Մեդուզայով ուտեստներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հում մեդուզաներ ամերիկական Ջորջիա նահանգում: Մշակումից հետո արտադրանքն ուղարկվում է Ճապոնիա, Չինաստան և Թաիլանդ
Ուտելի մեդուզաներ՝ եփած քնջութի յուղով և չիլիի սոուսով
Rhopilema esculentum-ը համարվում է ուտելի մեդուզաների տեսակներից մեկը

Մեդուզայի որոշ տեսակներ ուտում և օգտագործում են որպես տարբեր ուտեստների բաղադրիչ։ Ուտելի մեդուզաները ծովամթերքներ են, որոնք որսում և ուտում են ասիական և հարավ-արևելքի մի քանի երկրներում։ Որոշ ասիական երկրներում դրանք համարվում են դելիկատես։ Մեդուզաներն օգտագործվում են աղցաններ, սուշի, լապշա, հիմնական ուտեստներ և նույնիսկ պաղպաղակ պատրաստելու համար։ Մեդուզաները պատրաստելու համար կան տարբեր մեթոդներ։

Ուտելի մեդուզաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանում Կորներոտա մեդուզաները, որոնք բնակվում են առափնյա ջրերում, ավելի քան 1700 տարի օգտագործվել են որպես սնունդ և սննդային բաղադրիչներ չինական խոհանոցում[1]։ Այս ուտելի մեդուզաների մեջ են մտնում նաև Stomolophus meleagris[2] և Catostylus mosaicus[3] մեդուզաները։ Պետք է նշել, որ Stomolophus meleagris մեդուզան պարունակում է տոքսիններ, որոնք կարող են մարդկանց մոտ սրտի հետ կապված խնդիրներ առաջացնել։

Ուտելի մեդուզաներ Rhopilema esculentum[4] և Rhopilema hispidum-ն ամենատարածվածն են Չինաստանում, Ճապոնիայում և Կորեայում։

Ուտելի մեդուզաների մեջ են մտնում նաև Ականջավոր աուրելիա, C. orsini, Dactylometra pacifica, Hispidium spp., Lobonema smithi, Lobonemoides gracilis, Nomura’s jellyfish, Lobonema smithi, Նոմուրայի մեդուզաները (Stomolophus nomuria) և այլն։

Աղազերծված, պատրաստի օգտագործման մեդուզան, ցածր կալորիականությամբ և առանց ճարպի, պարունակում է մոտ 5% սպիտակուց և 95% ջուր։ Դրանք օգտագործվում են նաև տարբեր ուտեստների համ հաղորդելու համար[5]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին ուտելի մեդուզայի տարեկան համաշխարհային բերքը գնահատվում էր մոտավորապես 321 000 տոննա։ Մեդուզա որսացող երկներն են Բիրման, Չինաստանը, Ինդոնեզիան, Կորեան, Մալազիան, Ֆիլիպինները և Թաիլանդը։ Չինաստանում մանր մեդուզան աճեցվում է լճակներում՝ նախքան ծովում բաց թողնելը՝ մեծացնելու համար։ Հարավարևելյան Ասիայում ուտելի մեդուզան որսվում է ցանցերով, շերեփներով և այլն։ 2001 թվականին Հարավարևելյան Ասիայում մեդուզաների տարեկան որսը կազմում էր մոտ 169 000 տոննա։

Ձկնորսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ քանակությամբ ձկնորսությունը հանգեցնում է այն փաստի, որ դրանց թիվը նվազում է, և ձկների փոխարեն սննդի մեջ սկսվում են օգտագործվել մեդուզաներ։ Եթե ձկնորսությունը շարունակվի ընթացիկ տեմպերով, մարդիկ ձուկ և մեդուզա ուտելուց կանցնեն պլանկտոնից ապուրի[6]։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապխտելու և չորացնելու եղանակով մեդուզաների ավանդական վերամշակումը զգալի ժամանակ է պահանջում՝ 19-ից 37 օր։ Օգտագործվում է նաև մեդուզաների պահածոյացման եղանակը։ Որոշ չորացված մեդուզաներ վաճառվում են որպես չոր թերթիկներ։ Մեդուզայի չորացման գործընթացը ենթադրում է շոշափուկների հեռացում, քանի որ սննդի համար միայն դրանց վերին գմբեթներն են հարմար։

