Մաքս Էսսեր
Մաքս Էսսեր | |
---|---|
Ծնվել է | մայիսի 16, 1885[1][2] |
Ծննդավայր | Barth, Vorpommern-Rügen District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա[3] |
Վախճանվել է | դեկտեմբերի 23, 1943[3] (58 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Նացիստական Գերմանիա[3] |
Քաղաքացիություն | Գերմանական ռայխ |
Մասնագիտություն | քանդակագործ |
Max Esser Վիքիպահեստում |
Մաքս Էսսեր (մայիսի 16, 1885[1][2], Barth, Vorpommern-Rügen District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա[3] - դեկտեմբերի 23, 1943[3], Բեռլին, Նացիստական Գերմանիա[3]), գերմանացի քանդակագործ, առավել հայտնի է որպես ճենապակե արձանիկների հեղինակ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1885 թվականի մայիսի 16-ին Բարտում։
1900-ից 1903 թվականներին հաճախել է Բեռլինի Unterrichtsanstalt des Kunstgewerbemuseums թանգարանային արվեստի դպրոցը, որտեղ եղել է քանդակագործ Ավգուստ Գաուլի աշակերտը, նաև եղել է նրա փեսան[4]։
Սկսած 1906 թվականից Էսսերը պարբերաբար եղել է Բեռլինյան մեծ նկարչական ցուցահանդեսի այցելուներից (գերմ.՝ Große Berliner Kunstausstellung): 1908 թվականից նա համագործակցել է ճենապակու արվեստանոցների հետ։ 1920 թվականից ապրել է Մայսենում, որտեղ աշխատել է մայսենյան ճենապակու գործարանում, իսկ 1924 թվականից ուներ սեփական ստուդյա։ Հետագայում պատրաստել է ճենապակյա աշխատանքներ Hutschenreuther և Rosenthal ընկերությունների համար։
1937 թվականի Փարիզում կայացած Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ նրա կերամիկական աշխատանքը՝ «ջրասամույրը» արժանացել է գրան պրի մրցանակի։
Մահացել է 1945 թվականի դեկտեմբերի 23-ին Բեռլինում։ 2010 թվականին Գերմանիայում անց է կացվել ցուցահանդես նվիրված Մաքս Էսսերի 125 ամյակին[5]։
Էսսեր Մակսը հայտնի է նաև որպես հայտնի մոտոցիկլավարներ՝ Էրնստ Հեննեի (BMW), Էվալդու Քլյուգեի (DKW) և Հայներ Ֆլայշմանի (NSU) արձանների հեղինակ։ Առաջին երկու անձանց արձանները մինչ օրս կանգուն են, իսկ երրորդը ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
-
Էրնստ Հեննե
-
Էվալդու Քլյուգե
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Max Esser (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Max Esser // Benezit Dictionary of Artists — OUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00059971
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Deutsche Nationalbibliothek Record #124120202 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Лев с львицей». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
- ↑ 125 Jahre Max Esser — 300 Jahre Meissener Porzellan Արխիվացված 2020-03-18 Wayback Machine(գերմ.)