Մաքս Քլինգեր
Մաքս Քլինգեր գերմ.՝ Max Klinger | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 18, 1857[1][2][3][…] կամ փետրվարի 12, 1857[4] |
| Ծննդավայր | Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն[5] |
| Վախճանվել է | հուլիսի 5, 1920[1][6][7][…] (63 տարեկան) |
| Մահվան վայր | Գրոսենա, Նաումբուրգ, Գերմանիա[8] և Նաումբուրգ, Գերմանիա[5] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Petri school Leipzig?, Կարլսռուեի գեղարվեստի պետական ակադեմիա (1875) և Պրուսիայի արվեստի ակադեմիա (1876) |
| Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ, համալսարանի դասախոս, գրող, նկարիչ-փորագրող, volunteer serving one year, exlibrist, վիզուալ արտիստ, օֆորտանկարիչ և պրոֆեսոր |
| Ոճ | սիմվոլիզմ[9][4] |
| Թեմաներ | erotic art?[10] |
| Ուշագրավ աշխատանքներ | Paraphrase on the Finding of a Glove? |
| Ուսուցիչ | Karl Gussow?, Ludwig des Coudres? և Émile Wauters? |
| Պարգևներ | |
| Պաշտոն | պրոֆեսոր |
| Անդամակցություն | Բեռլինի սեցեսիոն[11], Մյունխենի գեղարվեստի ակադեմիա, Բեռլինի գեղարվեստի ակադեմիա և Վիեննական սեցեսիոն |
| Ամուսին | Gertrud Bock? |
| Համատեղ ապրող | Էլզա Ասենիեֆ |
Մաքս Քլինգեր (գերմ.՝ Max Klinger, փետրվարի 18, 1857[1][2][3][…] կամ փետրվարի 12, 1857[4], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն[5] - հուլիսի 5, 1920[1][6][7][…], Գրոսենա, Նաումբուրգ, Գերմանիա[8] և Նաումբուրգ, Գերմանիա[5]), գերմանացի նկարիչ, քանդակագործ, փորագրանկարիչ, գրող։ Սիմվոլիզմի ներկայացուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքս Քլինգերը մասնագիտական կրթություն ստացել է Կարլսռուեում։ Դեռ ուսանողական տարիներից նրա համար առանձնահատուկ գրավչություն են ունեցել Ադոլֆ ֆոն Մենցելի և Ֆրանսիսկո Գոյայի փորագրանկարները։ Նա իր ուժերը փորձել է փորագրանկարչության բնագավառում և կարճ ժամանակամիջոցում դարձել ինքնատիպ փորագրանկարիչ։ 1880-ական թվականների սկզբներից անցել է քանդակագործական աշխատանքներ ստեղծելուն[12]։ 1883–1893 թվականներին ապրել է Հռոմում, խորությամբ ուսումնասիրել անտիկ շրջանի ու Վերածննդի ժամանակների կերպարվեստը՝ կրելով որոշակի ազդեցություն[12]։

Քլինգերի ամենահամբավված ստեղծագործությունը «Փոխակերպություններ կանացի մի ձեռնոց գտնելու կապակցությամբ» ընդհանուր խորագիրը կրող, տասը փորագրանկարներից բաղկացած նկարաշարն է (1881 թ.), որտեղ արվեստագետն արտացոլել է սահադաշտում կանացի մի ձեռնոց գտնելու առթած երազներն ու խոհերը, սիրո ու երազային կնոջ մասին ռոմանտիկ պատկերացումները և դրանց միջոցով արտահայտել է իր «ես»-ը։
Նկարիչը շատ է ճամփորդել, տևական ժամանակահատվածներով եղել է Եվրոպայի արվեստի կենտրոններում։ 1893 թվականին վերադարձել է հայրենի Լայպցիգ ու անցել համեմատաբար նստակյաց կյանքի։ 1897-ից գլխավորապես կենտրոնացել է քանդակագործական աշխատանքներ ստեղծելու վրա։
Ինչպես նշել են Ջորջո դե Կիրիկոն և անվանի այլ արվեստագետներ, Քլինգերի արվեստը չափազանց կարևոր օղակ է 19-րդ դարի սիմվոլիզմից (խորհրդապաշտությունից) 20-րդ դարի մետաֆիզիկական արվեստին ու սյուրռեալիզմին անցնելու շարժման մեջ։
