Jump to content

Մեբենդազոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեբենդազոլ
Քիմիական միացություն Խմբագրել Wikidata
քիմիական երևույթի տեսակ Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաքիմիական միացություն
 ցիկլիկ միացություն
  հետերոցիկլիկ միացություններ Խմբագրել Wikidata
Կիրառությունըդեղանյութեր Խմբագրել Wikidata
Քիմիական բանաձևC₁₆H₁₃N₃O₃ Խմբագրել Wikidata
SMILES կանոնավոր բանաձևCOC(=O)NC1=NC2=C(N1)C=C(C=C2)C(=O)C3=CC=CC=C3 Խմբագրել Wikidata
Սահմանված օրական դոզա0,2 գրամ Խմբագրել Wikidata
Ակտիվ բաղադրիչ էEmverm, Vermox Խմբագրել Wikidata
Բուժվել էՏրիխոցեֆալոզ, Ասկարիդոզ, անկլոստոմիազ, էնտերոբիոզ, նեկատոր, էնտերոբիոզ, անկլոստոմիազ, Տրիխոցեֆալոզ Խմբագրել Wikidata
Հղիության կատեգորիաԱվստրալիայում հղիության «B3» կատեգորիա, ԱՄՆ հղիության կատեգորիա C Խմբագրել Wikidata
Լյարդի ախտահարման հավանականությունԼյարդի տոքսիկ ախտահարման հավանականության D կատեգորիա Խմբագրել Wikidata
Զանգված295,095691 զանգվածի ատոմական միավոր Խմբագրել Wikidata
Սուբյեկտի նշանակությունտուբուլինային մոդուլյատորներ, հակաճիճվային դեղամիջոց, Հիմնական դեղամիջոցներ, զարգացման համար թունավոր նյութ, հակահելմինթային դեղամիջոց Խմբագրել Wikidata
Կազմված էազոտ, ածխածին Խմբագրել Wikidata

Մեբենդազոլ, վաճառվում է (լատիներեն՝ Vermox) ապրանքանիշի անվան ներքո, հակահելմինթային կամ հակաճիճվային դեղամիջոց, որը ցուցված է կիրառել մի շարք միկրոօրգանիզմների կողմից հարուցված ինֆեկցիոն հիվանդությունների բուժման համար:[1] Դրանց թվում են՝ ասկարիդոզ, սրատուտային վարակ (էնտերոբիոզ), դրակունկուլոզ, որոշ տափակ որդեր և էխինոկոկոզ[1]։ Այն երբեմն կիրառվում է լամբլիոզի բուժման համար, սակայն չի դասվում նախընտրելի դեղամիջոցների շարքին[2][3]։ Մեբենդազոլը վաճառվում է դեղահատերի տեսքով՝ օրալ կամ բերանացի ընդունման համար, որոնք անհրաժեշտ է ընդունել քաղցած ժամանակ՝ ուտելուց 1 ժամ առաջ կամ թեթև նախաճաշելուց հետո, 2 ժամ անց[1]։

Հելմինթների տարածման ռիսկի գործոններից են՝ տնային կենդանիներ, աղտոտված ջրամբարներ, օգտագործված տակդիրներ և չմշակված սնունդ[1]։ Հիվանդությունը կարող է փոխանցվել նաև մարդուց մարդ կամ տնային կենդանիների միջոցով[1]։ Լամբլիաների ցիստաները կարող են կենսունակ մնալ անգամ սառը ջրում՝ մինչև երեք ամիս[1][4]։ Լամբլիաների և դրա ցիստաների մանրադիտակային նույնականացումը կղանքի կենսանմուշում, համարվում է լամբլիոզի ախտորոշման «ոսկե մեթոդ»: Որպես հավելյալ ախտորոշիչ մեթոդներ, նաև հասանելի են՝ ֆերմենտային կապակցված իմունոսորբենտային անալիզներ և պոլիմերազային շղթայական ռեակցիա, ինչպիսիք են՝ իմունոֆերմենտային անալիզներ, որոնք շատ չեն կիրառվում, մեթոդների բարդության և բարձր արժեքի պատճառով։

