Մաքրման աշխատանքներ
Արտաքին տեսք
Մաքրման աշխատանքներ, հանքավայրից ստորգետնյա եղանակով օգտակար հանածոների հանման աշխատանքներ։ Տարբերում են օգտակար հանածոների համատեղ (համախառն) և անջատ (ընտրողական) հանման Մաքրման աշխատանքներ։ Վերջինիս դեպքում հանքաքարի, ածխի, ապարի ենթաշերտերի առանձին տեսակները հանվում են զատ-զատ։ Մաքրման աշխատանքների հետևանքով առաջացած հանքափորվածքներն անվանում են մաքրման փորվածքներ, դրանց հանքախորշերը՝ մաքրման հանքախորշն է, իսկ օգտակար հանածոների հանույթից առաջացած տարածությունը՝ մաքրման տարածություն։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 371)։ |