Մաքսին Ուոթերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսին Ուոթերս
անգլ.՝ Maxine Waters
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի պետական համալսարան (1970)[1] և Vashon High School?
Գիտական աստիճան՝ Բակալավր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ուսուցչուհի, երաժիշտ և երգչուհի
Ազգություն աֆրոամերիկացի
Դավանանք քրիստոնեություն[2]
Ծննդյան օր օգոստոսի 15, 1938(1938-08-15)[3] (85 տարեկան)
Ծննդավայր Kinloch, Սենտ Լուիս շրջան (Միսսուրի), Միսսուրի, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Maxine Moore Carr
Ամուսին Sid Williams?
 
Կայք՝ waters.house.gov
 
Պարգևներ

Մաքսին Մուր Ուոթերս (անգլ.՝ Maxine Moore Waters, ի ծնե Քառ (անգլ.՝ Carr), օգոստոսի 15, 1938(1938-08-15)[3], Kinloch, Սենտ Լուիս շրջան (Միսսուրի), Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, 2013 թվականի հունվարից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ՝ 43-րդ ընտրատարածքից (իսկ ավելի վաղ 35-րդ և 29-րդ ընտրատարածքներից), ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը։

1991 թվականից ի վեր Դեմոկրատական կուսակցության անդամ է, ներկայումս ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված 12 կանանցից ամենամեծն է, ինչպես նաև հանդիսանում է Կոնգրեսի Սև կոկուսի անդամ և նախկին նախագահ։ Նախքան Կոնգրեսի անդամ դառնալը նա ծառայել է Կալիֆոռնիայի վեհաժողովում (Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի ստորին պալատ), որտեղ առաջին անգամ ընտրվել է 1976 թվականին։ Որպես վեհաժողովի անդամ, Ուոթերսը հանդես է եկել Հարավային Աֆրիկայում ապարտեիդի ռեժիմի վերացման օգտին։ Կոնգրեսում նա Իրաքի պատերազմի բացահայտ հակառակորդն էր[8]։

Մաքսին Ուոթերսին մեղադրանք է առաջադրվել էթիկական սկզբունքները խախտելու համար։ 2008 թվականին նա ենթադրաբար կազմակերպել էր հանդիպում, որի ընթացքում քննարկվել է բանկին ֆինանսական օգնություն տրամադրելու հնարավորությունը, որի բաժնետերը քաղաքական գործչի ամուսինն էր։ Սակայն մեղադրանքն անհիմն է ճանաչվել, իսկ հետաքննությունը փակվել է[9][10][11][12]։

2017 թվականի սկզբին Մաքսին Ուոթերսը դարձել է պրանկի զոհ, որի ընթացքում, մասնավորապես, պատրաստակամություն է հայտնել հակազդել ռուս հաքերներին, որոնք իբր միջամտել են գոյություն չունեցող Լիմպոպո պետության ընտրություններին, տապալել նախագահ Բարմալեյին և «Կրեմլի խամաճիկը» դարձրել Այբոլիտին[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=W000187
  2. congress-legislators // GitHub — 2007.
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. https://time.com/collection/most-influential-people-2018/5217567/maxine-waters/
  5. https://s7.goeshow.com/cbcf/annual/2020/documents/CBCF_ALC_-_Phoenix_Awards_Dinner_Past_Winners.pdf
  6. http://docs-do-not-link.udc.edu/bot/Board-Package-Honorary-Degree-Maxine-Waters.pdf
  7. 7,0 7,1 https://www.spelman.edu/docs/honorary-degrees/honorary-degree-recipients---1977-present---as-of-november-2022---revised-(012023).pdf?sfvrsn=f4347e51_2
  8. «Final Vote Results for Roll Call 455, H J RES 114 To Authorize the Use of United States Armed Forces Against Iraq». Clerk of the United States House of Representatives. 2002 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2009 թ․ մարտի 14-ին.
  9. Lipton, Eric (2010 թ․ հուլիսի 31). «Ethics Inquiry on Waters Is Tied to OneUnited Bank». The New York Times.
  10. «Maxine Waters defends herself publicly on ethics charges». The Washington Post.
  11. Rep. Waters faces ethics charges
  12. Lipton, Eric (2010 թ․ հուլիսի 30). «Ethics Trial Expected for California Congresswoman». The New York Times.
  13. «Пранкеры заставили конгрессмена США поверить в назначение Айболита президентом Лимпопо». RT на русском (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսին Ուոթերս» հոդվածին։