Նման ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման նպատակով, անհրաժեշտ է պահպանել բավարար անհատական հիգիենա, ինչպես նաև սննդի պատշաճ ջերմային մշակում կամ ախտահանում: Ասիմպտոմատիկ հիվանդության դեպքում, հաճախ բուժման կարիք չի պահանջվում, սակայն ախտանիշների առկայության դեպքում, բուժումը կարող է  իրականացվել՝ մեբենդազոլով, տինիդազոլով կամ մետրոնիդազոլով: Կախված կլինիկական դեպքից, հիվանդության պատմությունից և տարիքից, կարող են կիրառվել նաև այլ դեղամիջոցներ, ինչպիսիք են՝ նիտազոքսանիդ, նիկլոզամիդ, ալբենդազոլ, մեպակրին, պարոմոմիցին և այլ դեղամիջոցների համակցություններ[1]։

Մեբենդազոլի դեղահաբերի երկարատև և ոչ ճշգրիտ դեղաչափերի օգտագործման դեպքում, երբեմն կարող են զարգանալ կողմնակի ազդեցություններ, այդ թվում՝ գլխացավ կամ գլխապտույտ, աղմուկ ականջներում, ախորժակի կորուստ, փսխում, որովայնային ցավ, փորլուծություն, քոր և տեղային կարմրածություն, սակավարյունություն և լեյկոպենիա։ Այն բենզիմիդազոլների շարքի լայն սպեկտրի հակաբիոտիկ է: Դեռևս, չկա որևէ հստակ ապացույց, հղիության ընթացքում դեղամիջոցի կիրառման անվտանգության մասին:

Մեբենդազոլի դեղահաբերի կիրառումը բժշկության մեջ, առաջին անգամ նկարագրվել է Բելգիայում՝ 1971 թվականին[5]։ Այն ընդգրկված է «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» կարևորագույն դեղերի ցանկում[6][7]։

Կիրառումը բժշկության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեբենդազոլը բարձր արդյունավետությամբ լայն սպեկտրի հակաբիոտիկ է, որը նախատեսված է նեմատոդային վարակների, այդ թվում՝ կլոր որդերի, տափակ որդերի, մտրակավոր որդերի, մազագլուխների և տրիխինելոզի աղիքային ձևի բուժման համար, նախքան դրանց տարածումը մարսողական համակարգի սահմաններից դուրս:

Տարբեր տեսակի պարազիտների կողմից հարուցվող հելմինթոզների բուժման համար, կիրառվում են նաև այլ սպեկտրի հակաբիոտիկներ, քանի որ մեբենդազոլը դժվարությամբ է ներծծվում մարսողական համակարգում[8]։ Մեբենդազոլը կիրառվում է՝ որպես մոնոթերապևտիկ դեղամիջոց, միջին աստիճանի ծանրության աղիքային վարակների դեպքում: Այն համեմատաբար ավելի դանդաղ է դրսևորում մանրէասպան ազդեցություն, իսկ որոշ դեպքերում կարող է առաջացնել պարազիտների միգրացիա՝ մարսողական համակարգից դուրս, որը կարող է հանգեցնել ապենդիցիտի, լեղուղիների խնդիրների կամ աղիների պատռվածքի, իսկ ծանր դեպքերում՝ էխինոկոկոզ:

Վերջինս խուսափելու համար, ծանր վիճակում գտնվող հիվանդներին կարող է տրվել պիպերազին՝ մեբենդազոլից առաջ, կամ դրա փոխարեն: Պիպերազինը անգույն, պինդ, բնորոշ ամինային հոտով բյուրեղային փոշի է, որը լավ լուծվում է ջրում և գլիցերինի լուծույթում: Այն ցուցաբերում ակտիվ հակամանրէային ազդեցություն, որի հետևանքով մակաբույծների մնացորդները արտազատվում են կղանքի հետ միասին[9]։ Հազվադեպ դեպքերում, այն կարող է օգտագործվել կիստոզ էխինոկոկոզի բուժման համար: Այնուամենայնիվ, այս հիվանդության դեպքում, դեղամիջոցի արդյունավետության վերաբերյալ տվյալները դեռևս թերի են[10]։

