ տղամարդու, եթե նա զվարճալի է, բայց կինը պետք է լինի հիասքանչ և տաղանդավոր, որպեսզի մարմնավորի գլխավոր դերը»[51]։ Այդ հայտարարությունից հետո վիրավորանքը միանգամից քննադատությունների արժանացավ The Huffington Post և TV Guide ընկերությունների կողմից[51][52]։ 2012 թվականի ամռանը Մաքքարթին Սանդրա Բուլոքի հետ նկարահանվեց Փոլ Ֆեյգի «Կիսաշրջազգեստներով ոստիկանները» ֆիլմում[53][54]: Ֆիլմը թողարկվեց 2013 թվականի հունիսին: Շահույթը կազմեց 230 միլիոն ԱՄՆ դոլար[55]:

2013 թվականի փետրվարի սկզբին հայտարարվեց, որ Մելիսա Մաքքարթին իր ամուսնու օգնությամբ հիմնադրել է On the Day ընկերությունը և անմիջապես 3 ֆիլմ վաճառել Universal և Fox կինոընկերություններին։ Ֆիլմերի պրոդյուսերը դերասանուհին է, իսկ դրանցից մեկում մարմնավորում է գլխավոր դերը[56]: «Թեմմի» կինոկատակերգությունը նրա ընկերության առաջին ծրագիրն էր, որի բյուջեն կազմում էր ընդամենը 20 միլիոն դոլլար[57]: 2014 թվականին Մաքքարթին «Սուրբ Վինսենթ» կատակերգական դրամայում մարմնավորեց գլխավեր դերը[58]: Ֆիլմն արժանացավ քննադատների գովասանքին[59]:

Մելիսան նկարահանվել է նաև «Լրտես» կինոկատակերգությունում[60]:

Դերասանուհին գրել է նաև սցենարներ և որպես պրոդյուսեր հանդես եկել «Միշել Դարնել» ֆիլմում, որը կհրապարակվի 2016 թվականի ապրիլին։ Ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, ով հայտնվում է բանտում, սակայն բանտարկության վերջին շրջանում ստանում է երկրորդ հնարավորություն[61]:

2015 թվականի հունվարին հայտարարվեց, որ նա «Ուրվականների որսորդները» ֆիլմում, որտեղ նկարահանվելու են նաև Քրիստին Ուիգը, Լեսլի Ջոնսը և Քեյթ Մաքքիննոնը, կմարմնավորի գլխավոր դերերից մեկը։ Ֆիլմը կհրապարակվի 2016 թվականի հուլիսին[62][63]: Մաքքարթին Դին-Դին արկածային հեքիաթներում մարմնավորում է փերու դերը[64][65]:

Մելիսան Entertainment Weekly ամսագրի շապիկին

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի հոկտեմբերի 8ին դերասանուհին ամուսնացել է իր ընկերոջ՝ Բեն Ֆելկուոնի հետ, ով The Groundlings կատակերգական խմբի դերասանն է[66][67]: 2007 թվականի մայիսի 5ին ծնվեց նրանց աղջիկ Վիվիանը։ Հղիության ընթացքում Մաքքարթին նկարահանվում էր «Գիլմորի աղջիկները» հեռուստասերիալի վերջին սերիաներում, որտեղ իր մարմնավորած կերպարը հղի էր։ Այսպիսով, հղիությունը վատ չանդրադարձավ դերասանուհու կարիերայի վրա[68]:

2010 թվականի մարտին ամուսիններն ունեցան երկրորդ աղջիկը[69], ով նկարահանվեց «Պլան Բ» ֆիլմում։

Ներկայում դերասանուհին իր ամուսնու և երեխաների հետ ապրում է Լոս Անջելեսում[70]:

«Էմմի» մրցանակին արժանանալուց հետո դերասանուհին Մեծ Բրիտանիայի թագուհու հրամանով հայտնվեց Entertainment Weekly ամսագրի շապիկին՝ «Կոմեդիայի նոր թագուհի» վերնագրով[71]: Ոչ ստանդարտ արտաքինով դերասանուհու հայտնվելը հանրահայտ ամսագրի շապիկին, արժանացավ ԶԼՄ-ների մեծ լուսաբանմանը[72][73][74][75][76]:

Marie Claire նորաձևության ամսագրի բլոգերը մի շարք քննադատություններ հնչեցրեց Մաքքարթիի կազմվածքի վերաբերյալ, որից հետո Celebitchy կայքի սյունակագիրը նրան անվանեց խենթ[77]:

