Մեթի Մելնեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեթի Մելնեք
անգլ.՝ Matty Malneck
Ծնվել էդեկտեմբերի 9, 1903(1903-12-09)[1][2]
ԾննդավայրՆյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 25, 1981(1981-02-25)[1][2] (77 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություներգերի հեղինակ, ջազ երաժիշտ և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ

Մեթյու Մայքլ, Մեթի Մելնեք (անգլ.՝ Matthew Michael, Matty" Malneck, դեկտեմբերի 9, 1903(1903-12-09)[1][2], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ - փետրվարի 25, 1981(1981-02-25)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), 20-րդ դարի ամերիկացի երաժիշտ, ջազային ջութակահար, գործիքավորող, երգերի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլ Ուայթմենի նվագախմբի լուսանկարը Motion Picture ամսագրի 1930 թվականի հունիսյան համարում

Մելնեքը մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում, որտեղ էլ ջութակի մասնավոր դասեր է առել։ Ջութակահարի իր կարիերան սկսել է 16 տարեկանից՝ հանդես գալով տեղի երաժշտախմբերում։ 1926-ից մինչև 1937 թվականն աշխատել է Փոլ Ուայթմենի նվագախմբում, միաժամանակ ձայնագրվել Ֆրենկ Սինյորելլիի, Ֆրենկի Թրումբաուերի, Բիքս Բայդերբեկեի, Էդդի Լանգի, Իրվինգ Միլսի, Ջեք Փեթիսի, Ջեք Թիգարդենի, Միլդրեդ Բեյլիի հետ[3][4]։ 1932 թվականից առաջին ձայնագրություններն է կատարել իր իսկ անունով, London Records-ի համար։ 1938-39 թվականներին Big Band է ղեկավարել, որի հետ ձայնագրություններ է արել Decca Records-ի ու Brunswick Records[3], ինչպես նաև՝ East Side of Heaven[5], St. Louis Blues, You're in the Army Now[6] և Man About Town երաժշտական կինոնկարների համար[7]։ 1939 թվականին Մելնեքը հայտարարել է, որ իր երաժշտախումբն այդուհետ հանդես է գալու Matty Malneck and His St. Louis Blues Orchestra անվանումով[8]։ 1941 թվականին նա իր նվագախմբով նվագակցել է Հելեն Ուորդին Columbia Records-ում Green Eyes-ը և այլ երգեր ձայնագրելիս[7]։ 1940-ական թվականների սկզբին նրա նվագախմբի հետ ելույթներ է ունեցել նաև երգչուհի Ջուլի Լոնդոնը[9]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1940-ական թվականների կեսերին, Մելնեքի նվագախումբը մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատակցել է The Charlotte Greenwood Show[10] և Campana Serenade ռադիոծրագրերին:[10]: 133 

Նրա նվագախմբի մասին 1938 թվականի սեպտեմբերի 19-ին լույս տեսած լրագրային հոդվածում նշված է. «8 գործիք ունեցող երաժշտախմբում կա ընդամենը մեկ փողային նվագարան, ինչը ունիկալ է սվինգի պարագայում։ Նույն կերպ էլ՝ երեք հազար դոլար արժողությամբ տավղի առկայությունն ու թմբկահարը, որը նվագում է ծալծլված ստվարաթղթե հին տուփով»[11]։

1930-ական թվականներից սկսած՝ Մելնեքը լայն ճանաչում էր ձեռք բերել նաև որպես սիրված երգերի հեղինակ, որոնցից հիշատակության են արժանի հատկապես I'll Never Be the Same, Goody, Goody, I'm Through with Love[3][4][12] երգերը։ Նրա հեղինակած If You Were Mine երգը Բիլլի Հոլիդեյի կատարմամբ 1935 թվականին դարձել է հիթ։ Ժամանակին չափազանց տարածված ու սիրված էին նաև Մելնեքի հեղինակած Pardon My Southern Accent, If I Had A Million Dollars, Eeny Meeny Miney Mo, Park Avenue Fantasy, Stairway To The Stars երգերը[13], «Մեղադրող կողմի վկան» (1957) և «Ոմանց դուր է գալիս» (1959) ֆիլմերի համար գրած երաժշտական կոմպոզիցիաները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #135027411 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 Feather, Leonard; Gitler, Ira (2007). The Biographical Encyclopedia of Jazz. Oxford University Press. էջ 429. ISBN 0-19-507418-1.
  4. 4,0 4,1 Yanow, Scott (2001). Classic Jazz. San Francisco: Backbeat Books. էջ 140. ISBN 0-87930-659-9.
  5. «Information bei Classic moviemusicals'». Արխիվացված է օրիգինալից 2021-04-20-ին. Վերցված է 2020-09-23-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «'St. Louis Blues' Fair-Plus Musical». Film Bulletin. 1939 թ․ փետրվարի 11. էջ 7. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  7. 7,0 7,1 78discography.com
  8. «Orchestra's Name Changed In Honor of New Picture». Santa Ana Register. California, Santa Ana. 1939 թ․ փետրվարի 18. էջ 8. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին – via Newspapers.com.հրապարակում բաց հնարավորություն
  9. vgl. Ken Bloom: The American Songbook – The Singers, the Songwriters, and the Songs – 100 Years of American Popular Music – The Stories of the Creators and Performers. New York City, Black Dog & Leventhal, 2005 ISBN 1-57912-448-8
  10. 10,0 10,1 Dunning, John (1998). On the Air: The Encyclopedia of Old-Time Radio (Revised ed.). New York, NY: Oxford University Press. էջեր 133, 150. ISBN 978-0-19-507678-3. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին. «Matty Malneck's Orchestra.»
  11. «Harrison in Hollywood». The Edwardsville Intelligencer. Illinois, Edwardsville. 1938 թ․ սեպտեմբերի 19. էջ 9. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին – via Newspapers.com. հրապարակում բաց հնարավորություն
  12. «nfo – Geburtstage 9. Dezember». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին.
  13. Vgl. Ken Bloom, S. 242.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]