Մաքս Բարֆելդտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաքս Բարֆելդտ
գերմ.՝ Max von Bahrfeldt
Max von Bahrfeldt (1856-1936).jpg
փետրվարի 6, 1856(1856-02-06)[1] - ապրիլի 11, 1936(1936-04-11)[1] (80 տարեկանում)
ԾննդավայրԳերսվալդե
Մահվան վայրՀալե, Merseburg Government Region, Province of Saxony, Պրուսիայի ազատ պետություն, Նացիստական Գերմանիա[1]
ԶորատեսակԳերմանական կայսրական բանակ
ԿոչումՀետևազորի գեներալ
Հրամանատարն էր37th Division
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Շարլեռուա ճակատամարտ
ՊարգևներԿարմիր արծվի 2-րդ կարգի շքանշան

Մաքս Բարֆելդտ (գերմ.՝ Max Ferdinand von Bahrfeldt, փետրվարի 6, 1856(1856-02-06)[1], Գերսվալդե - ապրիլի 11, 1936(1936-04-11)[1], Հալե, Merseburg Government Region, Province of Saxony, Պրուսիայի ազատ պետություն, Նացիստական Գերմանիա[1]), գերմանացի դրամագետ և ռազմական գործիչ, հետևակի գեներալ, Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից: Անտիկ դրամագիտության բնագավառի խոշոր մասնագետ, հատկապես Հռոմի հանրապետության դրամների գծով: Գերմանացի դրամագետ Էմիլ Բարֆելդտի կրտսեր եղբայրը[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Վալշտատի և Բեռլինի կադետական կորպուսում: Պատանեկան տարիներից հրապուրվել է դրամագիտությամբ: Մասնագիտացել է հիմնականում Հռոմեական հանրապետության և Ներքին Սաքսոնիայի դրամների գծով: 1873 թվականին, ստանալով սպայական կոչում, գործուղվել է 75-րդ հետևակային գունդ: 1874 թվականին Շտադում լույս է ընծայում դրամագիտության մասին իր առաջին աշխատությունը: 1874 թվականից եղել է «Numismatisch-Spragistischen Anzeiger. Zeitung für Münz-, Siegel-und Wappenkunde» հանովերյան թերթի խմբագրի տեղակալը: 1876 թվականից մինչև 1882 թվականը Շտադի գնդային համհարզն էր, միաժամանակ տեղական պատմա-գավառագիտական ընկերության քարտուղարը: 1878 թվականին ամուսնացել է: 1882 թվականից մինչև 1885 թվականը սովորել է Պրուսական ռազմական ակադեմիայում: 1911 թվականից honoris causa Գիսենի համալսարանի փիլիսոփայության դոկտոր է, 1921 թվականից Հալլեի համալսարանի պատվավոր պրոֆեսոր: 1911 թվականից մինչև 1913 թվականը Օլշտինի 37 դիվիզիայի հրամանատարն էր[3]: 1912 թվականին պարգևատրվել է Թագավորական դրամագիտական ընկերության մեդալով: 1913 թվականին ստանում է պրուսական տոհմական ազնվականի տիտղոս:

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում եղել է 19-րդ ռեզերվային դիվիզիայի հրամանատար, իսկ 1915 թվականի հունիսից մինչև 1916 թվականը՝ 10-րդ ռեզերվային դիվիզիայի: Մասնակցել է Շարլերուի, Սեն-Կանտենի, Մառնի, Շամպանի առաջին և Վերդենի ճակատամարտերին: 1917 թվականին ընդունվել է Գերմանական հայրենական կուսակցության մեջ, ավելի ուշ Գերմանական ազգային հայրենական կուսակցության և Պողպատյա սաղավարտի:

Հիմնական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nachträge und Berichtigungen zur Münzkunde der römishen Republik im Anschluβ an Babelon’s Verzeichnis der Consular - Münzen ets. 3 Bde. - Wien, Hildesheim, 1897-1913;
  • Sammlung römischer Münzen der Republik und des West - Kaiserreiches. - Halle, 1922;
  • Die römischen Goldmünzprägungen während der Republik und unter Augustus. - Halle, 1923;
  • Niedersächsisches Münzarchiv. Verhandlungen auf Kreis- und Münzprobationstagen des Niedersächsischen Kreises 1551-1625. 4 Bde. - Halle, 1927-1930.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Словарь нумизмата / [Авторы: Фенглер Х., Гироу Г., Унгер В.] / Пер. с нем. М. Г. Арсеньевой / Отв. ред. В. М. Потин. — 2-е изд., перераб. и доп.. — М.: Радио и связь, 1993. — ISBN 5-256-00317-8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]