Հարկ է նշել, որ մեբենդազոլը և բենզիմիդազոլի, ի տարբերություն այլ հակամնրէային դեղամիջոցների՝ տափակ որդերի վրա ցուցաբերում են պարալիզացնող ազդեցություն, ինչպես թրթուրային, այնպես էլ սեռահասուն մակաբույծների դեմ, իսկ կլոր և մտրակավոր որդերի դեպքում՝ նաև ախտահարում են ձվերը: Մակաբույծների ախտահարումն ու մահը տեղի են ունենում դանդաղ, որը կարող է տևել մի քանի օր, կղանքի հետ միասին դրանց արտազատման համար[8]։

Հատուկ նկատառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղիության ընթացքում նախքան նման հակաբիոտիկի կիրառումը, մեբենդազոլի դժվար ներծծման պատճառով, խորհուրդ է տրվում նախապես դիմել բժշկի։ Կրծքով կերակրման ընթացքում, մեբենդազոլի ընդունման անվտանգության վերաբերյալ սահմանափակ տվյալներ կան, սակայն քանի որ դեղամիջոցը ստամոքսաղիքային տրակտում դժվար է ներծծվում, այն նվազագույն քանակով է արտազատվում կրծքի կաթի հետ։ Այնուամենայնիվ, եթե նշանակվում են այլընտրանքային հակաբիոտիկներ, ապա ընտրությունը պետք է միանշանակ կանգնեցնել ավելի անվնաս դեղամիջոցներին[4][4][11]։

Կողմնակի ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեբենդազոլի երկարատև օգտագործման դեպքում, ամենատարածված կողմնակի ազդեցություններից են՝ որովայնային ցավ, ԱՍԱՏ/ԱԼԱՏ ցուցանիշների բարձր մակարդակ, թրոմբոցիտոպենիա, լեյկեմիա, մազաթափություն կամ երբեմն ալերգիկ ռեակցիաներ, իսկ հազվադեպ դեպքերում՝ ալեյկիա (հունարեն՝ λενχός սպիտակ)[11][12]։

Դեղորայքային փոխազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարբամազեպինը և ֆենիտոինը նվազեցնում են մեբենդազոլի շիճուկային մակարդակը: Ցիմետիդինը նունպես զգալիորեն նվազեցնում է մեբենդազոլի շիճուկային մակարդակը (ի տարբերություն ալտերնատիվ դեղամիջոցի՝ ալբենդազոլ), ինչը համապատասխանում է դրա ցածր համակարգային ներծծմանը[13][14]։ Եթե մեբենդազոլը համակցվում է մետրոնիդազոլի բարձր դեղաչափերի հետ, կարող է զարգանալ՝ Սթիվենս-Ջոնսոնի համախտանիշ կամ ծանր տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզ[15]։

Ազդեցության մեխանիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեբենդազոլը ազդեցության մեխանիզմը կայանում է ընտրողաբար արգելակել միկրոխողովակների սինթեզը՝ կապվելով β-տուբուլինի կոլխիցինի կապման տեղամասին, այդպիսով խոչընդոտելով տուբուլինի դիմերների պոլիմերացումը միկրոօրգանիզմներում[16]։ Ցիտոպլազմային միկրոխողովակների խաթարումը, հանգեցնում է գլյուկոզի և այլ ածխաջրերի կլանման խոչընդոտման, ինչը հանգեցնում է հելմինթների աստիճանական և վերջնական մահվան[8]։ Ստամոքսաղիքային տրակտում՝ մեբենդազոլի վատ ներծծումը, բերում է մարսողական համակարգում միկրոօրգանիզմների բուժման արդյունավետ բուժման՝ նվազագույն կողմնակի ազդեցություններով[17][18]։

Հասարակություն և մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասանելիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեբենդազոլը հասանելի է որպես ջեներիկ դեղամիջոց[7]։ Մեբենդազոլը միջազգային շուկաներում տարածում ունի «Johnson & Johnson»և մի շարք դեղագործական ընկերությունների կողմից[19]։

Տնտեսագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեբենդազոլը երբեմն վաճառվում է մոտ 200 անգամ ավելի թանկ, քան նույն դեղամիջոցը այլ երկրներում[20][21][22]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 ASHP (2024 թ․ հունիսի 3). «Mebendazole». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 12-ին.
  2. ASHP. «Mebendazole». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 7-ին.
  3. «Patient Care for Giardia Infection». Giardia. U.S. Centers for Disease Control and Prevention. 2024 թ․ փետրվարի 20. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 12-ին.
  4. 1 2 3 «Mebendazole Use During Pregnancy». Drugs.com. 2020 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  5. Mehlhorn, Heinz (2001). Encyclopedic reference of parasitology. 107 tables (2 ed.). Berlin [u.a.]: Springer. էջ 259. ISBN 9783540668299. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  6. World Health Organization (2019). World Health Organization model list of essential medicines: 21st list 2019. Geneva: World Health Organization. hdl:10665/325771. WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO.
  7. 1 2 Hamilton, Richard J. (2012). Tarascon pocket pharmacopoeia (13 ed.). Burlington, Mass.: Jones & Bartlett Learning. էջ 33. ISBN 9781449624286. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  8. 1 2 3 Petri WA in Brunton LL, Chabner BA, Knollmann BC, Ed. Goodman and Gilman's The Pharmacological Basis of Therapeutics, 12th ed., Chapter 42. McGraw-Hill, 2011 New York.
  9. Martin AR in Wilson and Gisvold's Textbook of Organic Medicinal and Pharmaceutical Chemistry, 8th edition, Doerge RF, ed. J.B. Lippincott, 1982, Chapter 4
  10. «Mebendazole». drugs.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  11. 1 2 Finberg R, Fingeroth J in Longo DL, Fauci AS, Kasper DL, Hauser SL, Jameson JL, Loscalzo, Ed. Harrison's Principles of Internal Medicine, 18th ed., McGraw-Hill, 2012, Chapter 217.
  12. Andersohn F, Konzen C, Garbe E (2007 թ․ մայիս). «Systematic review: agranulocytosis induced by nonchemotherapy drugs». Annals of Internal Medicine. 146 (9): 657–65. doi:10.7326/0003-4819-146-9-200705010-00009. PMID 17470834. S2CID 15585536.
  13. «Drug Interactions». Medicine chest. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 6-ին.
  14. Luder PJ, Siffert B, Witassek F, Meister F, Bircher J (1986). «Treatment of hydatid disease with high oral doses of mebendazole. Long-term follow-up of plasma mebendazole levels and drug interactions». European Journal of Clinical Pharmacology. 31 (4): 443–8. doi:10.1007/bf00613522. PMID 3816925. S2CID 41447486.
  15. Chen KT, Twu SJ, Chang HJ, Lin RS (2003 թ․ մարտ). «Outbreak of Stevens-Johnson syndrome/toxic epidermal necrolysis associated with mebendazole and metronidazole use among Filipino laborers in Taiwan». American Journal of Public Health. 93 (3): 489–92. doi:10.2105/ajph.93.3.489. PMC 1447769. PMID 12604501.
  16. Lacey E (1990 թ․ ապրիլ). «Mode of action of benzimidazoles». Parasitology Today. 6 (4): 112–5. doi:10.1016/0169-4758(90)90227-U. PMID 15463312.
  17. De Witt M, Gamble A, Hanson D, Markowitz D, Powell C, Al Dimassi S, և այլք: (2017 թ․ ապրիլ). «Repurposing Mebendazole as a Replacement for Vincristine for the Treatment of Brain Tumors». Molecular Medicine. 23: 50–56. doi:10.2119/molmed.2017.00011. PMC 5403762. PMID 28386621.
  18. Blagosklonny MV, Giannakakou P, el-Deiry WS, Kingston DG, Higgs PI, Neckers L, Fojo T (1997 թ․ հունվար). «Raf-1/bcl-2 phosphorylation: a step from microtubule damage to cell death». Cancer Research. 57 (1): 130–5. PMID 8988053. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
  19. Global Pharmaceutical Pricing and Reimbursement Database, zenRx Research, Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 30-ին, Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին
  20. «US drugmaker charges 200 times UK price for common worm pill». Financial Times. 2016 թ․ դեկտեմբերի 18.
  21. «A Pinworm Medication Is Being Tested As A Potential Anti-Cancer Drug». NPR. Վերցված է 2023 թ․ փետրվարի 2-ին.
  22. Islam N, Chowdhury NA (1976 թ․ մարտ). «Mebendazole and pyrantel pamoate as broad-spectrum anthelmintics». The Southeast Asian Journal of Tropical Medicine and Public Health (1): 81–84. PMID 1027113.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեբենդազոլ» հոդվածին։