Մաքս Կրուզե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Մաքս Կրուզե
գերմ.՝ Max Kruse
Kruse1.jpg
Քաղաքացիությունը Flag of Germany.svg Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 19, 1988(1988-03-19)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Reinbek, Stormarn, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Հասակ 181 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան և հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Վերդեր Բրեմեն
Համար 10
Պատանեկան կարիերա
2006-2007 Գերմանիա Վերդեր Բրեմեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2009 Գերմանիա Վերդեր Բրեմեն 1 (0)
2009-2012 Գերմանիա Սանկտ Պաուլի 96 (22)
2012-2013 Գերմանիա Ֆրայբուրգ 34 (11)
2013-2015 Գերմանիա Բորուսիա Մյոնխենգլադբախ 66 (23)
2015-2016 Գերմանիա Վոլֆսբուրգ 32 (6)
2016-ներկա Գերմանիա Վերդեր Բրեմեն 52 (21)
Ազգային հավաքական
2013-ներկա Գերմանիա Գերմանիա 14 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 10, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 12, 2015

Մաքսիմիլիան "Մաքս" Կրուզե (գերմ.՝ Max Kruse, մարտի 19, 1988(1988-03-19)[1], Reinbek, Stormarn, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս գերմանական «Վերդեր Բրեմեն»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հունվարին Կրուզեն միացել է «Վերդեր Բրեմեն»-ի ակադեմիային։ 2009 թվականի մայիսի 4-ին 2 տարվա պայմանագիր է կնքել «Սանկտ Պաուլի»-ի հետ։ 2011-2012 մրցաշրջանի ընթացքում Կրուզեն դարձել է 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում թիմը վաստակել է 62 միավոր, սակայն զրկվել է Բունդեսլիգա վերադառնալու հնարավորությունից[2]։

«Ֆրայբուրգ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի ամռանը Մաքս Կրուզեն տեղափոխվել է Բունդեսլիգան ներկայացնող «Ֆրայբուրգ»[3]։ Կրուզեն իր դեբյուտը նշել է 2012 թվականի օգոստոսի 18-ին՝ Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Վիկտորիա Համբուրգ»-ի դեմ խաղում[4]։ Այդ խաղում նա խփել է նաև իր առաջին գոլը, ինչպես նաև դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Բունդեսլիգայի շրջանակներում նա իր նորամուտի հանդիպումն անցկացրել է օգոստոսի 25-ին՝ «Մայնց»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 1-1 հաշվով[5]։ Կրուզեն օգնել է «Ֆրայբուրգ»-ին տանել մրցաշրջանի առաջին հաղթանակը իրենց երրորդ խաղում, որը տեղի է ունեցել «Հոֆենհայմ»-ի դեմ։ Նա այդ խաղում դարձել է գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվել է 5-3 հաշվով[6][7]։

Կրուզեն գոլային փոխանցման հեղինակ է դարձել դեկտեմբերի 15-ին կայացած «Շալկե 04»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-1 հաշվով՝ «Ֆրայբուրգ»-ի հաղթանակով[8][9]։ 2013 թվականի փետրվարի 16-ին նա 9-րդ րոպեին բացել է «Վերդեր Բրեմեն»-ի դեմ խաղի հաշիվը, որն ավարտվել է 3-2 հաշվով[10]։

«Բորուսիա Մյուխենգլադբախ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի ապրիլին Կրուզեն տեղափոխվել է «Բորուսիա Մյոնխենգլադբախ»[11]։ Նա թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ Թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է 2013 թվականի օգոստոսի 4-ին՝ Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Դարմշտադտ»-ի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը գերմանացի ֆուտբոլիստը խփել է օգոստոսի 17-ին՝ «Հաննովեր 96»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-0 հաշվով[13]։ Կրուզեն գոլի հեղինակ է դարձել նաև օգոստոսի 31-ին կայացած «Վերդեր Բրեմեն»-ի դեմ խաղում[14]։

«Վոլֆսբուրգ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մայիսի 10-ին Մաքս Կրուզեն 4 տարվա պայմանագիր է կնքել գերմանակն մեկ այլ թիմի՝ «Վոլֆսբուրգ»-ի հետ[15][16]։ Տրանսֆերն արժեցել է 12 միլիոն եվրո։ Նա իր դեբյուտը նշել է օգոտսոսի 1-ին՝ Գերմանիայի սուպերգավաթի շրջանակներում կայացած «Բավարիա»-ի դեմ խաղում։ Նա փոխարինման է դուրս եկել 70-րդ րոպեին[17]։ Իր առաջին գոլը նոր թիմի կազմում խփել է 2015 թվականի օգոստոսի 8-ին՝ Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Շտուտգարտ»-ի դեմ խաղում[18]։

