Մելիհ Գյոքչեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելիհ Գյոքչեք
Melih Gökçek.jpg
 
Կուսակցություն՝ Հայրենիքի կուսակցություն, Welfare Party?, Virtue Party? և AKP
Կրթություն՝ Գազի համալսարան և Անկարայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հոկտեմբերի 20, 1948(1948-10-20) (74 տարեկան)
Ծննդավայր Keçiören, Անկարայի մարզ, Թուրքիա[1][2][3]
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա
 
Կայք՝ melihgokcek.com

Իբրահիմ Մելիհ Գյոքչեք (թուրքերեն՝ İbrahim Melih Gökçek, հոկտեմբերի 20, 1948(1948-10-20), Keçiören, Անկարայի մարզ, Թուրքիա[1][2][3]), թուրք քաղաքական գործիչ։ Անկարայի քաղաքապետը 1994 թվականի մարտի 29-ից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 28-ը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիհ Գյոքչեքը ծնվել է Կեչիորենում։ Նրա հայրը փաստաբան էր։ Մելիհի ծնվելուց որոշ ժամանակ անց նրա ընտանիքը տեղափոխվել է Գազիանթեփ։ Գյոքչեքը ավարտել է Գազիանթեփի դպրոցը, այնուհետև՝ Ղազիի համալսարանը[4]։

Գյոքչեքը ծառայել է բանակում։ Ունի պահեստազորի սպայի կոչում։ Ծառայությունը անցել է Հյուսիսային Կիպրոսի տարածքում՝ Գուզելյուրտի շրջանում[4]։

Ծառայության ավարտից հետո զբաղվել է բիզնեսով։ Անդամակցել է «Հայրենիք» կուսակցությանը։ 1984-1989 թվականներին զբաղեցրել է Կեչիորենի քաղաքապետի պաշտոնը։ 1991 թվականին ընտրվել է Ազգային Մեծ ժողովի՝ «Բարօրություն» կուսակցության կողմից[4]։

1994 թվականին ընտրվել է Անկարայի քաղաքապետ։ 1999 թվականին, լինելով «Առաքինություն» կուսակցության անդամ, վերընտրվել է[4]։ Դրանից հետո անդամակցել է «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։ Անկարայի քաղաքապետի պաշտոնում վերընտրվել է 2004, 2009 և 2014 թվականներին[5].

2014 թվականին Անկարայի քաղաքապետի ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումներ են արձանագրվել, որոնք կարող էին հանգեցնել իշխող կուսակցության թեկնածուի օգտին քվեարկության արդյունքների խեղաթյուրմանը[6]։ Գյոքչեքը 2014 թվականի ընտրություններում հաղթել է՝ մեկ տոկոսով առաջ անցնելով իր մրցակցից՝ ընդդիմության թեկնածու Մանսուր Յավաշից[7]։ Ընդդիմությունը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով ձայների վերահաշվարկ, սակայն այդ պահանջը մերժվել է։ Այդ որոշման դեմ գանգատներ են ներկայացվել Սահմանադրական դատարան և ՄԻԵԴ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու զավակ (որդիներ)[5]։ Անկարայի ֆուտբոլային ակումբի պատվավոր նախագահ։ Սիրում է ֆուտբոլ և լուսանկարչություն[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]