22369-րդ համարանիշը կրող աստղակերպը (աստերոիդը) ի պատիվ նրա՝ անվանվել է «Քլինգեր»[13]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քլինգերի «Կյանք» (1881-1884 թթ.), «Դրամաներ» (1883 թ.), «Սեր» (1887 թ.), «Մահվան մասին» (1889, 1898-1910 թթ.) օֆորտաշարերում վառ իրական կերպարները, սոցիալական սուր խնդիրների արծարծումը, զուգորդված են ֆանտաստիկային ու ողբերգական հոռետեսությանը։ Նրա գեղանկարչության մեջ ավելի պարզորոշ են «մոդեռն» ոճի, միստիկական սիմվոլիկայի և նատուրալիզմի գծերը («Քրիստոսը Օլիմպոսում», 1897 թ., XIX և XX դդ. պատկերասրահ, Վիեննա)։ Քլինգերը ձգտել է բազմագույն քանդակագործության վերաստեղծմանը («Բեթհովեն», մարմար, գիպս, բրոնզ, 1886-1902 թթ., կերպարվեստի թանգարան, Լայպցիգ)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Համբույր, (1887)
-
Սիզիփոս (1914)
-
Ängste Տագնապներ (1893)
-
Entführung Առևանգում (1893)
-
"Ein Leben 'Ins Nichts zurück' (Opus VIII, Blatt 15-15), "Մի կյանք": Վերադարձ դեպի Ոչնչություն
-
l' Heure bleue,1890, huile sur toile(1857-1920)
-
Das Urteil des Paris Պարիսի վճիռը(1886-7)
-
Landschaft an der Unstrut, Բնապատկեր (1912)
-
Beethoven Torso, Բեթհովեն, 1902, bronze
-
Athlete, Մարզիկը (1901)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gibson, Michael. "Symbolism". Köln: Benedikit Taschen Verlag. 1995. 3-8228-9324-2.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 6,0 6,1 6,2 Max Klinger (նիդերլ.)
- ↑ 7,0 7,1 7,2 Max Klinger — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 8,0 8,1 8,2 Deutsche Nationalbibliothek Record #118563335 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979.
- ↑ Burt E. C. Dictionary of Erotic Artists. Painters, Sculptors, Printmakers, Graphic Designers and Illustrators — Jefferson, London: McFarland & Company, 2010. — ISBN 978-0-7864-4874-6
- ↑ https://sammlung.staedelmuseum.de/de/person/berliner-secession
- ↑ 12,0 12,1 Birmingham Museum of Art (2010). Birmingham Museum of Art: Guide to the Collection. London, UK: GILES. էջ 226. ISBN 978-1-904832-77-5. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «JPL Small-Body Database Browser».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Plate 1 of 'Paraphrase on the Finding of a Glove – all ten plates can be viewed in order
- www.max-klinger.com
- Max Klinger's Beethoven Monument Արխիվացված 2011-05-20 Wayback Machine
- "This Kiss to the Whole World" Klimt and the Vienna Secession. (NYARC) Klinger Vienna Secession exhibition catalog; Short bio; Beethoven Statue.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 482)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Քլինգեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Փետրվարի 18 ծնունդներ
- 1857 ծնունդներ
- Փետրվարի 12 ծնունդներ
- Լայպցիգ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 5 մահեր
- 1920 մահեր
- Գերմանիայում մահացածներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Գերմանացի գրողներ
- Գերմանացի նկարիչներ
- Գերմանացի քանդակագործներ
- Սիմվոլիստ նկարիչներ
- Գերմանացի գրաֆիկներ
- Սիմվոլիստ արվեստագետներ
- Գերմանացի փորագրողներ