2011 թվականին Մելիսան հանդես եկավ գեր կանանց հագուստի ձևավորող[78][79]: Ինչպես ինքն է ասում, նրան չի անհանստացնում իր գիրությունը, սակայն վերջին տարիներին սկսել է հետևել նաև իր արտաքին տեսքին։ TV Guide- ին տված հարցազրույցում դերասանուհին ասաց. «Ես երկրորդ երեխայի ծնվելուց առաջ ավելի նիհար էի, իսկ հիմա աշխատում եմ առավելագույնս հետևել իմ կազմվածքին»[80]: Բացի այդ նշում է, որ «դուրս կգա կաշվից»՝ նիհարելու համար[80]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Emily Rome (18 июля 2012)։ «Sofia Vergara is highest-paid TV actress, followed by Kardashians and Desperate Housewives»։ Entertainment Weekly։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-04-ին։ Վերցված է 2012-07-21 
  2. Andrea Reiher (2013-06-26)։ «Oprah Winfrey, Justin Bieber top Forbes' 100 Most Powerful Celebrity list»։ Forbes։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-27-ին։ Վերցված է 2013-06-26 
  3. 3,0 3,1 3,2 Internet Movie Database։ «Biography for Melissa McCarthy»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-14 
  4. 4,0 4,1 4,2 WIHLBORG ULRICA (21 марта 2011)։ «Melissa Mccarthy: Her Moment to Shine»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-14։ «The Mike & Molly Star-Who Was Once Told She'd Never Work in Hollywood-Opens Up About Her Weight, Success and How Motherhood Changed Her» 
  5. Cohn Paulette (22 марта 2011)։ «‘Mike and Molly’s’ Melissa McCarthy Finds Super-Sized Success»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-14 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Yahoo!։ «Melissa McCarthy Biography»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-14 
  7. 7,0 7,1 Internet Movie Database։ «Filmography by TV series for Melissa McCarthy»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-14 
  8. TV Guide։ «Melissa McCarthy: Biography»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-14 
  9. Rotten Tomatoes։ «The Nines (2007)»։ Վերցված է 2011-12-15 
  10. Box Office Mojo։ «The Nines Domestic Total Gross: $63,165»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15 
  11. The Futon Critic։ «SAMANTHA WHO? (ABC)»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15 
  12. Schneider Michael (18 мая 2009)։ «ABC cancels 'Samantha Who'»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15 
  13. Emmy Awards.com։ «Melissa McCarthy»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15 
  14. Metacritic։ «Mike and Molly: Season 1»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15։ «Metascore 63 out of 100 Generally favorable reviews based on 23 Critics» 
  15. Seidman Robert (28 сентября 2010)։ «TV Ratings Broadcast Top 25: ‘Sunday Night Football’, ‘Glee,’ ‘Grey’s Anatomy,’ ‘Dancing with the Stars’ Top Premiere Week»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15 
  16. Gorman Bill (1 июня 2011)։ «2010-11 Season Broadcast Primetime Show Viewership Averages»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-31-ին։ Վերցված է 2011-12-15 
  17. Rice Lynette (29 июня 2011)։ «CBS announces fall premiere dates»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15 
  18. BELLAFANTE GINIA (19 сентября 2010)։ «TELEVISION REVIEW | 'MIKE & MOLLY' Mike and Molly»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15։ «A Sitcom With More Than Empty Calories» 
  19. Goodman Tim (17 сентября 2010)։ «TV reviews: 'Hawaii Five-O,' 'Mike & Molly'»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15 
  20. Roush Matt (20 сентября 2010)։ «The New Season in Review: Monday Madness»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15 
  21. PONIEWOZIK JAMES (20 сентября 2010)։ «TV to Skip Tonight: The Event, Mike & Molly»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15 
  22. www.emmys.com։ «Outstanding lead actress in a comedy series 2011»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15 
  23. 23,0 23,1 SCHWARTZ ALISON (18 сентября 2011)։ «Melissa McCarthy Wins Emmy's First 'Best Pageant Ever»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15 
  24. Rotten Tomatoes։ «Bridesmaids (2011)»։ Վերցված է 2011-12-15 
  25. Metacritic։ «Bridesmaids by Universal Pictures Release Date: May 13, 2011»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15։ «75 out of 100 Generally favorable reviews based on 39 Critics» 
  26. Box Office Mojo։ «Bridesmaids»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15։ «Total Lifetime Grosses Domestic: $169,106,725 - 58.6% + Foreign: $119,276,798, 41.4% = Worldwide: $288,383,523» 
