Մաքսմիլիան Բիրխեր-Բեներ
Մաքսմիլիան Բիրխեր-Բեներ գերմ.՝ Maximilian Bircher-Benner | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 22, 1867[1][2] |
Ծննդավայր | Արաու |
Մահացել է | հունվարի 24, 1939[1][3][2] (71 տարեկան) |
Մահվան վայր | Ցյուրիխ |
Գերեզման | Friedhof Manegg |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բժիշկ և dietitian |
Անդամություն | Q61697111? |
![]() |
Մաքսմիլիան Օսկար Բիրխեր-Բեներ (գերմ.՝ Maximilian Oskar Bircher-Benner, օգոստոսի 22, 1867[1][2], Արաու - հունվարի 24, 1939[1][3][2], Ցյուրիխ), շվեցարացի բժիշկ և հումակերության կողմնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
,Մաքսմիլիան Օսկար Բիրխեր-Բեները ծնվել է 1867 թվականի օգոստոսի 22-ին Շվեյցարիայի Արաու քաղաքում, Հենրիխ Բիրխերի և Բերտա Կրուսիի ընտանիքում[4]։ Բիրխերը ավարտել է Ցյուրիխի համալսարանի բժշկության ֆակուլտետը, այնուհետև բացել է իր սեփական գլխավոր կլինիկան։ Կլինիկայի բացման առաջին տարում Բիրխեր Բեները հիվանդացել է դեղնախտով, սակայն հետագայում պնդել է, որ առողջացել է հում, սովորական խնձոր ուտելու շնորհիվ։ Եղել է մյուսլինի՝ վարսակի պանրով, մրգերով և ընկույզով պատրաստված ուտեստի հեղինակը[5]։ Բիրխեր-Բեներն ընդլայնել է իր հետազոտությունները սննդի ոլորտում և 1897 թվականին հիմնադրել է «Կենսունակություն» առողջարանը։ Նա կարծում էր, որ հում մրգերն ու բանջարեղենը, ի տարբերություն մսի, ունեն առավելագույն սննդային արժեք։ Ի վերջո, Բիրխեր-Բեները լիովին հրաժարվել է մսից և դարձել բուսակեր։Այն ժամանակ շատ գիտնականներ այնքան էլ լավ կարծիք չունեին այն բանի մասին, որ Բիրխեր-Բեներն իր ուտելիքն անվանում էր «սննդի նոր գիտություն», սակայն մեծ հետևորդների շնորհիվ հետագայում Բիրխեր-Բեները ընդլայնել է իր գործունեությունը[4][6]։Բիրխեր-Բեների սովորություններն ու բացահայտումները հում սննդի վերաբերյալ ընդունվել են ժողովրդի կողմից և նրանք նույնպես սկսել են հետևել Բեների կանոններին։ Վերջինս մահացել է 1939 թվականի հունվարի 24-ին՝ Ցյուրիխում, 71 տարեկանում [7]։
Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցյուրիխի իր առողջարանում հում բանջարեղենից և մրգերից կազմված դիետան օգտագործվել է հիվանդներին բուժելու համար։ Բիրխեր-Բեները հում մթերքներն ավելի սննդարար էր համարում, քանի որ դրանք իրենց մեջ արևի էներգիա են պարունակում[8]։ Նա առողջ մարդկանց խորհուրդ էր տալիս ամեն օր օգտագործել 50% հում մթերք, իսկ վատառողջ մարդկանց՝ 100%։ Բիրխեր-Բեների քույրերը՝ Ալիս Բիրխերն ու Բերտա Բրուպբախեր Բերխերը ստեղծել են բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք պարունակում էին հում սնունդ։ Շնորհիվ իր քույրերի՝ առողջարանը ձեռք է բերել մեծ ժողովրդականություն[4][7]։
Բիրխեր-Բեները փոխել է 19-րդ դարի վերջի սննդակարգը։ Մեծ քանակությամբ մսի և սպիտակ հացի փոխարեն նա օգտագործել է մրգեր, բանջարեղեն, ընկույզ։ Ցյուրիխի առողջարանում հիվանդները պետք է ենթարկվեին վանական ռեժիմին, ներառյալ վաղ քնելու ժամանակը (21:00 կամ 9:00 pm), ֆիզիկական պատրաստվածությունը և այգում ակտիվ աշխատանքը։ Առողջարանում հիվանդների բուժման ժամանակ թույլ չեն տվել օգտագործել ալկոհոլ, սուրճ, շոկոլադ կամ ծխախոտ։ Բիրխեր-Բեներն իր հիվանդներին խորհուրդ է տվել ընդունել նաև արևային լոգանքներ, սառը ցնցուղ և օգտվել բուժական լոգանքից, որը մշակվել է ամերիկացի բժիշկ Ջոն Հարվի Քելլոգի կողմից[5]։
Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բիրխեր-Բեները հարել է մի շարք ուսմունքների, որոնցից մեկն է վիտալիզմը։ Նա կարծում էր, որ բոլոր մարդիկ, այդ թվում երեխաները, պետք է սնվեն միայն հում սննդով[9]։ Բիրխեր-Բեները զարգացրել է այն գաղափարը, որ եփված սնունդը ոչնչացնում է վերջինիս մեջ եղած օգտակար տարրերը՝ «կենսական նյութերը»[9]։
Բիրխեր-Բեների գաղափարները չէին ընդունվում գիտության ոլորտի մասնագետների կողմից և նրանք Բիրխեր-Բեներին համարում էին խաբեբա[10]։ Բիրխեր-Բեների «Առողջության համար օգտակար ուտեստներ» խոհարարական գրքի գրախոսությունում ասվում էր, որ այն պարունակում է «ֆիզիոլոգիական կես ճշմարտությունների և երևակայությունների խառնուրդ»[6]։ Հայտնի գրող Թոմաս Մանն այցելել է առողջարան և նկարագրել այն որպես առողջության բանտ[4]։ Չնայած մյուսների դժգոհությանը, Բիրխեր Բեների գաղափարները գրավել են հանրության ուշադրությունը և նրա առողջարանը կանգուն է մնացել նույնիսկ նրա մահից հետո[10]։
Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաքսմիլիան Օսկար Բիրխեր-Բեների աշխատանքները այլ գիտնականների կողմից չեն ընդունվել մինչև 1930-ականները՝ մինչև մրգերի և բանջարեղենի մեջ վիտամինների հայտնաբերումը[4]։ Նրա մահից անմիջապես հետո բացվել է երկրորդ առողջարանը, որը կոչվել է «բնության բարիքների վրա հիմնված առողջարան» և կառավարվում էր Բիրխեր Բեների գաղափարներին համապատասխան։ 1939 թվականին կլինիկան վերանվանվել է «Բիրխեր-Բեների կլինիկա»՝ ի հիշատակ վերջինիս[5]։ 20-րդ դարի վերջին, առողջարանի փակումից հետո, այն երկար ժամանակ ուսանողական հանրակացարան է եղել։ Այդ ժամանակից ի վեր այն գնվել է «Zürich Financial Services» ընկերության կողմից և կոչվել Ցյուրիխի զարգացման կենտրոն։ Այն օգտագործվում էր պարապմունքների, վարժությունների համար։
Ընտրված հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Food Science For All (translated by Arnold Eiloart, 1928)
- Fruit Dishes and Raw Vegetables: Sunlight (Vitamine) Food (1930)
- Health-Giving Dishes (1934)
- The Essential Nature and Organisation of Food Energy (translated by D. E. Hecht and E. F. Meyer, 1939)
- The Prevention of Incurable Disease (translated by E. F. Meyer, 1959)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Maximilian Oskar Bircher-Benner»։ CooksInfo.com։ Վերցված է 2015-10-09
- ↑ 5,0 5,1 5,2 «Biography of Max Bircher-Benner – Zurich Development Center»։ www.zurichdevelopmentcenter.com։ Վերցված է 2015-10-09
- ↑ 6,0 6,1 «Notes on Books»։ The British Medical Journal 1 (3864): 157։ 1925-01-26։ JSTOR 25343029
- ↑ 7,0 7,1 «Dr. M. Bircher-Benner»։ The British Medical Journal 1 (4075): 307։ 1939-02-11։ JSTOR 20302420
- ↑ Thuringer Joseph M. (1927-09-01)։ Books Abroad։ Board of Regents of the University of Oklahoma։ էջ 44
- ↑ 9,0 9,1 Gratzer, Walter. (2005). Terrors of the Table: The Curious History of Nutrition. Oxford University Press. pp. 197-198. 0-19-280661-0
- ↑ 10,0 10,1 Fitzgerald, Matt. (2015). Diet Cults: The Surprising Fallacy at the Core of Nutrition Fads and a Guide to Healthy Eating for the Rest of US. Pegasus. p. 43. 978-1605988290 "There was, of course, no evidence that the life force that Bircher-Benner deemed all-important actually existed. His peers in the mainstream medical establishment dismissed the life-force concept as unscientific and branded Bircher-Benner a quack."
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|