Մաքսիմ Ռոմաշչենկո
Քաղաքացիությունը | Ուկրաինա և Բելառուս | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 31, 1976[1][2][3] (48 տարեկան) | ||
Ծննդավայր | Պավլոգրադ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Հասակ | 180 սանտիմետր | ||
Քաշ | 75 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մաքսիմ Յուրևիչ Ռոմաշչենկո (բելառուս․՝ Максім Юр'евіч Рамашчанка, ուկրաիներեն՝ Максим Юрійович Ромащенко, հուլիսի 31, 1976[1][2][3], Պավլոգրադ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելոռուսյան[4] և ուկրաինական ֆուտբոլիստ, կիսապաշտպան, հարձակվող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացել է «Պոլիգրաֆտեխնիկա» (Ալեքսանդրիա, Ուկրաինա), «Դնեպր» (Մոգիլյով), «Բելշինա» (Բոբրույսկ), «Սլավիա-Մոզիր» (Մոզիր), «Գազիանտեպսպոր» (Թուրքիա), «Դինամո» (Մոսկվա) թիմերում։
1997-2006 թվականներին մասնակցել է Մոսկվայի «Դինամոյի» խաղերին (ընդմիջումներով)։ «Դինամոյի» պահեստայինների կազմում մասանկցել է 14 խաղի և խփել է 3 գոլ։ Մասնակցել է 116 խաղի, խփել է 22 գնդակ։
2007 թվականին խաղացել է «Տորպեդո» ֆուտբոլային ակումբում, որը հանդես էր գալիս Ռուսաստանի առաջին դիվիզիոնում։ Ակումբը չկարողացավ լուծել լիգա վերադառնալու հարցը, և Ռոմաշչենկոն, չընդունելով Տորպեդոյի ղեկավարների պայմանագրի պայմանները, լքում է ակումբը։
2008 թվականի հունվարին Ռոմաշչենկոն պայմանագիր է կնքել թուրքական «Բուրսասպոր» ակումբի հետ՝ մեկուկես տարի ժամկետով։
2009 թվականի հունիսի 26-ին Մաքսիմը պայմանագիր է կնքում պոդմոսկովյան «Խիմկիի» հետ՝ մեկուկես տարի ժամկետով[5]։ Սեզոնի ավարտին ազատ գործակալի կարգավիճակով հեռանում է ակումբից։
2010 թվականի հունվարի 26-ին պայմանագիր է ստորագրել բելգորոդյան «Սալյուտի» հետ, որն ավելի վաղ ղեկավարել էր իր եղբայրը՝ Միրոսլավը։ Նույն թվականի ամռանը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը «Սալյուտի» հետ։
2010 թվականի հունիսի 23-ին Բրյանսկի «Դինամոյի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2010 թվականի ավարտը՝ հնարավոր երկարաձգման պյմանավորվածությամբ, ինչից հետո 2011 հունվարի 10-ին ակումբը «տարի+ կեստարի» սխեմայով երկարացրել է համաձայնությունը կիսապաշտպանի հետ։
2012 թվականի օգոստոսի վերջին վերադարձել է «Խիմկի»[6]։
1998-2008թթ. խաղացել է Բելառուսիայի հավաքականում։ Եղել է հավաքականի լավագույն ռմբարկուն (20 գոլ)։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բելոռուսիայի չեմպիոն 1996 թ.
- 2004 թ. Թուրքիայի գավաթակիր
- 2003-04 թթ. Թուրքիայի առաջնության արծաթե մրցանակակիր
- 1997 թ. Ռուսաստանի առաջնության բրոնզե մրցանակակիր
- 1997 և 1999 թթ. Ռուսաստանի գավաթի մրցանակակիր
- 2004 թ. տարվա ֆուտբոլիստ Բելոռուսիայում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ Ромащенко Максим Юрьевич
- ↑ ««Химки» подписали контракт с Максимом Ромащенко». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Химки» заявили Ромащенко и Гвазаву
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Խիմկի» պաշտոնական կայքէջ
- «legioner.kulichki.com» կայքէջ
- Մաքսիմ Ռոմաշչենկոյի հարցազրույցը «Прессбол» թերթին, 03.11.2006
- Ֆուտբոլիստի էջը Sportbox.ru կայքում
- Հուլիսի 31 ծնունդներ
- 1976 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բելառուսի հավաքականի ֆուտբոլիստներ
- Դինամո Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Ուկրաինացի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տորպեդո Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Տրաբզոնսպորի ֆուտբոլիստներ