Մեդուզան արագ փչանում է սենյակային ջերմաստիճանում, ուստի մշակումը սկսվում է որսալուց անմիջապես հետո։ Մեդուզայի վերին հատվածը անջատվում է շոշափուկներից, սեռական գեղձերից և լորձից։ Մեդուզաները ցանում են սեղանի աղով և շաղախով, արդյունքում առաջացած աղաջուրը ջրահեռացվում է և ամեն ինչ նորից կրկնվում։ Դրանից հետո մեդուզան չորանում է։ Ամբողջ գործընթացը տևում է երեքից վեց շաբաթ։ Արդյունքում, արտադրանքի մեջ մնում է մոտ 65% խոնավություն և 20% աղ։ Պաղլեղներն իջեցնում են արտադրանքի pH-ը, աղը հեռացնում է ջուրը և կանխում արտադրանքի փչացումը։ Մալազիայում և Թաիլանդում մեդուզա մշակելու համար դրան ավելացնում են նատրիումի հիդրոկարբոնատ, որն օգնում է նրանց ջրազրկվել[7]։

Սպառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդուզաները սննդի մեջ ուտում են Ասիայի մի շարք երկրներում և Հարավարևելյան Ասիայի երկրներում։ 2001 թվականին Ճապոնիան տարեկան Ինդոնեզիայից, Մալազիայից, Մյանմարից, Ֆիլիպիններից, Սինգապուրից, Թայլանդից և Վիետնամից ներմուծել է 5400-ից 10 000 տոննա ուտելի մեդուզա։ Չորացված և թթու դրված մեդուզան համարվում են դելիկատես ասիական մի շարք երկրներում, ինչպիսիք են Չինաստանը, Կորեան, Թայվանը, Վիետնամը և Ճապոնիան։ Մեդուզայից ուտեստներ պատրաստելու համար դրանք մի քանի ժամով ներծծվում են ջրով, այնուհետև շոգեխաշվում են տաքացվող կաթսայի մեջ, լվացվում և կտրվում են կտորներով[8]։

Ուտեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդուզայի աղցանը տարածված ուտեստ է Ասիայի մի շարք մասերում։ Այն պատրաստում են մարինացված մեդուզաներից, որոնք կտրում են բարակ կտորներով։ Որոշ ասիական ավիաընկերություններ ուղևորներին մեդուզայի աղցան են մատուցում։ Մեդուզայից սուշի պատրաստում են Ճապոնիայում։ Թաիլանդում մեդուզայից լապշա են պատրաստում։ Պաղպաղակը պատրաստվում է նախօրոք կաթով ներծծված Nemopilema nomurai մեդուզայից։ 2009 թվականին Օբամա քաղաքի ուսանողները մշակել են մեդուզայի փոշի Nomura-ն, որն օգտագործվում է կարամելային կոնֆետներ պատրաստելու համար[9]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Omori, Makoto; Nakano, Eiji (2001). Jellyfish Fisheries in Southeast Asia. Hydrobiologia. pp. 19-26.
  2. Ang, C.Y.W.; Liu, K.; Huang, Y.W. (1999). Asian Foods: Science and Technology. Taylor & Francis. p. 262. ISBN 978-1-56676-736-1.
  3. Purcell, J.E.; Graham, W.M.; Dumont, H.J. (2012). Jellyfish Blooms: Ecological and Societal Importance: Proceedings of the International Conference on Jellyfish Blooms, held in Gulf Shores, Alabama, 12-14 January 2000. Developments in Hydrobiology. Springer Netherlands. p. 15. ISBN 978-94-010-0722-1.
  4. Gershwin, L.; Earle, S. (2013). Stung!: On Jellyfish Blooms and the Future of the Ocean. EBSCOhost ebooks online. University of Chicago Press. p. 274. ISBN 978-0-226-02024-2.
  5. Roast suckling pig with jellyfish
  6. Pauly D, Christensen V, Dalsgaard J, Froese R and Torres F (1998) «Fishing down marine food webs» Science, 279: 860—863.
  7. =Jellyfish as food
  8. Stephens, L.D.; Calder, D.R. (2006). Seafaring Scientist: Alfred Goldsborough Mayor, Pioneer in Marine Biology. University of South Carolina Press. pp. 94-95. ISBN 978-1-57003-641-5.
  9. Space caramel made from giant jellyfish

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • National Geographic (1994 թ․ մարտի 13). «Florida makes pitch for edible jellyfish». Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին. {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  • «A Jellyfish Burger». Scientific American. 2009. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]