Մա Շուայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մա Շուայ
Քաղաքացիությունը  Չինաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 16, 1985(1985-02-16) (39 տարեկան)
Ծննդավայր Դալյան, Լյաոնին, Չինաստան
Դիրք հարձակվող

Մա Շուայ (չինարեն՝ 马帅, пиньинь: Mǎ Shuài, փետրվարի 16, 1985(1985-02-16), Դալյան, Լյաոնին, Չինաստան), չինացի նախկին ֆուտբոլիստ, հարձակվող։

Ակումբային կարերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդական կարերիան սկսել է «Դալյան Շիդե» ակումբում և 2004 թվականին դարձել է հիմնական կազմի անդամ։ 2004/05 խաղաշրջանից առաջ Շուահ Ման վարձավճարով տեղափոխվել է Հոնկոնգի «Սիտիզեն» ակումբ։ Նույն խաղաշրջանում ակումբի կազմում 21 խաղում խփել է 14 գնդակ, ինչը թույլ է տվել նրան համարվել առաջնության 11 լավագույն խաղացողներից մեկը[1]։ Հոնկոնգում հաջող խաղաշրջանից հետո ակումբը որոշում է վերադարձնել նրան 2005 թվականի աշնանը։ 2005 թվականի հուլիսի 10-ին բարձրագուն լիգայում նա իր նորամուտն է նշել «Բեյցզին Հոան» ակումբի դեմ խաղում, ինչպես նաև միանգամից աչքի է ընկել։ Խաղը վերջացել է «Դալյան» ակումբի հաղթանակով` 4-3 հաշվով[2]։ 2005 թվականի բարձրագույն լիգայի վեցերորդ խաղում «Դալյան Շիդե» ակումբի կազմում խփել է հինգ գոլ։ 2005 թվականի նոյեմբերի 20-ին Ման Չինաստանի գավաթում հաղթական գոլ է խփել «Շանդուն Լունեն» ակումբի դեմ խաղում[3]։

2006 թվականին Ման կրկին խաղալու հնարավորություն է ստացել, սակայն մարզիչները հիմնականում նրան թողել են պահեստայինների նստարանին։ Արդյուքում ինը խաղերի ընթացքում խաղացողը ոչ մի անգամ աչքի չի ընկել։ 2007 թվականին նոր մարզիչ Ջոն Բոնֆրերեն խաղացողի հետ խնդիր ունենալու պատճառով հեռացրել է նրան թիմից, որի արդյունքում 2008 թվականին լքել է Դալյանը[4]։ Մարզիչի հեռանալուց հետո Ման բուժում էր վնասվածքը և չի կարողանում վերադառնում թիմ։ Ման դիտումներ է անցել «Ցինդաո Չժունեն» և «Չանշա Հինդե» ակումբներում, սակայն ակումբներին չի համապատասխանել[5]։

2010 թվականին Ման մեկնել է Ճապոնիա, որտեղ հանդես է եկել գավառական «Անսոմետ Իվատե Խաչիմանտայ» ակումբում։ 2011 թվականին նա վերադարձել է Չինաստան, որտեղ մեկ տարվա պայմանագիր է ստորագրել «Լյաոնին Խուվին» ակումբի հետ։ Թիմում նրան չի հաջողվել դառնալ մշտական խաղացող, արդյունքում պայմանագրի ավարտին ակումբը հրաժարվել է խաղացողի ծառայություններից[6]։

2012 թվականի մարտից սկսել զբաղվել մարզչական աշխատանքով Գուանչժոույի ֆուտբոլային դպրոցում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն «Դալյան Շիդե».

  • Չինաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն-2005
  • Չիանստանի գավաթակիր-2005

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The HKFA 2004/05 Annual Dinner cum 2nd Sunray Cave Top Footballer Award Presentation на сайте HKFA.com 2005-06-29 Проверено 2012-08-07
  2. 大连北京上演激情对决 实德4-3险胜半程称王 на сайте sports.sohu.com 2005-07-10 Проверено 2012-08-07 Կաղապար:Zh icon
  3. 足协杯马帅头球绝杀鲁能 实德二度加冕双冠王 на сайте sports.sohu.com 2005-11-21 Проверено 2012-08-07 Կաղապար:Zh icon
  4. 邦帅数钱细节竟成笑谈 实德锋线悍将为何远走香港
  5. «大连黄金一代转会市场迷失 双冠功臣已远离巅峰». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին.
  6. 中超46名新内援31位新外援一览 京津鲁沪粤大PK(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]