Մաքսիմ Պուրկաև
Սեռ | արական ![]() | |
---|---|---|
Քաղաքացիություն | ԽՍՀՄ ![]() | |
Allegiance | ԽՍՀՄ ![]() | |
Անձնանուն | Максим ![]() | |
Ծննդյան օր | 14 օգոստոսի 1894, 14 օգոստոսի 1894 ![]() | |
Ծննդավայր | Purkayevo ![]() | |
Մահվան օր | 1 հունվարի 1953 ![]() | |
Մահվան վայր | Մոսկվա ![]() | |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց ![]() | |
Տիրապետում է | ռուսերեն ![]() | |
Մասնագիտություն | սպա ![]() | |
Զբաղեցրած պաշտոն | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր ![]() | |
Շրջանավարտն է՝ | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա ![]() | |
Աշխատանքային գործունեության ավարտ | 1953 ![]() | |
Կուսակցություն | ԽՄԿԿ ![]() | |
Մասնակից է | Kuybyshev military parade (1941) ![]() | |
Զինվորական կոչում | բանակի գեներալ ![]() | |
Commander of (DEPRECATED) | Kalinin Front, Far Eastern Front, 2nd Far Eastern Front, Far Eastern Military District ![]() | |
Հակամարտություն | Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Հայրենական մեծ պատերազմ, Խորհրդա-ճապոնական պատերազմ ![]() | |
Ռազմական ստորաբաժանում | Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ ![]() |
Մաքսիմ Ալեքսեևիչ Պուրկաև, ( ռուս.՝ Макси́м Алексе́евич Пурка́ев14 (26) օգոստոսի 1894[1], Նալիտովո գյուղ, Սիմբիրսկի նահանգ - 1 հունվարի 1953, Մոսկվա[2]), խորհրդային զինվորական գործիչ, Հայրենական մեծ պատերազմի զորահրամանատար, բանակի գեներալ (26.10.1944)[3]։
Երիտասարդ տարիներ և Առաջին համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հյուսն-արհեստավորի ընտանիքում։ Ազգությամբ մորդվին էր[4]։ Երկու տարեկանում մոր և մյուս երեխաների հետ տեղափոխվել է հոր մոտ՝ Լենայի ոսկու հանք (Բոդայբոյի շրջան)։ Հոր մահից հետո 1909 թվականին աշխատում էր հանքերում։ 1911 թվականին վերադարձել է Նալիտովո։ 1912-1915 թվականներին ապրել է Ալատիր քաղաքում։
1915 թվականի սեպտեմբերին կամավոր («որսորդ», ինչպես այն ժամանակ անվանում էին) զորակոչվել է Ռուսական կայսերական բանակ, որպես աշխարհազորի 2-րդ կարգի զինվոր։ Ծառայել է 94-րդ պահեստային հետևակային գնդում, 1916 թվականի հունվարին տեղափոխվել է Կազանի 164-րդ պահեստային հետևակային գումարտակ։ Մարտին ուղարկվել է ուսման, 1916 թվականի հունիսին ավարտել է Սարատովի պորուչիկների դպրոցը (պորուչիկի կոչում է ստացել 1916 թվականի հունիսի 15-ին)։ Ծառայել է Վյատկայի նահանգի Սարապուլ քաղաքի 166-րդ պահեստային հրաձգային գնդում որպես վաշտի կրտսեր սպա, 1917 թվականի հունիսին նշանակվել է 2-րդ պահեստային հետևակային բրիգադում, 1917 թվականի օգոստոսից՝ 256-րդ պահեստային հետևակային գնդում[5]։
