Մեթոդական վառարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ecyclopedie Roret Lebon oven.png

Մեթոդական վառարան, անցումային վառարան՝ մետաղե նախապատրաստուկները գլոցումից, կռումից, դրոշմումից առաջ տաքացնելու համար։ Մեթոդական վառարանում նախապատրաստուկները տեղաշարժվում են վառելիքի այրման արգասիքների շարժմանն ընդառաջ։ Նման հակահոս շարժման դեպքում հասնում են վառարան մատուցվող ջերմության օգտագործման բարձր աստիճանի։ Նախապատրաստուկները հաջորդաբար անցնում են երեք ջերմատեխնիկական գոտիներ․ մեթոդական (նախնական տաքացման գոտի), եռակցման (տաքացման գոտի) և մարմանդ տաքացման (նախապատրաստուկում ջերմաստիճանների հավասարեցման գոտի)։ Մեթոդական վառարանները դասակարգվում են՝ եռակցման գոտում ջեռուցման գոտիների թվով (2-ից 5), նախապատրաստուկների տեղափոխման եղանակով (հրիչ և շարժական հեծաններով), կառուցվածքային առանձնահատկություններով (ներքևից տաքացվող, թեք հատակով և այլն)։ Մեթոդական վառարանները տաքացվում են գազանման կամ հեղուկ վառելիքով, այրիչների կամ բոցամուղների օգնությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 381 CC-BY-SA-icon-80x15.png