Մաքս Սաքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաքս Սաքս
գերմ.՝ Maximilian von Sachsen
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 17, 1870(1870-11-17)[1][2]
ԾննդավայրԴրեզդեն, Սաքսոնիայի թագավորություն[3]
Մահացել էհունվարի 12, 1951(1951-01-12)[1][2] (80 տարեկան)
Մահվան վայրՖրիբուր, Շվեյցարիա[3]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունՎյուրցբուրգի համալսարան
Գիտական աստիճաներկու իրավունքների դոկտոր
Մասնագիտությունկաթոլիկ քահանա, համալսարանի դասախոս և աստվածաբան
ԱշխատավայրՖրիբուրգի համալսարան
Ծնողներհայր՝ Գեորգ Սաքսոնացի[2], մայր՝ Մարիա Աննա Կոբուրգ[2]
ԱնդամությունԿոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն
Prince Maximilian of Saxony (1870–1951) Վիքիպահեստում

Մաքս Սաքս, Մաքս, Սաքսոնիայի արքայազն (գերմ.՝ Max von Sachsen; Maximilian Wilhelm August Albert Prinz von Sachsen), 1870, նոյեմբերի 17, Դրեզդեն - 1951, հունվարի 12, Ֆրիբուր), շվեյցարական արևելագետ, աստվածաբան, հասարակական գործիչ, քահանա։ Իրավունքի և աստվածաբանության դոկտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունը ստացել է Ֆրիբուրի (Շվեյցարիա) և Լայպցիգի համալսարաններում, Այխշտետի (Գերմանիա) հոգևոր ճեմարանում։ 1900 թ.-ից դասախոսություններ է կարդացել Ֆրիբուրի համալսարանում, ուսումնասիրել քրիստոնեական Արևելքի պատմությունը։

Տիրապետել է հայերենին, կապեր հաստատել Վիեննայի և Վենետիկի Մխիթարյանների հետ, 1907-ին այցելել է Էջմիածին, Ալեքսանդրապոլ, Անի (որտեղ ավերված Սուրբ Գրիգոր եկեղեցում լատիներենով քարոզ է կարդացել)։ Հանդես է եկել հանուն եկեղեցիների միասնության։

Գերմաներեն է թարգմանել ու հրատարակել միջնադարյան հայ պատմիչ, աստվածաբան Ներսես Լամբրոնացու գործերը, հրատարակել հոդվածներ հայ եկեղեցու պատմության վերաբերյալ։ Լինելով համոզված պացիֆիստ՝ խստորեն դատապարտել է Թուրքիայում հայերի հալածանքներն ու ջարդերը, ինչպես նաև ցարիզմի ռուսիֆիկացման քաղաքականությունը XIX դ. վերջին։

Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին մեծ հոգածություն է դրսևորել Գերմանիայում և Ավստրո-Հունգարիայում ռուսական բանակի գերի ընկած հայ զինվորների նկատմամբ, իր սեփական միջոցներից մեծ օգնություն տրամադրել նրանց։ Պատերազմից հետո դիմել է կաթոլիկ հոգևորականությանը՝ սատար կանգնել հայերին, փրկել նրանց սովից և մահից։

1921 թվականից Ֆրիբուրի համալսարանում կարդացել է դասախոսություններ՝ նվիրված հայ ժողովրդի և հայ եկեղեցու պատմությանը։

Հայերի մասին իր վերջին հոդվածներից մեկում (1934) Մաքս Սաքսը գրել է. «Ժողովուրդ, որի քրիստոնեական հավատքը այնքան հին է, որը չի ուրացել Քրիստոսին նույնիսկ ահեղ փոթորիկներից և դաժան հալածանքներից հետո, ժողովուրդ, որի պատմությունը գրեթե ամբողջությամբ հանդիսանում է անվերջ մի մարտիրոսություն, իհարկե արժանի է ոչ միայն մեր կարեկցանքին, այլև մեր սիրուն»։

Ֆրիբուրի համալսարանի շենքերից մեկում 1988 թվականին Մաքս Սաքսի հիշատակին տեղադրվել է խաչքարի ձևով հուշատախտակ՝ հայերեն և գերմաներեն մակագրությամբ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Baumer L., Prinz Max Von Sachsen (1870-1951) und Armenien, Bremen, 1986.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118604678 // Gemeinsame Normdatei — 2012—2016.