ՄՍԿ-64

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՄՍԿ-64 (Մեդվեդև-Սպենհոյեր-Կարնիկի սանդղակ), մակրոսեյսմիկ ինտենսիվության սանդղակ, օգտագործվում է երկրաշարժերի ուժգնության չափման համար՝ ըստ տեսանելի հետևանքների և ավերածությունների։

Սանդղակը 1964 թ. առաջարկել են Սերգեյ Մեդվեդևը (ԽՍՀՄ), Վիլհելմ Սպոնհոյերը (ԳԴՀ) և Վիտ Կարնիկը (Չեխոսլովակիա)։ «ՄՍԿ» հապավումը կազմված է այս երեք գիտնականների անունների սկզբնատառերից։

1970-ական և 1980-ական թվականներին որոշ չնչին փոփոխությունների է ենթարկվել։ Լայն տարածում է գտել Եվրոպայում և ԽՍՀՄ-ում։ 1990-ականների սկզբներին Եվրոպական սեյսմոլոգիական հանձնաժողովը օգտագործելով ՄՍԿ սանդղակի շատ սկզբունքներ՝ ստեղծել է Եվրոպական մակրոսեյսմիկ սանդղակը, որն այժմ փաստացիորեն երկրաշարժերի չափման ստանդարտ չափորոշիչ է եվրոպական երկրներում։ ՄՍԿ սանդղակը այժմ դեռ օգտագործվում է ԱՊՀ երկրներում, Հնդկաստանում և Իսրայելում։

I. Ոչ զգալի Ցնցումը զգալի չէ, գրանցվում է միայն սեյսմոգրաֆի կողմից։ Չունի տեսանելի հետևանքներ։
II. Հազիվ զգալի Ցնցումը զգում են միայն քիչ մարդիկ։ Փոփոխություններ կամ վնասներ չկան։
III. Թույլ Ներսում գտնվող մարդկանցից ոմանք զգում են ցնցումը։ Կախված առարկաները թեթև շարժվում են։ Շինությունները չեն վնասվում։
IV. Բավական զգալի Ներսում գտնվող մարդկանցից ոմանք զգում են ցնցումը։ Կախված առարկաները ճոճվում են։ Շինությունները չեն վնասվում։
V. Ուժեղ Ներսում գտնվող մարդկանցից շատերը և դրսում գտնվողներից ոմանք զգում են ցնցումը։ Աննշան վնասվածքներ խարխուլ շինությունների վրա։
VI. Փոքր ավերածություններ Ներսում գտնվող մարդկանց մեծ մասը, և դրսում գտնվողներից շատերը զգում են ցնցումը։ Տեսանելի վնասվածք շենքերի պատերին։
VII. Ավերածություններ Որոշ մարդիկ կորցնում են հավասարակշռությունը։ Դարակների վրա դրված առարկանը ցած են թափվում։ Հին շինությունները զգալիորեն վնասվում են։
VIII. Մեծ ավերածություններ Մարդկանց համար դժվար է ոտքի վրա կանգնած մնալ, անգամ դրսում։ Կահույքը կարող է շուռ գալ։ Հին շինությունները կարող են մասամբ ավերվել կամ զգալիորեն վնասվել։
IX. Կործանարար Ընդհանուր խուճապ։ Մարդիկ կարող են գետնին ընկնել։ Ամուր շինությունները զգալի վնասվում են։
X. Արտասովոր կործանարար Քարե շինություններն ավերվում են։ Երկրի մակերևույթին ճեղքվածքներ են հայտնվում։
XI. Աղետալի Շինությունների մեծ մասը ավերվում են։ Ցունամիներ։ Երկրի մակերևույթի ձևափոխումներ։
XII. Լիակատար կործանում Բոլոր տեսակի կառույցներն ամբողջովին ավերվում են։ Փոխվում է երկրի մակերևույթը, գետերի հունը։ Ցունամիներ։