Մեդալիոնով անհայտի դիմանկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Կոզիմո Մեդիչի Ավագի մեդալիոնով անհայտի դիմանկար
Ritratto d'uomo con medaglia di Cosimo il Vecchio
Sandro Botticelli - Portrait of a Man with a Medal of Cosimo the Elder.jpg
տեսակդիմանկար
նկարիչՍանդրո Բոտիչելլի
տարի1475 թ. հոկտեմբեր
բարձրություն57.5
լայնություն44
ուղղությունՎաղ Վերածնունդ
ժանրդիմապատկեր
նյութՏախտակ
գտնվում էՈւֆֆիցիի պատկերասրահ
հավաքածուUffizi Gallery
քաղաքՖլորենցիա
Portrait of a Man with a Medal of Cosimo the Elder Վիքիպահեստում

«Կոզիմո Մեդիչի Ավագի մեդալիոնով անհայտի դիմանկար» (իտալ.՝ Ritratto d'uomo con medaglia di Cosimo il Vecchio), իտալացի նկարիչ Սանդրո Բոտիչելլիի կտավը, որը ցուցադրված է Ուֆֆիցիի պատկերասրահում, Ֆլորենցիայում:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավի վրա պատկերված է անհայտ պատանի, որը իր սրտի մոտ է պահում Կոզիմո Մեդիչի Ավագի պատկերով մեդալիոնը։

Նկարը պատկերված է փայտե տախտակի վրա տեմպերայով[1]:

Այս աշխատանքում նկարիչը Կվատրոչենտո ժամանակաշրջանի համար կոմպոզիցիայի նոր ձև է տվել։ Առավել վաղ իտալացի գեղանկարիչները պատկերում էին բնորդին մինչ կուրծքը, նեյտրալ ֆոնի վրա։ Հոլանդացի գեղանկարիչների օրինակով Բոտիչելլին պատկերեց երիտասարդին ոչ թե պրոֆիլից, այլ ֆասից, ետին ֆոնի վրա բնանկարով։ Նկարիչը մանրամասնորեն պատկերել է ձեռքերը։

Նկարի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրական մեդալ

Նկարն արվել է 1474—1475 թվականներին։ Նկարը պատվիրողի անունն անհայտ է։ Անհայտ է նաև այն, թե ով եղել նրա սեփականտերը մինչ այն պահը, երբ նկարը հայտնվեց կարդինալ Կառլո Մեդիչիի ձեռքերում[2]: 1666 թվականին՝ Կառլո Մեդիչիի մահվանից հետո, կտավը փոխանցվեց Ուֆֆիցիի պատկերասրահին։ Նկարը վերամշակվել է 1991 թվականին։

Բնորդի մասին տեսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոտիչելլի դիմանկարը, հոկտեմբեր, 1475:

Ենթադրելով մեդալիոնից՝ անհայտ պատանին ինչ-որ կապ ուներ Մեդիչի ընտանիքի հետ, որի անդամների հետ այդ տարիներին բարեկամական հարաբերություններ էին հաստատվել։ Պատանին շքեղ հագուստ չի կրում, այդ իսկ պատճառով միգուցե և նա Մեդիչի ընտանիքի անդամ չէ։

Գոյություն ունեն մի շարք տարբերակներ, որ կապված են նկարում պատկերված երիտասարդի անվան հետ.

  • հնարավոր է՝ նկարի վրա պատկերված է ինքը՝ Սանդրո Բոտիչելլին, քանի որ գոյություն ունի որոշակի նմանություն 1475 թվականին պատկերված նկարչի և պատանու միջև։Ըստ ժամանակացույցի՝ նկարներն արվել են գրեթե նույն ժամանակաընթացքում։
  • հնարավոր է՝ նկարի վրա պատկերված է մեդալիոնի հավանական հեղինակը՝ Միկոլեցո դի Բարտոլոմեոն կամ Քրիստոֆոր դի Ջերեմիան[3]:
  • հնարավոր է՝ նկարի վրա պատկերված է նկարչի եղբայրը՝ Անտոնիո Բոտիչելլին, քան որ հայտնի է, որ նա ոսկերիչ էր և զբաղվում էր մեդալների արտադրությամբ Մեդիչի ընտանիքի համար[3]:
  • հնարավոր է՝ նկարի վրա պատկերված է Մեդիչի ընտանիքի անդամներից որևէ մեկը[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Scher, Stephen K. Perspectives on the Renaissance medal Taylor & Francis. ISBN 9780815320746, — 2000, p. 27. (անգլ.)
  2. Gloria Fossi Galleria degli Uffizi Uffizi Gallery: art, history, collections Giunti Editore Firenze Italy, ISBN 9788809019447 — 2001, p. 126. (անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 Cornini Guido Botticelli. Ediz. inglese. Giunti Editore Firenze Italy ISBN 9788809762664 — 1998. P.18. (անգլ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Петрочук О. К. Сандро Боттичелли. — М.: Искусство, 1984. — 224 с.
  • Зарницкий С. В. Боттичелли.— М.: Молодая гвардия, 2007.—330 с. (серия Жизнь замечательных людей)
  • Кустодтева Т. К. Сандро Боттичелли, Л."Аврора", — 1971;
  • «Ботичелли» // Сборник материалов о творчестве. М., — 1962;
  • Смирнова И. А. Сандро Боттичелли. М., — 1967.
  • L’opera completa del Botticelli, collana Classici dell’arte Rizzoli, Rizzoli, Milan, 1978. (իտալ.)
  • Bruno Santi, Botticelli, in I protagonisti dell’arte italiana, Scala Group, Florence 2001 ISBN 8881170914 (իտալ.)
  • Pierluigi De Vecchi, Elda Cerchiari I tempi dell’arte, volume 2, Bompiani, Milan, 1999 ISBN 88-451-7212-0 (իտալ.)
  • Gloria Fossi Uffizi, Giunti, Florence, 2004 ISBN 88-09-03675-1 (անգլ.)