Մաքսիմ Ռուդակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Մաքսիմ Ռուդակով
Maksim Rudakov 2020.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 22, 1996(1996-01-22)[1][2] (25 տարեկան)
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Հասակ 190 սմ
Քաշ 80 կգ
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Ռոստով
Համար 77
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-2020 Ռուսաստան Զենիթ (Սանկտ Պետերբուրգ) 0 (0)
2016 Ռուսաստան   Զենիթ (Պենզա) 9 (-20)
2017 Ռուսաստան   Զենիթ-2 4 (-13)
2018-2019 Ֆինլանդիա   ՖԱ Հելսինկի 55 (-45)
2020-մինչ հիմա Ռուսաստան Ռոստով 0 (0)
Ազգային հավաքական
2014-2015 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 2 (-1)
2016 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 1 (-2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ փետրվարի 22, 2020:

Մաքսիմ Ալեքսեևիչ Ռուդակով (հունվարի 22, 1996 թ., Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, «Ռոստով» ֆուտբոլային ակումբի դարպասապահն է։ Ռուսաստանի սպորտի վարպետ է:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կիրովեց» մանկապատանեկան մարզադպրոցում սկսել է խաղալ հարձակվողի դիրքում, բայց հետո տեղափոխվել է դարպասապահի դիրք [3]: Նաև «Լոկոմոտիվ» և «Սմենա» դպրոցների սանն է եղել [4]: 2012/13 մրցաշրջանից առաջ դարպասապահը ընդգրկվում է Զենիթի հայտացուցակում 51 համարի մարզաշապիկով: Երիտասարդական առաջնությունում իր առաջին խաղն անցկացրել է 2012 թ. սեպտեմբերի 28-ին, երբ թիմը տնային հանդիպում էր անցկացնում Լոկոմոտիվի հետ (2:3): Առաջնությունում 2012/13 - 2017/18 մրցաշրջաններում հասցրել է մասնակցել 68 հանդիպման և բաց է թողել 77 գնդակ: ՈւԵՖԱ երիտասարդական առաջնությունում 2013/14 - 2015/16 մրցաշրջաններում մասնակցել է 10 խաղի և բաց է թողել 20 գնդակ:

2016/17 մրցաշրջանից առաջ դարպասապահը վարձավճարով տեղափոխվում է Պենզայի Զենիթ, որտեղ անցկացրած 9 խաղերում բաց է թողնում 20 գնդակ. մրցակիցները 2 անգամ չեն կարողացել գրավել դարպասը, երբ 11 մետրանոց հարվածից հետո գնդակը հետ է մղվել դարպասաձողից: Ձմեռային ընդմիջման ժամանակ վերադառնում է Զենիթ, որտեղ երկրորդ թիմի կազմում մասնակցելով ՖԱԼ գավաթի 3 խաղերի բաց է թողնում 3 գնդակ: Մարտ - ապրիլ ամիսներին ՖԱԼ առաջնությունում մասնակցում 3 խաղի բաց թողնելով 11 գնդակ: Հաջորդ մրցաշրջանում Զենիթի երկրորդ թիմի կազմում մասնկացում է 1 խաղի, երբ թիմը առաջին տուրում հյուրընկալվել էր Շիննիկին (1:2):

2017 թ. ամռանը դարպասապահը վարձավճարով պիտի տեղափոխվեր ֆիննական Հելսինկի, սակայն կարողացավ մեկնել միայն աշնանը, բայց արդեն թիմի հիմնական կազմ: 2018 թ. հունվարից 1 տարվա վարձավճարային պայմանագիր է կնքվում նոր ակումբի հետ [5]: Հելսինկիի կազմում իր առաջին խաղն անցկացնում է հունվարի 26-ին, երբ թիմը գավաթային հանդիպում էր անցկացնում Գնիստանի հետ (8:0): Առաջնությունում իր առաջին խաղն անցկացրել է ապրիլի 21-ին, երբ թիմը մրցում էր Կուոպիո քաղաքի թիմի հետ (1:2): Ֆիննական ակումբի կազմում կարողանում է դառնալ երկրի չեմպիոն [6]:

2020 թ. փետրվարի 12-ին դարպասապահը պայմանագիր է կնքում Ռոստովի հետ:

Ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012-2015 թթ. հանդես է եկել մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի կազմում, երբ թիմը գլխավորում էր Դմիտրի Խոմուխան: 2014 թ. Գրանատկինի հուշամրցաշարի փոխչեմպիոնն է, մրցաշարի լավագույն դարպասապահը [7]: 2015 թ. Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության փոխչեմպիոնն է, սակայն խաղադաշտ չի մտել, իսկ թիմի հիմնական դարպասապահը Անտոն Միտրյուշկինն էր:

Մինչև 21 տարեկանների ազգային հավաքականի կազմում Նիկոլայ Պիսարևի գլխավորությամբ մասնակցել է 1 խաղի, երբ թիմը 2016 թ. նոյեմբերին ընկերական խաղ էր անցկացնում Շվեյցարիայի հավաքականի հետ (1:2):

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինլանդիա ՖԱ Հելսինկի

  • Ֆինլանդիայի չեմպիոն - 2018

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]