Մելանի Բրաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մելանի Բրաուն
Mel B New York 2017.jpg
Ի ծնե անունանգլ.՝ Melanie Janine Brown
Ծնվել էմայիսի 29, 1975(1975-05-29)[1][1][1][2] (44 տարեկան)
Հեյրհիլս, Leeds, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերփոփ երաժշտություն, ժամանակակից R&B, հիփ հոփ և սոուլ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, երաժիշտ, հեղինակ-կատարող, հեռուստահաղորդավարուհի, մոդել, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներվոկալ
ԼեյբլVirgin Records և EMI
ՇրջանավարտLeeds West Academy?
ԱնդամակցությունSpice Girls
Կայքofficialmelaniebrown.com

Մելանի Ջանին Բրաուն Բենթոն (անգլ.՝ Melanie Janine Brown Benton, մայիսի 29, 1975(1975-05-29)[1][1][1][2], Հեյրհիլս, Leeds, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[3][4]), բրիտանացի երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի: Ավելի հայտնի է «Spice Girls» փոփ համույթում Մել Բի բեմական անվամբ հանդես գալով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975—1993. Մանկություն և երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր տարիքում հաղթել է «Կարիբյան արևի միսս» մրցույթում:

10 տարեկանում սկսել է նվագել հարվածային գործիքներ և 15 տարեկանում ստացել է կրթաթոշակ երաժշտական դպրոցում, որը ավարտել է որպես հարվածային գործիքներ նվագող և պարի ուսուցչուհի:

1993-2000. Scary Spice[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին դարձել է «Spice Girls» խմբի անդամ, Մելանի Սիի և Վիկտորիա Ադամսի հետ, արձագանքելով թերթի հայտարարությանը: Էմմա Բանթոնին առաջարկել է նրա երգի ուսուցչուհին, Ջերի Հոլլիուելը խմբում հայտնվել է պատահաբար:

Խմբում աղջիկները հայտնի էին որպես «Սքերի Սփայս», որը անգլերենից թարգմանաբար նշանակում է «Սարսափելի համեմունք»: Տվյալ կեղծանունը Մելանին ստացել է գրագետ ակցենտի և շքեղ աֆրիկյան սանրվածքների պատճառով, ինչպես նաև հագնվելու տարօրինակ ոճի պատճառով:

1998-2001 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Melanie B 2012.jpg

1998 թվականին Մել Բին սկսել է զբաղվել միանձնյա կարիերայով, և դրա հետ համադրելով նաև աշխատանքը «Spice Girls» խմբում: Նրա առաջին սինգլն է դարձել է համատեղ աշխատանք Միսի Էլիոթի հետ «I Want You Back» անվանումով, որը թողարկվել է 1998 թվականի սեպտեմբերի 14-ին: Շնորհիվ նրա, որ սինգլի պրոդյուսերն էր եղել Միսի Էլիոթին, այն զբաղեցրել էր առաջին հորիզոնականը UK Single Charts հիթ-շարքում:

1999 թվականի հունիսին թողարկվել է երգչուհու երկրորդ «Word Up» (Cameo խմբի քավր տարբերակը) սինգլը, այս անգամ Մելանին համագործակցել է Թիմբալենդի հետ: Սինգլը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը հիթ-շարքերում, ինչպես նաև դարձել է «Օսթին Փաուերս. Միջազգային մարդ հանելուկ» ֆիլմի սաունդթրեկը:

2000 թվականի սեպտեմբերի 25-ին Մելանի Բրաունը թողարկել է ամբողջական միանձնյա «Tell Me» սինգլը, որը Մեծ Բրիտանիայի հիթ-շարքերում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Ընտանեկան խնդիրների հիման վրա նա գրել է իր առաջին միանձնյա Hot ալբոմը, որի թողարկումը տեղի է ունեցել 2000 թվականի հոկտեմբերի 9-ին: Այն պատեհաժամ էր, քանի որ Spice Girls խմբին շուտով սպասվում էր լուծարում:

2001 թվականի փետրվարի 19-ին տեղի է ունեցել իր առաջնաելույթային ալբոմի երրորդ «Feels So Good» սինգլը, որը Միացյալ Թագավորության հիթ-շարքերում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

2001 թվականի հունիսի 4-ին թողարկվել է Hot ալբոմի չորրորդ և վերջին «Lullaby» սինգլը: Տվյալ երգը Մելանին նվիրել է իր աղջկան՝ Ֆենիքս Չի Գյուզարի, որը իր մայրիկի հետ նկարահանվել է այդ երգի տեսահոլովակում: Այս անգամ սինգլը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը UK Single Charts հիթ-շքերթում: Այդ պատճառով Virgin Records լեյբլը խզարել է Բրաունի հետ ունեցած պայմանագիրը:

Ծրագրավորվել էր հինգերորդ «Hotter» սինգլի թողարկումը, միայն թե, թողարկումը հետաձգվել է «Lullaby» ալբոմի վատ վաճառքի պատճառով:

