Մեթ Սայդել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեթ Սայդել
Matt Sydal
Ռինգային անուն(ներ)Էվան Բորն
Լենս Սայդել
Մեթ
Մեթ Սայդել
Ընդհանուր տեղեկություններ
Իրական քաշ84 կգ
Իրական հասակ1,75 մ
Հայտարարվող քաշ84 կգ
Հայտարարվող հասակ1,75 մ
Ծննդյան թվականմարտի 19, 1983 (41 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Սենթ Լուիս, Միսուրի, ԱՄՆ
ՄարզիչGateway Championship Wrestling
ԴեբյուտՀոկտեմբերի 20, 2000

Մեթյու Ջոզեֆ Կորկլան (անգլ.՝ Matthew Joseph Korklan[1], մարտի 19, 1983(1983-03-19), Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), առավել հայտնի Մեթ Սայդել ռինգային անվամբ, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։

Հանդես է գալիս «All Elite Wrestling» (AEW)[2] կազմակերպությունում։ Հայտնի է նաև «WWE» կազմակերպությունում անցկացրած տարիներից, որտեղ ելույթներ է ունեցել Էվան Բորն[3] ռինգային անվան ներքո։

2000-2007 թվականների ընթացքում Կորկլանն հանդես է եկել «NWA Midwest», «IWA-Mid South», «Ring of Honor» և «Dragon Gate» անկախ առաջնություններում։ Հանդես է եկել նաև «Total Nonstop Action Wrestling» կազմակերպության առաջին փեյ-փեր-վյու իրադարձություններում։

Առավելապես հայտնի է ակրոբատիկ, մեքսիական Լուչա Լիվռե ճյուղով ներշնչված մարտաոճով։

2005 թվականին ավարտել է Միսուրիի համալսարանը՝ շուկայաբանի բակալավրի աստիճանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մեթ Սինդալի էջը». «Ռեստլինգի առցանց աշխարհ». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 11-ին.
  2. Lua error in Մոդուլ:TwitterSnowflake at line 48: attempt to index local 'x' (a nil value).
  3. «Էվան Բորնի կենսագրությունը». «WWE». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթ Սայդել» հոդվածին։