Մաքս Գուֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

անգլ.՝ Max Goof
Max goof.gif
Կերպար շուն
Սեռ արական
Տարիք 11-18
Ծնողներ Գուֆի (հայր)
Ստեղծման օր 1997


Մաքս Գուֆ (անգլ.՝ Max Goof), Ուոլթ Դիսնեյ ընկերության «Գուֆին և նրա ջոկատը» մուլտֆիլմի գլխավոր հերոսներից մեկը։ Մուլտֆիլմը նկարահանվել է 1992-1993 թվականներին: Մաքսը սովորական դեռահաս է: Արտաքնապես մի փոքր նման է հորը՝ Գուֆիին։ Հաճախ հագնում է կարմիր վերնաշապիկ և մանուշակագույն տաբատ: Ունի երկու լավագույն ընկեր՝ Պի-Ջեյը և Բոբին: Մաքսը, ինչպես և իր ընկերները, հետաքրքրվում է սքեյթբորդինգով: Ի տարբերություն իր հորը՝ Մաքսը խելացի է և հասկացող: Դպրոցում Մաքսը ուներ «տեղական ապուշի» կարգավիճակ այնքան ժամանակ, մինչև որ մի անգամ պատահականորեն հայտնվեց ռոք աստղ ՊաուերԼայնի համերգին և հայտնի դարձավ իր ընկերների շրջանում[1]։

Տարիք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գուֆին և նրա ջոկատը» մուլտսերիալում Մաքսն ընդամենը 11-12 տարեկան է: «Գուֆիի արձակուրդները» մուլտֆիլմում նա 14 տարեկան է, «Անուղղելի Գուֆի» մուլտֆիլմում, «Մկան տունը» և «Միկի. Եվ նորից Սուրբ Ծնունդ» մուլտսերիալներում շուրջ 17-18 տարեկան է[2]:

Հայտնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Մաքսը հայտնվել է «Հայրերը մարդիկ են» (անգլ.՝ «Fathers Are People») կարճամետրաժ ֆիլմում (1952): Այդ ժամանակ Մաքսին կոչում էին Գուֆի Կրտսեր: Այնուհետև նա հայտնվեց այլ կարճամետրաժ ֆիլմերում.

  • «Հայրիկի Առյուծը» (անգլ.՝ «Father’s Lion») (1952)
  • «Հայրիկի ազատ օրը» (անգլ.՝ «Father’s Day Off») (1953)
  • «Աքվամանիա» (անգլ.՝ «Aquamania») (1961)

Այդ մուլտֆիլմերում երևում է նաև Մաքսի մայրն ու Գուֆիի կինը, սակայն առանց անունի (անունը հայտնի չէր): Ավելի ուշ, երբ ստեղծվեց «Գուֆին և նրա ջոկատը» մուլտսերիալը, Կրտսեր Գուֆին վերանվանվեց Մաքսի, իսկ նրա մայրը այլևս չերևաց։ Տարածված տարբերակի համաձայն՝ նա մահացել է, իսկ ըստ մեկ այլ տարբերակի՝ ամուսնալուծվել[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գուֆին և նրա ջոկատը» սերիալում կարելի է տեսնել Մաքսի հարազատներին.

  • Դեբի - Մաքսի զարմուհին
  • Գիտնական Վերներ ֆոն Գուֆ
  • Հորաքույր Գուֆելիա
  • Ոչ արյունակից պապիկ Պատրանտաշեր
  • Հորեղբայր Անջելո
  • Նախանախապապ Հուֆերամուս Սա Դե Գուֆ
  • Գուֆի - հայրիկ

Հետագա ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուֆիի մասին պատմող «Անուղղելի Գուֆին» մուլտֆիլմից հետո Մաքսը հայտնվում է «Մկան տունը» մուլտսերիալում (2003), ինչպես նաև «Միկի․ Եվ նորից Սուրբ Ծնունդ» (2004) մուլտֆիլմում։ Մաքսը հանդիպում է Մոնա անունով նոր աղջկա հետ:

Մաքսի հետագա ճակատագիրն անհայտ է, քանի որ վերջին՝ «Միկի․ Եվ նորից Սուրբ Ծնունդ» (2004) մուլտֆիլմից հետո Մաքսն այլևս ոչ մի տեղ չի երևում։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսի տեսքը փոփոխվում է բոլոր առանձին մուլտֆիլմերում: «Գուֆիի ջոկատը» մուլտսերիալում նա ունի կլոր գլուխ, ավելի սուր դեմք: «Գուֆիի արձակուրդները» մուլտֆիլմում Մաքսի տեսքը լիովին վերափոխված է: Դեմքը դարձել է ավելի արտահայտիչ, բայց միևնույն ժամանակ նկատելի է, որ նա հասունացել է: Ունի ավելի մեծ աչքեր, իսկ գլխին՝ ավելի շատ մազեր: Ընդգծված են նաև առջևի ատամները: Շարունակության մեջ՝ «Անուղղելի Գուֆին» մուլտֆիլմում, Մաքսը վերափոխվել է «Գուֆիի արձակուրդները» մուլտֆիլմի տեսքի հիման վրա: Այստեղ նա ավելի բարձրահասակ է, քան նախորդ մուլտֆիլմերում: Մաքսն ունի նաև ավելի մանրամասն և «սուր» սանրվածք, իսկ դեմքն ավելի տպավորիչ է[4]:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кевин Лима (Режиссёр) (1995Каникулы Гуфи (анимационный фильм)։ DisneyToon Studios 
  2. John Grant. Encyclopedia of Walt Disney's Animated Characters. — С. 145. — ISBN 0786863366
  3. «Disney FAQ: Who was the mother of Goofy's son Max»։ Walt Disney Company։ Վերցված է 31 декабря 2011 
  4. Dave Smith. Disney A to Z: The Updated Official Encyclopedia. — С. 264. — ISBN 0786863919
  5. Режиссёр: Роберт Тейлор, сценарист: Рич Фогейл (10 сентября 1992 года). «Ночной кино-кошмар». Гуфи и его команда. Season 1. Episode 6. 22 minutes in.