Մեթյու Դալաս
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1982 (41 տարեկան) |
Ծննդավայր | Ֆինիքս, ԱՄՆ |
Կրթություն | Arizona School for the Arts? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և մոդել |
Ամուսին(ներ) | Blue James Hamilton? |
mattdallas.com | |
Մեթյու Ջոզեֆ Դալաս (անգլ.՝ Matthew Joseph Dallas, հոկտեմբերի 21, 1982, Ֆինիքս, ԱՄՆ), ամերիկացի դերասան և յություբեր։ Ճանաչում է ձեռք բերել «Քայլ XY» (2006-2009) սերիալի գլխավոր դերակատարմամբ։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեթ Դալասը ծնվել է Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում և որոշ ժամանակ հաճախել է Արիզոնայի արվեստի դպրոց։ 12 տարեկանում, երբ տատիկը նրան տարել է «Անճոռնի ճուտիկը» բեմադրությանը, նա ցանկացել է դառնալ դերասան։ 18 տարեկան հասակում տեղափոխվել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաք։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դալասը նկարահանվել է մի քանի ֆիլմերում, այդ թվում՝ «Պահանջվում է դայակ» ֆիլմում, ինչպես նաև Քայլի դերում «Քայլ XY» սերիալում։ Բացի այդ, նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ապրելով երազանքով», «Վաննաբիսը», «Ճամբարի զարմանքը» և «Վամպիրի ճանապարհը»։ Եղել է հյուր Անտուրաժ հեռուստասերիալում։
2004 թվականին նկարահանվել է Fan 3 խմբի «Geek Love» երգի տեսահոլովակում, ինչպես նաև 2005 թվականին Ջեյմս Բլանտի «Goodbye My Lover»-ում՝ Միշա Բարտոնի հետ։ 2008 թվականին նկարահանվել է ամերիկացի երգչուհի Քեթի Փերրիի «Thinking Of You» երգի տեսահոլովակում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Դալասը բացահայտ գեյ է[1]։ 2015 թվականի հուլիսին ամուսնացել է իր գործընկեր, երաժիշտ Բլյու Համիլթոնի հետ՝ հինգ տարվա հարաբերություններից հետո[2]։ 2015 թվականի դեկտեմբերին Դալասն ու Համիլթոնը հայտարարել են, որ որդեգրել են երկու տարեկան տղայի՝ Կրոուին[3]։ Նրանք ապրում են Ֆինիքսում[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Salandra, Adam (2016-01-21)։ «Matt Dallas Shares The Touching Story Of How He Came Out To His Dad»։ NewNowNext (en-US)
- ↑ Toomey, Alyssa (2015-07-06)։ «Matt Dallas Marries Blue Hamilton: See the Newlyweds at the Courthouse!»։ E! News (en-US)
- ↑ Mendelson, Will (2015-12-22)։ «Matt Dallas, Husband Blue Hamilton Adopt Little Boy: Watch the Video!»։ Us Weekly (en-US)
- ↑ «Matt Dallas And Blue Hamilton Open Up About Creating Their Beautiful Family»։ HuffPost (en-US)։ 2017-06-01
|