Մաքս Ռայման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաքս Ռայման
գերմ.՝ Max Reimann
Bundesarchiv Bild 183-S99067, Berlin, III. SED-Parteitag.jpg
Ծնվել էհոկտեմբերի 31, 1898(1898-10-31)[1]
ԾննդավայրԷլբլոնգ, Warmian-Masurian Voivodeship, Լեհաստան
Մահացել էհունվարի 18, 1977(1977-01-18)[1] (78 տարեկանում)
Մահվան վայրԴյուսելդորֆ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, Դիմադրության մարտիկ և արհմիութենական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԳերմանական Բունդեսթագի անդամ[1] և member of the Landtag of North Rhine-Westphalia?[2][3]
Քաղաքական կուսակցությունԳերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն, Գերմանիայի կոմունիստական կուսակցություն և German Communist Party?
Պարգևներ և
մրցանակներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան[4]
Ստորագրություն
Max Reimann signature.svg
Max Reimann Վիքիպահեստում

Մաքս Ռայման (Հոկտեմբերի 31, 1898, Էլբինգ, այժմ՝ Էլբլոնգ (Լեհաստանում) - Հունվարի 18, 1977), գերմանական և միջազգային բանվորական շարժման գործիչ։

1913 թվականին ընդունվել է «Բանվոր երիտասարդության սոցիալիստական միության», 1916 թվականին՝ «Սպարտակ միության» մեջ։ Գերմանիայի կոմունիստական կուսակցության (ԳԿԿ) անդամ է կուսակցության հիմնադրման օրից (1919 թվականի հունվար)։ Գործուն մասնակցություն է ունեցել 1918 թվականի նոյեմբերյան հեղափոխությանը։ 1919 թվականին մեկ տարով կալանավորվել է Քյոնիգսբերգի ամրոցում։ Մասնակցել է 1920 թվականի Վ․ Կապպի խռովության (հանրապետությունը տապալելու միապետականների փորձ) ճնշմանը։ 1920-1928 թվականներին Ռուրի մարզում աշխատելով հանքափոր, քաղաքական և արհմիութենական աշխատանք է տարել բանվորների շրջանում։ 1928-1932 թվականներին եղել է Համմ քաղաքի կուսակցական կազմակերպության քարտուղարը։ 1932 թվականին ընտրվել է Ռուրի մարզի հեղափոխական արհմիութենական օպոզիցիայի քարտուղար։ Գերմանիայում ֆաշիստական բռնապետություն հաստատվելուց հետո (1933) ընդհատակյա աշխատանք է տարել Ռուրի մարզում, այնուհետև Բեռլինում և Գերմանիայի այլ քաղաքներում։ 1939 թվականին ձերբակալվել և նետվել է բանտ։ 1942 թվականին տեղափոխվել է Զակսենհաուզենի, 1944 թվականի նոյեմբերին՝ Ֆալկենզեեի համակենտրոնացման ճամբար, ուր գլխավորել է ընդհատակյա կազմակերպության կոմիտեն, որի ղեկավարությամբ 1945 թվականի գարնանը կալանավորները զինաթափելով ՍՍ-ական պահակախմբին, ճամբարը հանձնել են սովետական բանակի զորամասերին։ 1945 թվականից ԳԿԿ Ռուրի մարզի կազմակերպության առաջին քարտուղար, այնուհետև Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրի կոմկուսի կազմակերպության ղեկավար։ 1948 թվականից՝ ԳԿԿ վարչության նախագահ։ 1954 թվականին ընտրվել է ԳԿԿ վարչության (1956 թվականից՝ ԿԿ) առաջին քարտուղար։ 1949-1953 թվականներին եղել է Բունդեստագի դեպուտատ, գլխավորել կոմկուսի ֆրակցիան։ 1949 թվականին, արևմտյան օկուպացիոն իշխանությունների ու Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարության քաղաքականության քննադատության համար բանտարկվել է Դյուսելդորֆի բանտում։ 1971 թվականից Մաքս Ռայման ԳԿԿ-ի պատվավոր պրեզիդենտն էր, 1973 թվականից՝ ԳԿԿ վարչության նախագահության անդամը։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով (1968

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png