Մեդուսա Գորգոնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Մեդուսա», Կարավաջո

Մեդուսա Գորգոնա (հին հունարեն՝ Μέδουσα («պահապան, պաշտպան»)), հրեշ կանացի դեմքով, իր հայացքով կարող էր քարացնել իր աչքերի մեջ նայող մարդկանց և այլ կենդանի էակներին, գորգոնյան երեք քույրերից ամենահայտնին։ Ըստ առասպելի իր գեղեցկությամբ ուզում էր մրցել Աթենասի հետ, որը պատժում է նրան այդ հանդգնության համար Մեդուսայի գլխի գանգուր մազերը դարձնելով օձեր, իսկ ոտքերը՝ պղնձե սմբակներ։ Սպանվել է Պերսևսի կողմից։