  27. Women in Film.com։ «CRYSTAL + LUCY AWARDS 2011»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15 
  28. Sharkey Betsy (13 мая 2011)։ «Movie review: 'Bridesmaids'»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15։ «This clever romp to the altar is made to order for maid of honor Kristen Wiig and her raunchy gal pals.» 
  29. DARGIS MANOHLA (12 мая 2011)։ «MOVIE REVIEW Bridesmaids (2011)»։ Վերցված է 2011-12-15 
  30. Los Angeles Times (20 сентября 2011)։ «Emmys: Did 'Bridesmaids' help Melissa McCarthy pull off an upset?»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15։ «"'Bridemaids' – that's how she did it," huffed a top Emmys honcho backstage Sunday night as we tried to figure out how Melissa McCarthy pulled off that surprise victory for best comedy actress.» 
  31. Denby David (23 мая 2011)։ «THE FILM FILE Bridesmaids (director: Paul Feig; 2011) by David Denby»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15 
  32. Rainer Peter (13 мая 2011)։ «Kristen Wiig stars in 'Bridesmaids': movie review»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15 
  33. Lumenick Lou (13 мая 2011)։ «Kristen Wiig and pals take a walk down the vile in crude gross-out comedy that tries too hard to be a female ‘Hangover’»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15 
  34. The Associated Press (24 января 2011)։ «Oscar nominations announced for supporting actress»։ Վերցված է 2012-01-24 
  35. Сноски разделе Награды и номинации
  36. name="Awards"
  37. BOONE JOHN (3 августа 2011)։ «Alec Baldwin and Melissa McCarthy Sign On for SNL»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15։ «Saturday Night Live's 37th season is already shaping up to be a riot!» 
  38. Harp Justin (3 Августа 2011)։ «Alec Baldwin, Melissa McCarthy to host 'Saturday Night Live'»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15 
  39. ANDREEVA NELLIE (2 октября 2011)։ «Melissa McCarthy Delivers Strong Ratings For ‘Saturday Night Live’»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15։ «Melissa McCarthy’s hot streak continues as the new “It” girl helped Saturday Night Live beat the second-week slump.» 
  40. Lynette Rice (19 июля 2012)։ «Emmys 2012: And the nominees are...»։ Entertainment Weekly։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-08-ին։ Վերցված է 2012-07-19 
  41. Uddin Zakia (8 июля 2011)։ «Melissa McCarthy to star in 'Knocked Up' sequel»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15 
  42. FLEMING MIKE (16 мая 2011)։ «Snow White Battle Intensifies As Universal Moves Its Pic One Month Before Relativity Rival»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15 
  43. ANDREEVA NELLIE (19 Сентября 2011)։ «Next For Emmy Winner Melissa McCarthy: Co-Creating Comedy Series For CBS»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15 
  44. FLEMING MIKE (13 мая 2011)։ «‘Bridesmaids’ Actress Pair Sell Comedy Pitch To Paramount»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15 
  45. 45,0 45,1 FLEMING MIKE (3 ноября 2011)։ «‘The Help’ Helmer Tate Taylor In Talks To Direct Melissa McCarthy In ‘Tammy’»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15։ «There is a mad dash to get the next screen slot of Emmy-winning Mike & Molly and Bridesmaids star Melissa McCarthy.» 
  46. «Tammy (2014)»։ Box Office Mojo։ Վերցված է հոկտեմբերի 17, 2014 
  47. 47,0 47,1 Grady Smith (7 февраля 2013)։ «Box office preview: 'Identity Thief' will steal No. 1 spot from 'Side Effects'»։ Entertainment Weekly։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-11-ին։ Վերցված է 2013-02-08 
  48. Betsy Sharkey (7 февраля 2013)։ «A Woman Who Unleashes Her Inner Medusa on an Everyman»։ Նյու Յորք Թայմս։ Վերցված է 2013-02-08 
  49. Todd McCarthy (6 февраля 2013)։ «Identity Thief: Film Review»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-11-ին։ Վերցված է 2013-02-08 
  50. Peter Debruge (6 февраля 2013)։ «Identity Thief»։ Variety։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-11-ին։ Վերցված է 2013-02-08 
  51. 51,0 51,1 51,2 51,3 Sadie Gennis (8 февраля 2013)։ «Critic Calls Melissa McCarthy "Tractor-Sized" and "Hippo" in Identity Thief Review»։ TV Guide։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-11-ին։ Վերցված է 2013-02-08 
  52. 52,0 52,1 Cavan Sieczkowski (8 февраля 2013)։ «Melissa McCarthy 'Identity Thief' Review: Actress Called 'Hippo,' 'Tractor-Sized' In Scathing Article»։ The Huffington Post։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-11-ին։ Վերցված է 2013-02-08 
