Մաքս Բեզուշկով
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 31, 1997[1] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Տյուբինգեն | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մաքս Բեզուշկով (գերմ.՝ Max Besuschkow; մայիսի 31, 1997[1], Տյուբինգեն), գերմանացի ֆուտբոլիստ, «Հաննովեր 96» ակումբի կիսապաշտպան, ով վարձավճարով հանդես է գալիս ավստրիական «Աուստրիայում (Կլագենֆուրտ)»:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1997 թվականի մայիսի 31-ին Գերմանիայի Թյուբինգեն քաղաքում՝ Ռուսաստանից եկվորների ընտանիքում և լավ տիրապետում է ռուսերենին։ Ֆուտբոլիստի հայրը ծագումով Նովոսիբիրսկից է, իսկ մայրը՝ Ղազախստանից, բայց գրեթե ամբողջ կյանքն ապրել է Ռուսաստանում։ Ռուսաստանում է ծնվել նաև նրա ավագ եղբայրը։ 1990-ականների սկզբին ընտանիքը տեղափոխվեց Գերմանիա[2]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլով սկսել է զբաղվել հայրենի Թյուբինգեն քաղաքում։ 9 տարեկանից հանդես է եկել «Շտուտգարտ» ակումբի համակարգում։ Պրոֆեսիոնալ մակարդակում իր նորամուտը նշել է 2015 թվականի հուլիսի 25-ին Շտուտգարտի ֆարմ ակումբի կազմում՝ երրորդ Բունդեսլիգայում խաղալով «Դինամո Դրեզդենի» դեմ ամբողջ հանդիպումը։ 2017 թվականի հունվարի 3-ին պայմանագիր է կնքել «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» ակումբի հետ[3]։ 2017 թվականի փետրվարի 5-ին նորամուտը նշել է Բունդեսլիգայում՝ փոխարինման դուրս գալով 88-րդ րոպեին Օմար Մասկարելի փոխարեն «Դարմշտադտ 98»-ի հետ խաղում։ 2018 թվականի հունվարի 31-ին կես տարով վարձակալության է տրվել «Հոլշտայն Քիլ»-ին։ 2022 թվականի հուլիսի 1-ից խաղում է «Հաննովեր 96»-ում։
Հավաքականի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդես է եկել Գերմանիայի պատանեկան հավաքականներում՝ սկսած Մ-15 թիմից։ Մ-17 հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի 2014 թվականի պատանեկան առաջնությանը, որտեղ մասնակցել է խմբային փուլի բոլոր երեք հանդիպումներին, սակայն Գերմանիան չի կարողացել դուրս գալ փլեյ-օֆֆ: 2016 թվականին հանդես է եկել նաև Գերմանիայի համար տնային Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունում, որտեղ կրկին անցկացրել է 3 հանդիպում և թիմի հետ գրավել 5-րդ տեղը:
Սեփական խոսքով՝ հույս ունի ընդգրկվել Գերմանիայի հիմնական հավաքականում և դեռ չի դիտարկում Ռուսաստանի կազմում հանդես գալու տարբերակը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Футбол | Восходящая звезда немецкого футбола болеет за «Зенит»». Արխիվացված է օրիգինալից 2017-01-17-ին. Վերցված է 2018-03-17-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Eintracht Frankfurt verpflichtet Max Besuschkow - Eintracht Frankfurt». Արխիվացված է օրիգինալից 2018-07-24-ին. Վերցված է 2018-03-17-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Макс Безушков: "Россия мне не чужая, но я мечтаю о бундестим". Футбол - Германия. СПОРТ-ЭКСПРЕСС». Արխիվացված է օրիգինալից 2018-03-06-ին. Վերցված է 2018-03-17-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)