«Վերդեր Բրեմեն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 2-ին Կրուզեն տեղափոխվել է «Վերդեր Բրեմեն»[19][20]։ Նա իր առաջին գոլը խփել է 2016 թվականի դեկտեմբերի 3-ին՝ օգնելով հաղթել «Ինգոլշտադտ»-ին 2-1 հաշվով[21]։ 2017 թվականի ապրիլի 22-ին Մաքս Կրուզեն դարձել է 4 գոլի հեղինակ «Ինգոլշտադտ»-ի դեմ խաղում՝ օգնելով կամայական հաղթանակ տանել 4-2 հաշվով[22]։

2018-2019 մրցաշրջանից առաջ Կրուզեն ստացել է «Վերդեր»-ի ավագի կոչումը[23]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Գերմանիա Մ19 հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ Հետագայում հանդես է եկել նաև Գերմանիա Մ21 հավաքականի կազմում[24]։

Գերմանիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվել է 2013 թվականի մայիսի 29-ին կայանալիք Էկվադորի հավաքականի դեմ խաղին մասնակցելու համար[25]։ Այդ խաղում 79-րդ րոպեին փոխարինել է Դենիս Աոգոյին և գոլային փոխանցում է կատարել Լուկաս Պոդոլսկիին։ Հանդիպումն ավարտվել է 4-2 հաշվով[26]։ Հավաքականի կազմում նա իր առաջին գոլը խփել է իր երկրորդ խաղում, որը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների հավաքականի դեմ և նվիրված է եղել ԱՄՆ-ի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կազմավորման 100-ամյակին[27]։

Եվրո 2016-ի որակավորման փուլի ընթացքում Կրուզեն դարձել է երկու գոլի հեղինակ՝ 2015 թվականի հունիսի 13-ին կայացած Ջիբրալթարի հավաքականի դեմ խաղում[28]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի ֆուտբոլիստ լինելուց Մաքս Կրուզեն նաև պրոֆեսիոնալ պոկեր խաղացող է։ 2014 թվականի մարտի 18-ին մասնակցել է Պոկերի աշխարհի առաջնությանը և գրավելով 3-րդ տեղը շահել 36494 դոլար գումար[29][30]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Արդյունք
Դիվիզիա Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Վերդեր Բրեմեն II 2006-07 Ռեգիոնալիգա 12 0 12 0
2007-08 33 2 3 0 33 2
2008-09 III Լիգա 24 5 24 5
Արդյունք 69 7 3 0 72 7
Վերդեր Բրեմեն 2007-08 Բունդեսլիգա 1 0 0 0 0 0 1 0
Սանկտ Պաուլի II 2009-10 Ռեգիոնալիգա 1 0 1 0
Սանկտ Պաուլի 2009-10 II Բունդեսլիգա 29 7 2 0 31 7
2010-11 Բունդեսլիգա 33 2 1 0 34 2
2011-12 II Բունդեսլիգա 34 13 1 0 35 13
Արդյունք 96 22 4 0 100 22
Ֆրայբուրգ 2012-13 Բունդեսլիգա 34 11 5 1 39 12
Բորուսիա Մյոնխենգլադբախ 2013-14 Բունդեսլիգա 34 12 1 0 ց 35 12
2014-15 32 11 3 2 7 0 42 13
Արդյունք 66 23 4 2 7 0 77 25
Վոլֆսբուրգ 2015-16 Բունդեսլիգա 32 6 2 1 9 2 43 9
Վերդեր Բրեմեն 2016-17 Բունդեսլիգա 23 15 1 0 24 15
2017-18 29 6 4 2 33 8
Արդյունք 52 21 5 2 57 23
Կարիերայի արդյունք 351 90 23 6 16 2 390 98

