Մեթյու Ռիչարդս
Մեթյու Ռիչարդս | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Matthew Richards |
Մասնագիտացում | լողորդ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 17, 2002[1] (22 տարեկան) |
Ծննդավայր | Վուսթեր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Ակումբ | New York Breakers? |
Մեթյու Ռիչարդս (անգլ.՝ Matthew Richards, դեկտեմբերի 17, 2002[1], Վուսթեր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի լողորդ, կրկնակի օլիմպիական չեմպիոն 4×200 մետր ազատ ոճի էստաֆետում (2020 և 2024), աշխարհի կրկնակի չեմպիոն:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 2002 թվականի դեկտեմբերի 17-ին Ամանդա և Սայմոն Ռիչարդսների ընտանիքում[3][4]։ Հինգ տարեկանում սկսել է լողալ Դրոյթվիչի հանգստի կենտրոնում, ութ տարեկանում միացել է Դրոյթվիչի դելֆինների լողի ակումբին, իսկ տասը տարեկան հասակում տեղափոխվել է Վուսթերի լողի ակումբ: Զբաղվել է այլ մարզաձևերով, ինչպիսիք են ռեգբին և թաեքվոնդոն, սակայն հրաժարվել է դրանցից, որպեսզի կենտրոնանա լողի վրա[5]։ Եղել է եպիսկոպոս Պերունի անգլիկան եկեղեցու ուսանող[6]։
Չնայած Ռիչարդսը ծնվել է Անգլիայում, նա ներկայացնում էր Ուելսը, քանի որ հայրը ծնվել է այնտեղ: Նա գերազանցել է Ուելսի ռեկորդները 100 և 200 մետր ազատ ոճերում: 2019 թվականին Կազանում կայացած լողի Եվրոպայի պատանիների առաջնությունում դարձել է պատանիների չեմպիոն 100 մ ազատ ոճում[7]:
Մասնակցել է 100 մետր ազատ ոճի տղամարդկանց մրցումներին 2020 թվականին Բուդապեշտում (Հունգարիա) կայացած ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում[8] և թիմի կազմում երկու արծաթ է նվաճել 4×100 մետր ազատ ոճի և 4 × 200 մետր ազատ ոճի տղամարդկանց էստաֆետներում[9][10]։ Նա նաև եղել է էստաֆետային թիմում, որը ոսկի է նվաճել 4×100 մետր խառը ազատ ոճում, չնայած Ռիչարդսը չի մասնակցել եզրափակչին:
Տոկիոյի Օլիմպիական խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերում մասնակցել է 4×200 մետր ազատ ոճի տղամարդկանց էստաֆետին Ջեյմս Գայի, Դանկան Սքոթի և Թոմ Դինի հետ միասին։ Երրորդ փուլը լողալով անցել է 1 րոպե 45,01 վայրկյանում, և այդ արդյունքն օգնել է թիմին ոսկի նվաճել 6 րոպե 58,58 վայրկյան ընդհանուր արդյունքով: Դա դարձել է 1908 թվականից ի վեր Օլիմպիական խաղերում 4х200 մետր ազատ ոճի էստաֆետում Մեծ Բրիտանիայի առաջին ոսկին[11]։
Փարիզի Օլիմպիական խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերում, որը տեղի է ունեցել Փարիզում, Ռիչարդսը 200 մետր ազատ ոճի որակավորման փուլում եղել է 7-րդը: Այնուամենայնիվ, եզրափակչում Ռիչարդսը զիջել է միայն Դեյվիդ Պոպովիչին ընդամենը 0,02 վայրկյանով և զբաղեցրել երկրորդ տեղը: Տղամարդկանց 4×200 մետր ազատ ոճի էստաֆետում եզրափակիչ են անցել նույն չորս բրիտանացի լողորդները, որոնք Տոկիոյի Օլիմպիական խաղերում հաղթել էւն նույն մրցույթում Ջեյմս Գայը, Դանկան Սքոթը, Թոմ Դինը և Ռիչարդսը: Նրանք 6 րոպե 59,43 վայրկյան ժամանակով հաղթել են էստաֆետը և դարձել առաջին թիմը, որը հաջողությամբ պաշտպանել է օլիմպիական տիտղոսը լողի էստաֆետում նույն չորս լողորդների հետ[12]: Նրանք նաև բրիտանական առաջին թիմն են, որը պաշտպանել Է օլիմպիական տիտղոսը լողի կամ աթլետիկայի էստաֆետում[13][14]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://budapest2020.microplustiming.com/export/NU_Budapest2021/NU/pdf/SWMM4X200MFR----------FNL-000100--_73B1%201.0.pdf?x=01:37:52
- ↑ 2,0 2,1 https://www.gov.uk/government/publications/new-year-honours-list-2022-cabinet-office
- ↑ «Who is Matt Richards». Matt Richards. Արխիվացված է օրիգինալից 2021-05-24-ին. Վերցված է 2021-08-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Rehman, Shannen (2021-07-28). «Droitwich-born Matthew Richards helps bring home Olympic gold medal». Worcester News. Արխիվացված է օրիգինալից 2021-08-23-ին. Վերցված է 2021-08-24-ին.
- ↑ «Worcester swimmer Matt Richards targets place at 2020 Olympics». Worcester News. 2014-11-24. Արխիվացված է օրիգինալից 2021-05-24-ին. Վերցված է 2021-08-24-ին.
- ↑ «Swimming success for Year 8 pupil». Bishop Perowne Church of England College. Արխիվացված է օրիգինալից 2021-05-24-ին. Վերցված է 2021-08-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Richards strikes gold for Britain at European Junior Swimming Championships». Swimming.org. 2019-07-05. Արխիվացված է օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-08-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Men's 100 metre freestyle: Start list» (PDF). Budapest 2000. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-05-17-ին. Վերցված է 2021-05-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «European Swimming Championships: Great Britain win silver in men's 4x100m freestyle». BBC Sport. 2021-05-17. Արխիվացված է օրիգինալից 2021-05-23-ին. Վերցված է 2021-08-24-ին.
- ↑ «European Swimming Championships: GB win silver in men's 4x200m freestyle». BBC News. 2021-05-19. Արխիվացված է օրիգինալից 2021-05-21-ին. Վերցված է 2021-08-24-ին.
- ↑ «Matthew Richards fires Team GB to stunning gold in men's 4x200m freestyle relay». EuroSport. 2021-07-28.
- ↑ Charlesworth, David (30 July 2024). «Great Britain quartet retain 4x200m relay title to give GB first Paris pool gold». The Independent.
- ↑ Henry, Matthew (30 July 2024). «GB retain relay title to win first swimming gold». BBC.
- ↑ «Richards wins silver with GB team-mate Scott fourth». BBC Sports. 29 July 2024.
- Դեկտեմբերի 17 ծնունդներ
- 2002 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Մարզիկներ այբբենական կարգով
- Բրիտանացի լողորդներ
- 21-րդ դարի բրիտանացիներ
- 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