2002-2007 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Մելանին հրատարակել է «Catch a fire» ինքնակենսագրականը:

2003 թվականին Մելանին Բրիտանիայից արտագաղթել է ԱՄՆ: Ներկա պահին նա ապրում է ամուսնու և երեք աղջիկների հետ Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա նահանգ:

Ձայնագրելով մի քանի ավելի կամ քիչ հայտնի միանձնյա սինգլներ, 2005 թվականին Մելանին թողարկել է երկրորդ միանձնյա «L. A. State Of Mind» ալբոմը, որը ջախջախիչ պարտություն կրեց, զբաղեցնելով 453-րդ տեղը Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթում և հասնելով ընդամենը 1500 կրկնօրինակի վաճառքի: Այդ ալբոմի միակ՝ «Today» սինգլը, կարողացավ ընդգրկվել թոփ 50-ում, զբաղեցնելով 41-րդ տեղը հիթ-շքերթում:

Մելանին աջակցում էր Spice Girls խմբի վերամիավորման մտքին և նրանց հետ գնում է շրջագայության:

2007 թվականին Բրաունը զբաղեցրել է երկրորդ տեղը «Պարեր աստղերի հետ» (անգլ.՝ Dancing with the Stars) շոուում, որտեղ նրա զույգընկերն է եղել Մաքսիմ Չմերկովսկին[5]։

2010- մեր օրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Բրաունը դարձել է X-Factor հաղորդման ավստրիալական տարբերակի ժյուրի, իսկ 2012 թվականին եղել է հրավիրված ժյուրի բրիտանական X-Factor հաղորդումում: 2013 թվականին Մելանին հայտարարել է այն մասին, որ վերադառնում է միանձնյա կարիերային և սկսում է իր երրորդ միանձնյա ալբոմի ձայնագրությունը:

2013 թվականի սեպտեմբերի 19-ին կայացել է երգչուհու նոր «For Once In My Life» սինգլի թողարկումը, որը զբաղեցրել է 30-րդ հորիզոնականը բրիտանական հիթ-շարքերում:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1998-2001 թվականներին Մելանին ամուսնացած է եղել պարող Ջիմի Գյուլզարոմի հետ[6]: Այդ ամուսնությունում Բրաունը ունեցեծ է իր առաջին աղջկան՝ Ֆենիքս Չի Գյուլզարին (19 փետրվարի 1999 թվական)[7]:

2006 թվականին Մելանին հանդիպել է դերասան Էդի Մերֆիի հետ, ումից (բաժանումից հետո) ունեցել է երկրորդ աղջկան՝ Էնջել Այրիս Մերֆի Բրաունին (03 ապրիլի 2007 թվական)[8]:

2007 թվականի հունիսի 6-ին ամուսնացել է պրոդյուսեր Ստեֆան Բելաֆոնթի հետ[9]: Այդ ամուսնության ընթացքում նա ունեցել է իր երրորդ աղջկան՝ Մեդիսոն Բրաուն Բելաֆոնթին (01 սեպտեմբերի 2011 թվական)[10][11]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Mel B, Stephen Belafonte (7064092555).jpg
Հեռուստատեսություն
Թվական Անվանում Դեր Ծանոթագրություններ
1993 թվական Coronation Street Ամի Նելսոն Էպիզոդական դեր (34-րդ սեզոն)
1999 թվական Pure Naughty Հաղորդավար
2001 թվական This Is My Moment Հաղորդավար
2002 թվական Voodoo Princess Հաղորդավար Վավերագրական հեռուստատսություն
2003 թվական Burn It Քլաիր Գլխավոր դեր (1-ին սեզոն)
2005 թվական Bo' Selecta! Ինքն իրեն "Avid Merrion's Christmas Special" (5-րդ սեզոն, 1-ին էպիզոդ)
2007 թվական Dancing with the Stars Մասնակից 5-րդ սեզոն
2007 թվական Entertainment Tonight Լրագրող
2008 թվական Access Hollywood Լրագրող
2008 թվական The Singing Office Հաղորդավար
2008 թվական Step It Up and Dance Հյուր ժյուրի "A Scary Surprise" (1-ին սեզոն, 1-ին էպիզոդ)
2009 թվական Loose Women Աշխատողների խմբի անդամ 14-րդ սերիա
2009 թվական Living on the Breadline Մայր Հեռուստատեսային վավերագրական
2010 թվական Dance Your Ass Off Հաղորդավար 2-րդ սեզոն
2010 թվական Mel B: It's a Scary World Ինքն իրեն Ռեալիթի հաղորդում
2011 թվական Secret Diary of a Call Girl Սիլվիա Բուրկ "4.8" (4-րդ սեզոն, 8-րդ էպիզոդ)
2010–12 թվականներ The X Factor Australia Ժյուրի/ Մարզիչ 2-րդ սեզոն (հյուր)
3-րդ սեզոն–4 (գլխավոր)
2012 թվական The Spice Girls Story: Viva Forever! Հեռուստատեսային վավերագրական
2012 թվական Dancing with the Stars Հաղորդավար 12-րդ սեզոն
2012 թվական Britain's Next Top Model Ժյուրի/ Մարզիչ "13 August 2012" (8-րդ սեզոն, 6-րդ սերիա)
2012–16 թվականներ The X Factor UK Ժյուրի/ Մարզիչ 9-րդ սեզոն և13 (հյուր)
11-րդ սեզոն (գլխավոր)
2013–մեր օրեր America's Got Talent Ժյուրի
2013 թվական Stepping Out Ժյուրի
2013 թվական Twelve Trees of Christmas Կորդելիա Հեռուստաֆիլմ
2014 թվական Whose Line Is It Anyway? Ինքն իրեն "Mel B" (10-րդ սեզոն, 1-ին էպիզոդ)
2014 թվական The Voice Kids: Australia Ժյուրի/ Մարզիչ
2014 թվական The Pro Ինքն իրեն Հեռուստաֆիլմ
2014 թվական Text Santa Ձմեռ պապի թիկնապահը Հատուկ հեռուստատեսություն
2014 թվական Black Dynamite Ինքն իրեն Ձայն; "How Honeybee Got Her Groove Back" (2-րդ սեզոն, 4-րդ էպիզոդ)
2015 թվական RuPaul's Drag Race Հրավիրված ժյուրի "ShakesQueer" (7-րդ սեզոն, 3-րդ էպիզոդ)
"Countdown to the Crown" (7-րդ սեզոն, 13-րդ էպիզոդ)
2016–մեր օրեր Lip Sync Battle UK Հաղորդավար[12]
2016-մեր օրեր The X Factor Australia Մարզիչ / Ժյուրի 8-րդ սեզոն
Ֆիլմեր
Թվական Անվանում Դեր Ծանոթագրություններ
1997 թվական Spice World Սքարի Սփիսե
1998 թվական Creche Landing Լոլա Ձայն
2003 թվական LD 50 Lethal Dose Լոուիս
2004 թվական Happy Birthday Oscar Wilde Ինքն իրեն Վավերագրական
2005 թվական The Seat Filler Սանդի
2005 թվական Telling Lies Մագի Թոմաս
2006 թվական Love Thy Neighbor Լոնի
2007 թվական Giving You Everything Ինքն իրեն Վավերագրական
2014 թվական Tinker Bell and the Legend of the NeverBeast Ֆուրի Ձայն (UK version)
2017 թվական Blazing Samurai Ընձուղտ Ձայն; The Giraffe
2017 թվական Chocolate City: Vegas[13] Բրանդի Post-producing
2017 թվական Killing Hasselhoff[14] Ինքն իրեն Post-producing

Փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դեր
2004 թվական Rent Միմի Մարքուեզ
2016–17 թվականներ Chicago Ռոքսի Հարթ

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելանի Բրաուն ունի ընդամենը 10 տեսահոլովակ
Տեսահոլովակ Թվական Ռեժիսոր Ալբոմ
«I Want You Back» 1998 թվական Հիփ Ուիլյամս Hot
«Word Up!» (UK version) 1999 թվական Wiz Hot
«Word Up!» (US version) Մեթյու Ռոլսթեն Hot
«Tell Me» 2000 թվական Նայջել Դիկ Hot
«Feel So Good» Մարթին ՈՒեյզ Hot
«Lullaby» 2001 թվական Էնդի Օրիկ Hot
«Proper Crimbo» 2003 թվական Անհայտ TBA
«Today» 2005 թվական Մարկ Մակքոնել L.A. State Of Mind
«The One That Got Away» 2007 թվական Ռեյ Քեյ TBA
«For Once in My Life» 2013 թվական TBA

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. «Mel B»։ MTV (UK)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-25-ին։ Վերցված է 2010-02-07 
  4. «Star of the Day: Mel B»։ RTE։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-25-ին։ Վերցված է 2010-02-07 
  5. «Melanie Brown named co-host of 'Dancing With the Stars' Australia» (անգլերեն)։ Examiner.com։ February 4, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-04-ին։ Վերցված է 2013-04-03 
  6. «Mel B settles with ex-husband»։ BBC 
  7. «Labour looms for new mum Scary»։ BBC 
  8. «Mel B gives birth to baby girl on Eddie’s birthday», Daily Mail, 3 April 2007.
  9. http://www.people.com/people/article/0,,,00.html People Mel B. Secretly Weds Boyfriend Stephen Belafonte retrieved on
  10. Spice Girl Mel B Reveals Baby Name Is It Scary| E! Online
  11. «Melanie Brown Welcomes a Daughter» 2 September 2011, People
  12. Lee Ben (3 August 2015)։ «A UK version of Lip Sync Battle is coming to Channel 5»։ Digital Spy։ Վերցված է 3 August 2015 
  13. «A Spice Girl Is Joining The Chocolate City Sequel Cast»։ Dish Nation։ Վերցված է 6 May 2010 
  14. Killing Hasselhoff film on imdb.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]