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գերմանիայի սուպերգավաթակիր - 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Matchday 34 - League Table»։ Bundesliga։ Վերցված է փետրվարի 12, 2013 
  3. «Sport-Club verpflichtet Max Kruse» (German)։ SC Freiburg։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-04-ին։ Վերցված է փետրվարի 12, 2013 
  4. «Joker Freis erlöst den Sportclub spät» (German)։ kicker։ օգոստոսի 18, 2012 
  5. «Mainz fight back against Freiburg»։ Sky Sports։ օգոստոսի 25, 2012։ Վերցված է մայիսի 29, 2013 
  6. «Freiburg hit Hoffenheim for five»։ Bundesliga։ սեպտեմբերի 16, 2012։ Վերցված է մայիսի 29, 2013 
  7. «Bundesliga: Freiburg 5-3 Hoffenheim»։ ESPN UK։ սեպտեմբերի 17, 2012։ Վերցված է մայիսի 29, 2013 
  8. «Freiburg cause a royal upset»։ Bundesliga։ դեկտեմբերի 15, 2012։ Վերցված է մայիսի 29, 2013 
  9. «Schalke 04 1-3 SC Freiburg»։ ESPN FC։ դեկտեմբերի 15, 2012։ Վերցված է մայիսի 29, 2013 
  10. «Werder Bremen 2-3 SC Freiburg»։ ESPN FC։ փետրվարի 16, 2013։ Վերցված է մայիսի 29, 2013 
  11. «Kruse Gladbach-bound next season»։ Bundesliga։ ապրիլի 11, 2013։ Վերցված է մայիսի 29, 2013 
  12. «Darmstadt schafft die Sensation»։ Sportschau։ օգոստոսի 4, 2013։ Վերցված է օգոստոսի 21, 2013 
  13. «Erst Kruse, dann Kramer — die Neuen bringen Gladbach in die Spur» (German)։ kicker։ օգոստոսի 17, 2013։ Վերցված է օգոստոսի 21, 2013 
  14. «Borussia Monchengladbach 4-1 Werder Bremen»։ ESPN FC։ օգոստոսի 31, 2013։ Վերցված է օգոստոսի 31, 2013 
  15. Chaffer Alex (մայիսի 10, 2015)։ «Wolfsburg sign Gladbach's Max Kruse»։ dw.de։ Վերցված է մայիսի 10, 2015 
  16. Grohmann Karolos (մայիսի 10, 2015)։ «Tottenham target Max Kruse signs contract with Wolfsburg after Bundesliga side agree deal with Borussia Moenchengladbach»։ Daily Mail։ Վերցված է մայիսի 10, 2015 
  17. Dunbar Ross (օգոստոսի 1, 2015)։ «Bendtner leads Wolfsburg over Bayern Munich on penalties in German Super Cup clash»։ Fox Sports։ Վերցված է օգոստոսի 3, 2015 
  18. «De Bruynes artwork rewarded wide awake Wolves»։ Kicker։ օգոստոսի 8, 2015։ Վերցված է օգոստոսի 10, 2015 
  19. «"Keine Bedenken": Werder macht Kruse-Wechsel perfekt!» ["No Concerns": Werder perfects the Kruse deal] (German)։ kicker։ օգոստոսի 2, 2016։ Վերցված է օգոստոսի 2, 2016 
  20. «Max Kruse kehrt an die Weser zurück» [Max Kruse returned to the Weser] (գերմաներեն)։ Werder Bremen։ օգոստոսի 2, 2016։ Վերցված է օգոստոսի 2, 2016 
  21. «Bartels belohnt kämpfende Bremer»։ kicker Online (German)։ դեկտեմբերի 3, 2016։ Վերցված է ապրիլի 22, 2017 
  22. Cottäus Daniel (ապրիլի 22, 2017)։ «Vierfacher Max Kruse bringt Werder auf Europa-Kurs»։ WerderStube։ Վերցված է ապրիլի 22, 2017 
  23. «"Absoluter Leader": Kruse neuer Werder-Kapitän»։ kicker Online (German)։ օգոստոսի 8, 2018։ Վերցված է օգոստոսի 8, 2018 
  24. «Nationalspieler Max Kruse» (German)։ dfb.de։ ապրիլի 9, 2008։ Վերցված է հուլիսի 30, 2011 
  25. «Germany to miss Bayern Munich, Borussia Dortmund players on team for US tour»։ The Washington Post։ մայիսի 16, 2013։ Վերցված է մայիսի 25, 2013 (չաշխատող հղում)
  26. «Germany edge past Ecuador»։ Bundesliga։ մայիսի 29, 2013։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 8, 2013-ին։ Վերցված է մայիսի 30, 2013 
  27. «USA 4-3 Germany: Altidore snaps drought as Klinsmann's USA tops Germany»։ Goal.com։ հունիսի 2, 2013։ Վերցված է հունիսի 2, 2013 
  28. «Armenia 2-3 Portugal»։ BBC։ հունիսի 14, 2015 
  29. «Germany's Kruse third in poker event»։ ESPNFC։ հունիսի 19, 2014։ Վերցված է մարտի 15, 2016 
  30. «Event #36: No-Limit 2-7 Draw Lowball»։ WSOP։ հունիսի 18, 2014։ Վերցված է մարտի 15, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]