Մելես Զենաուի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մելես Զենաուի
ամհարերեն՝ መለስ ዜናዊ
Meles Zenawi - World Economic Forum Annual Meeting 2012.jpg
 
Կուսակցություն՝ Եթովպիական ժողովուրդների հեղափոխական ժողովրդավարական ճակատ
Կրթություն՝ Բաց համալսարան, Էրազմ Ռոտերդամցու համալսարան և Ադիս-Աբեբայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր մայիսի 8, 1955(1955-05-08)[1][2][3]
Ծննդավայր Adwa, Adwa town, Mehakelegnaw Zone, Տիգրայ, Եթովպիա
Վախճանի օր օգոստոսի 20, 2012(2012-08-20)[1][2][3] (57 տարեկան)
Վախճանի վայր Բրյուսել, Բելգիա
Քաղաքացիություն Flag of Ethiopia.svg Եթովպիա
Ի ծնե անուն ամհարերեն՝ Legesse Meles Asres
Ամուսին Azeb Mesfin?

Մելես Զենաուի Ասրես (ամհարերեն՝ መለስ ዜናዊ meles zēnāwī, մայիսի 8, 1955(1955-05-08)[1][2][3], Adwa, Adwa town, Mehakelegnaw Zone, Տիգրայ, Եթովպիա - օգոստոսի 20, 2012(2012-08-20)[1][2][3], Բրյուսել, Բելգիա), եթովպացի քաղաքական և պետական գործիչ, 1991-1995 թվականներին եղել է Եթովպիայի նախագահ, 1995-2012 թվականներին՝ Եթովպիայի վարչապետ։ Իշխանության եկել է քաղաքացիական պատերազմում տարած հաղթանակից և Մենգիստի ռեժիմը տապալելուց հետո։ Ղեկավարել է իշխող «Տիգրայի ազատագրման ժողովրդական ճակատ» կուսակցությունը և Եթովպիայի ժողովուրդների հեղափոխական-դեմոկրատական ճակատը։ Կազմակերպել է լայնածավալ քաղաքական և սոցիալ-տնտեսական բարեփոխումներ, միևնույն ժամանակ հաստատել է ավտորիտար ռեժիմ՝ էթնիկ թեքումով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենաուին ծնվել է 1955 թվականի մայիսի 8-ին (այլ տվյալներով՝ 1954 կամ 1956 թվականին) Հյուսիսային Տիգրայնահանգի (այժմ՝ Տիգրայ շրջանի) Ադուա քաղաքում։ 1972 թվականին նա, ավարտելով դպրոցը, եկել է մայրաքաղաք Ադիս Աբեբայի համալսարանի բժշկական ֆակուլտետում սովորելու, սակայն նրա ծրագրերը խափանվել են «Դերգ» սպայական խմբի ռազմական հեղաշրջմամբ։ «Կարմիր տեռորի» քաղաքականությունը, որը վարել են նոր իշխանությունները, Զենաուին վանել է նրանցից և ստիպել ընդհատակ անցնել։ Զբաղվելով ռեժիմի դեմ պայքարով՝ նա գլխավորել է Տիգրայի մարքսիստական-լենինյան լիգան, որը մտնում էր Տիգրայի ազատագրման իր իսկ ղեկավարած Ժողովրդական ճակատի մեջ։ Այդ ժամանակ էլ Զենաուին վերցրել է «Մելես» մականունը՝ ի հիշատակ սպանված ընկերոջ։

1989 թվականին Մելես Զենաուին դարձել է եթովպացի ժողովուրդների հեղափոխական-դեմոկրատական ճակատի ղեկավարը, որը ստեղծվել էր ՏԱԺՃ-ի, Ամհարի Ազգային-ժողովրդավարական շարժման, Օրոմոյի Ժողովրդա-դեմոկրատական կազմակերպության և հարավ-Ֆիոպական Ժողովրդա-դեմոկրատական շարժման միավորման արդյունքում։ 1991 թվականի մայիսին ԵԺՀԴՃ-ն վերջնական պարտություն է հասցրել կառավարական զորքերին և տապալել Մենգիստ Հայլե Մարիամի կառավարությունը՝ վերջ դնելով բազմամյա քաղաքացիական պատերազմին։

1991 թվականի մայիսի 28-ին Մելես Զենաուին դարձել է Նոր Եթովպիայի նախագահ։ 1994 թվականի դարձել է Սահմանադրության ստեղծողներից մեկը, որը Եթովպիան վերածել է դաշնային խորհրդարանական հանրապետության։ Դրանից հետո նա 1995 թվականի օգոստոսի 22-ին դարձել է վարչապետ և ղեկավարել մինչև իր մահը։

