Մաքսմիլիան Գարդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսմիլիան Գարդեն
գերմ.՝ Maximilian Harden
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 20, 1861(1861-10-20)[1][2][3][…]
ԾննդավայրԲեռլին, Գերմանական միություն[4]
Մահացել էհոկտեմբերի 30, 1927(1927-10-30)[1][2][3][…] (66 տարեկան)
Մահվան վայրMontana, Վալե, Շվեյցարիա
ԳերեզմանՀեերշթրասեի անտառային գերեզմանատուն[5]
Քաղաքացիություն Գերմանիա
Կրոնլյութերականություն
ԿրթությունԲեռլինի ֆրանսիական գիմնազիա
Մասնագիտությունլրագրող, գրող և թատերական քննադատ
 Maximilian Harden Վիքիպահեստում

Մաքսմիլիան Գարդեն (հոկտեմբերի 20, 1861(1861-10-20)[1][2][3][…], Բեռլին, Գերմանական միություն[4] - հոկտեմբերի 30, 1927(1927-10-30)[1][2][3][…], Montana, Վալե, Շվեյցարիա), (գերմ.՝ Maximilian Harden), իրական անունը՝ Ֆելիքս Էռնեստ Վիտկովսկի, (գերմ.՝ Felix Ernst Witkowski), կեղծանունը՝ «Ապոստատ», գերմանացի լրագրող, դերասան, հրապարակախոս։ 1907 թվականին հայտնի է դարձել Գերմանիայում՝ գերմանացի կայսեր՝ Վիլհելմ 2-րդի մերձավորների արատավոր հակումները բացահայտելով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսմիլիան Գարդենը ծնվել է հրեական ընտանիքում, որտեղ ապրում էին հայրը՝ Առնոլդ Վիտկովսկին, որը զբաղվում էր մետաքսի վաճառքով, եղբայրը՝ Ռիխարդ Վիտտինգը, որը դարձել է բանկիր և քաղաքական գործիչ։ Մաքսիմիլիանը սովորել է Բեռլինի ֆրանսիական գիմնազիայում և, ստանալով դերասանի կոչում, հյուրախաղերի է մեկնել Գերմանիայի թատերական խմբերի հետ։ 1878 թվականին անցել է բողոքականների շարքերը։ 1884 թվականից սկսել է գրել թատրոնի մասին քննադատական հոդվածներ տարբեր թերթերում։ «Ապոստատ» կեղծանունով հրապարակել է մի շարք քաղաքական թեմաներով հոդվածներ։

1892 թվականին Գարդենը հիմնադրել է "Die Zukunft" շաբաթաթերթը, որում հոդվածներ է գրել։ Գարդենը, որը սկզբում միապետական հայացքներ ուներ Բիսմարկի հանդեպ, հետագայում թերահավատորեն էր վերաբերվում Վիլհելմ 2-րդի կառավարությանը։ 1906 թվականից Գարդենը հանդես է եկել կայսեր մասին հոդվածների մի ամբողջ շարքով, այսպես կոչված Լիբենբերգյան խմբակով՝ բացահայտելով համասեռամոլությունը։ Գարդենի հոդվածների հրապարակումը հանգեցրել է երեք սենսացիաների՝ էյլենբուրգի դեմ դատավարությունների, որոնք, չնայած արդարացման դատավճիռներին, զգալի վնաս են հասցրել կայսերական տան հեղինակությանը։ Սկանդալ է առաջացել նաև Գարդենի դեմ, որը նախաձեռնել էր Կոմսը՝ Կունո ֆոն Մոլտկեն։

Սկզբում՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Գարդենն աստիճանաբար պատերազմի կուսակցությունից անցել է գերմանական ռազմական քաղաքականության քննադատների կողմը։ Նոյեմբերյան հեղափոխության ժամանակ Գարդենը հանդես է եկել հեղափոխականների կողմից։ Ընդունել է Վերսալի պայմանագիրը, մեղադրանք ներկայացնելով Գերմանիային պատերազմին։ Նրա՝ «Die Zukunf» թերթի ընթերցողների շրջանակը կրճատվել է։ Գարդենի ընկերոջ սպանությունից որոշ ժամանակ անց, 1922 թվականին հուլիսի 3-ին իր տանը մահափորձ է կատարվել նաև իր հանդեպ, որից հետո Գարդենը շատ դժվարությամբ է ապաքինվել։ 1923 թվականին Գարդենը տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ էլ մահացել է 1927 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Гарден, Максимилиан». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Исторический справочник русского марксиста
  • Газета Die Zukunft(գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսմիլիան Գարդեն» հոդվածին։