Մելգունդ ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելգունդ ամրոցի տեսքն առջևից (հունիս, 2009 թվական)

Մելգունդ ամրոց, 16-րդ դարի վերականգնված կառույց, որը գտնվում է Շոտլանդիայի Անգուս տարածաշրջանում և ներկայումս մասնավոր բնակավայր է[1]։

Ենթադրվում է, որ այս ամրոցը կառուցվել է 1543 թվականին կարդինալ Դեյվիդ Բիթոնի հրամանով և ծառայել է որպես բնակավայր վերջինիս ու իր սիրուհի Մարգարեթ Օջիլվիի համար[2]։ Սակայն պրոֆեսոր Չառլզ ՄքԿինը պնդում է, որ 1540-ականների աշխատանքը ավելի վաղ գոյություն ունեցած կառույցի վերաձևավորումն է եղել[3]։ Ամուսնության բերումով հետագայում փոխանցվել է Միտոյի կոմսերին, որոնց շնորհվել է Մելգունդի դերկոմսերի տիտղոսը, որն էլ ներկայումս կրում է այդ կոմսության ժառանգորդը։ Կառույցը նմանեցվել է 16-րդ դարի թևին, որն ավելացվել է 15-րդ դարավերջին կառուցված աշտարակին (2), թեև իրականում այն կառուցվել է 16-րդ դարի կեսին։ 1990-1996 թվականների ընթացքում ամրոցում իրականացվել են հնէբանական հետազոտություններ[4]։ Երկար ժամանակ գտնվել է կիսաքանդ վիճակում, բացակայել է տանիքը, մինչև որ վերանորոգվել է Բենջամին Տինդոլի ճարտարապետների կողմից։

Մելգունդ ամրոցը 2006 թվականին․ վերականգնված ատամնավոր պարիսպների համար քարը բերվել է հատուկ այդ նպատակով մոտակայքում վերաբացված քարհանքից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sholto. «Melgund Castle». www.scotland.org.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  2. «Melgund Castle | The Castles of Scotland, Coventry | Goblinshead». www.thecastlesofscotland.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. McKean, Charles, The Scottish Château (2001), chapter 2.
  4. «Melgund Castle | Canmore». canmore.org.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.