Երկար ժամանակ Մելես Զենաուին ծայրահեղ ձախակողմյան մարքսիստ է եղել՝ իրեն համարելով Էնվեր Խոջայի կողմնակից՝ ԽՍՀՄ-ին ու ՉԺԴՀ-ին մեղադրելով կոմունիզմի գործը դավաճանելու մեջ։ 1990 թվականին նա իր գաղափարական կողմնորոշումը փոխել է ավելի լիբերալիստական ուղղությամբ։ Նոր իշխանության համար առաջնայինը տնտեսության վերականգնումն էր, որը Մենգիստ Հայլե Մարիամի բազմամյա կառավարումը հասցրել էր աղետի։ Այդ նպատակով Զենաուիի կառավարությունն ագրարային բարեփոխումներ է իրականացրել՝ լուծարելով պետական տնտեսությունները և կոլխոզները։ Հողը, մնալով պետության սեփականություն, 99 տարով վարձակալությամբ հանձնվել է գյուղացիներին։ Դրա շնորհիվ Եթովպիան կարողացել է սուրճի արտահանմամբ աշխարհում վեցերորդ տեղը գրավել, անասնաբուծական արտադրանքի արտադրության շրջանում` տասներորդ տեղը, Աֆրիկայում երկրորդ տեղը եգիպտացորենի աճեցմամբ։ Հայտնվել է նաև Եթովպիայի գյուղատնտեսության մի նոր ճյուղ՝ ծաղկաբուծությունը։ Երկիրը կարողացել է երկրորդ տեղը զբաղեցնել Աֆրիկայում ծաղիկների արտահանման ծավալներով։ Զարգացել է նաև շաքարի արտադրությունը, որում ներդրվել է մինչև 7,5 միլիարդ դոլար։

Մելես Զենաուի շնորհիվ զարգացել է նաև արդյունաբերությունը։ Առաջին հերթին ներդրումները ուղղվել են թեթև և սննդի արդյունաբերությանը, ինչպես նաև շինանյութի արտադրությանը։ 2010-ականների սկզբին Եթովպիայում բացվել է երկրում առաջին ավտոհավաքման գործարանը։ Տնտեսական իրավիճակի բարելավումը շինարարական աշխուժություն է առաջացրել։ Արդյունքում Եթովպիայի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն, որը 1990-1995 թվականներին ընկել էր ավելի քան 42 %-ով, 2010-ին աճել է մինչև 398 դոլար, ինչը 55 %-ով ավելի է, քան 1990 թվականին։

Բացի տնտեսական խնդիրներից, Զենաուին ստիպված էր լուծել նաև այլ խնդիրներ։ 1993 թվականին Եթովպիայից անջատվել էր Էրիթրեան, ինչի արդյունքում երկիրը մնացել էր առանց սեփական ծովային նավահանգիստների։ Խաղաղ անջատումը չի լուծել Եթովպիայի և նրա նախկին նահանգի միջև բոլոր խնդիրները, ինչը հանգեցրել է 1988 թվականին Էրիթրեայի դեմ պատերազմին։ Եթովպիայի հաղթանակից հետո Զենաուին Էրիթրեային չէր վերադարձրել երկրի կազմ և ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո զորքերը դուրս է բերել նախկին ապստամբ նահանգից։ Չնայած դավաճանության մեղադրանքներին՝ նա թեև դժվարությամբ, բայց կարողացել է հասնել խաղաղ պայմանագրի կնքմանը։ Ավելի ուշ, 2006 և 2011 թվականներին Մելես Զենաուին երկու անգամ եթովպիական զորքեր է մտցրել հարևան Սոմալի, որը ջախջախվել է անջատողականների, ծովահենների և իսլամիստների կողմից։ Հենց նա է Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոն ազատել Իսլամական դատարանների միության գրոհայիններից՝ նրա նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելով դաշնային անցումային կառավարությանը՝ Աբդուլահի Յուսուֆ Ահմեդի գլխավորությամբ։ Հետագայում նա հաջողությամբ միջնորդել է նաև հարևան Սուդանին Հյուսիսային և Հարավային երկրների խաղաղ բաժանման բանակցություններում։

Չնայած ընդդիմության կողմից ԶԼՄ-ների գրաքննության, անազնիվ ընտրությունների անցկացման, բողոքի ցույցերը ցրելու և մրցակցող կուսակցությունների վրա ճնշում գործադրելու մեղադրանքներին, Մելես Զենաուին արևմուտքում հարգանք է վայելել։ Արևմտյան երկրների քաղաքական գործիչներն ու լրագրողները բարձր են գնահատել Մելես Զենաուի անձնական համեստությունը, որը հատկապես աչքի էր ընկնում փարթամ շքեղության հակված աֆրիկյան մյուս առաջնորդների ֆոնին, Արևելյան Աֆրիկայում նրա խաղաղարար ջանքերը, ինչպես նաև Արևմուտքի համար հասկանալի լեզվով հաղորդակցվելու ունակությունը։ 2004 թվականին Մելես Զենաուին դարձել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերի Աֆրիկյան հանձնաժողովի անդամ, որը կոչված էր աֆրիկյան մայրցամաքում պայքարել աղքատության դեմ։

Մահացել է 2012 թվականի օգոստոսի 20-ին, վարակից[4]։ Վարչապետի պաշտոնում նրան փոխարինել է Հայլեմարիամ Դեսալենը, ՖՄԿ-ի ղեկավարի հետնորդները դարձել է Աբայ Ջուրեն, այնուհետև Դեբրեցեն Գեբրեմիկաելը։

Մելես Զենաուին ամուսնացած է եղել և ունեցել է չորս երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Նախորդող՝
Մենգիստ Հայլե Մարիամ,
Գեբրե Տեսֆայե
Եթովպիայի նախագահ
1991–1995
Հաջորդող՝
Նեգասո Գիդադա
Նախորդող՝
Թամիրատ Լայնա
Եթովապիայի վարչապետ
1995–2012
Հաջորդող՝
Հայլեմարիամ Դեսալենի