  53. Borys Kit (19 мая 2012)։ «Sandra Bullock, Melissa McCarthy to Star in Cop Comedy for 'Bridesmaids' Director»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-23-ին։ Վերցված է 2012-05-20։ «Sandra Bullock and Melissa McCarthy are teaming for a buddy cop comedy about the strained working relationship between an uptight FBI agent and an unconventional Boston cop.» 
  54. Christopher Rosen (19 мая 2012)։ «Sandra Bullock, Melissa McCarthy Team For Cop Comedy»։ The Huffington Post։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-23-ին։ Վերցված է 2012-05-20։ «Sandra Bullock and Melissa McCarthy: your distaff version of Murtaugh and Riggs.» 
  55. «The Heat (2013) - Box Office Mojo»։ Box Office Mojo։ Վերցված է հունիսի 27, 2013 
  56. Borys Kit (6 февраля 2013)։ «Melissa McCarthy Sets Up 3 New Movies (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-11-ին։ Վերցված է 2013-02-08 
  57. Ben Fritz (հունիսի 26, 2014)։ «Melissa McCarthy Is Hollywood's Unlikely Leading Lady»։ WSJ։ Վերցված է նոյեմբերի 20, 2014 
  58. «Melissa McCarthy May Join The Congregation Of 'St. Vincent De Van Nuys' With Bill Murray | The Playlist»։ Blogs.indiewire.com։ Վերցված է 2013-11-18 
  59. «St. Vincent»։ Rotten Tomatoes։ Flixster։ Վերցված է հունվարի 21, 2015 
  60. Ford Rebecca (2013-07-25)։ «Melissa McCarthy in Talks to Join Paul Feig's 'Susan Cooper'»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2013-11-18 
  61. «Melissa McCarthy’s ‘Michelle Darnell’ Gets Spring 2016 Release»։ Deadline.com։ 5 января 2015։ Վերցված է 2015-01-28 
  62. Borys Kit (27 января 2015)։ «New All-Female 'Ghostbusters' Cast Chosen»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2015-01-28 
  63. Ariana Bacle (27 января 2015)։ «Kristen Wiig, Melissa McCarthy lead Paul Feig's 'Ghostbusters' reboot»։ Entertainment Weekly։ Վերցված է 2015-01-28 
  64. Mike Fleming Jr։ «Melissa McCarthy Starring as Tinker Bell In Movie Directed by Shawn Levy - Deadline»։ Deadline։ Վերցված է նոյեմբերի 20, 2014 
  65. «Melissa McCarthy Tinker Bell Movie: McCarthy to Star in Film for Fox - Variety»։ Variety։ Վերցված է նոյեմբերի 20, 2014 
  66. Arieanna (2005-10-22)։ «Melissa McCarthy gets married!!»։ Gilmore News։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-07-30 
  67. «BEN FALCONE»։ 2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-07-30 
  68. Celebrity Babies (14 мая 2007)։ «A daughter for Gilmore Girls' Melissa McCarthy»։ Վերցված է 2011-12-14։ «Gilmore Girls' Melissa McCarthy, 37, who plays Lorelai's best friend Sookie St. James, and husband Ben Falcone (Joey) welcomed a daughter on Saturday, May 5th» 
  69. Celebrity Babies (15 августа 2010)։ «Melissa McCarthy: I’m Not a Great Pregnant Woman»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-14 
  70. CBS։ «Mike & Molly Cast - Melissa McCarthy»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-14 
  71. Entertainment Weekly (27 Октября 2011)։ «This Week's Cover: Melissa McCarthy rules our 2011 Comedy Issue»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15 
  72. People (28 октября 2011)։ «Melissa McCarthy Shares Her Entertainment Weekly Cover with a Corgi»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15 
  73. Socialitelife (28 октября 2011)։ «Melissa McCarthy Is Entertainment Weekly’s Funny Cover Girl»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15 
  74. SILVERSTEIN MELISSA (28 Октября 2011)։ «Melissa McCarthy Covers EW Comedy Issue»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15 
  75. Glazer Eliot (27 Октября 2011)։ «See Melissa McCarthy on the Cover of Entertainment Weekly»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15 
  76. www.zimgossip.com։ «This Week’s Cover: Melissa McCarthy rules our 2011 Comedy Issue»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15 
  77. Celebitchy (30 октября 2011)։ «Melissa McCarthy covers EW: “I’m more confident than I’ve ever felt in my life”»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15 
  78. Douglas Joanna (30 сентября 2011)։ «“Bridesmaids” star Melissa McCarthy designing plus-size clothing line»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15 
  79. McGinnis Sara (30 сентября 2011)։ «Melissa McCarthy starts her own clothing line»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15 
  80. 80,0 80,1 Eng Joyce (29 ноября 2011)։ «Melissa McCarthy: My Weight's a Work in Progress»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-15։ «Melissa McCarthy says her weight is a work in progress, but she's not worried about it.»