1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է գնդի զինվորական կոմիտեում և պատվիրակվել Սարապուլի բանվորների, գյուղացիների և զինվորների պատգամավորների խորհուրդ։ Հեղափոխական ագիտացիա է վարել զինվորների շրջանում, ինչի համար 1917 թվականի սեպտեմբերին տեղափոխվել է Արևմտյան ռազմաճակատի 28-րդ հրետանային բրիգադ։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ 1917 թվականի դեկտեմբերից, եղել է պահեստային գնդի լուծարման հանձնաժողովի գրագիր Ալատիրում։ Ռուսական կայսերական բանակում վերջին զինվորական կոչումը՝ պորուչիկ։
Քաղաքացիական պատերազմի տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1918 թվականի հուլիսին կամավոր մտել է Կարմիր բանակ։ Նշանակվել է 24-րդ Սամարա-Սիմբիրսկի Երկաթե հրաձգային դիվիզիայի 3-րդ Սիմբիրսկի գնդի վաշտի հրամանատար, 1918 թվականի նոյեմբերից՝ այդ դիվիզիայի 215-րդ հրաձգային գնդի գումարտակի հրամանատար, 1919 թվականի ապրիլից՝ այդ գնդի հրամանատարի օգնական, 1920 թվականի սեպտեմբերից՝ այդ դիվիզիայի 213-րդ հրաձգային գնդի հրամանատար։ Կռվել է Արևելյան, Հարավային և Արևմտյան ռազմաճակատներում, մասնակցել է Սիմբիրսկի, Սամարայի, Բուգուրուսլանի, Օրսկի համար մղվող մարտերին, Կալաչ-նա-Դոնու քաղաքի շրջանի գյուղացիական ապստամբության ճնշմանը։ 1920 թվականին կռվել է լեհական ռազմաճակատում, որտեղ ստացել է 3 վիրավորում։ 1920 թվականի նոյեմբերին ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի, սակայն հրաժարվել է զորացրվելուց։
ՌԿ(բ)Կ/ԽՄԿԿ անդամ էր 1919 թվականից։
Միջպատերազմյան շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1920 թվականի նոյեմբերից՝ 24-րդ հրաձգային բրիգադի 72-րդ հրաձգային գնդի հրամանատարն էր, 1921 թվականի մայիսից՝ 72-րդ պահեստային Սիմբիրսկի հրաձգային գնդի գումարտակի հրամանատար, 1921 թվականի օգոստոսից՝ Սիմբիրսկի աշխատանքային ինժեներական ջոկատի հրամանատար և ռազմական կոմիսար, 1921 թվականի դեկտեմբերից՝ 291-րդ հրաձգային գնդի հրամանատարի օգնական։
1922-1923 թվականներին սովորել է ՌԽԴԲ Կոմինտերնի անվան «Վիստրել» բարձրագույն տակտիկական-հրաձգային դպրոցում։ Նրա կուրսընկեր, ապագա գեներալ-գնդապետ Ի. Վ. Բոլդինը այսպես է հիշել այդ ժամանակաշրջանը.
1923 թվականի ապրիլից՝ հրամանատար, իսկ 1924 թվականի օգոստոսից՝ Բելառուսական ռազմական օկրուգի 33-րդ Սամարայի հրաձգային դիվիզիայի 99-րդ հրաձգային գնդի հրամանատար-ռազմական կոմիսար, 1926 թվականի օգոստոսից՝ այդ դիվիզիայի շտաբի պետի օգնական։ 1926 թվականի նոյեմբերից՝ 29-րդ հրաձգային դիվիզիայի շտաբի պետի օգնական, 1927 թվականի նոյեմբերից՝ (1927 թվականի հուլիսից) 48-րդ Տվերյան հրաձգային դիվիզիայի շտաբի պետի օգնական, 1928 թվականի փետրվարից՝ 48-րդ Տվերյան հրաձգային դիվիզիայի շտաբի պետ։
Խորհրդային Միության մարշալ Ա. Մ. Վասիլևսկին հետագայում հիշել է.
![]() |
<…> Հեռավոր Արևելքի ռազմաճակատի զորքերի հրամանատար նշանակվեց իմ լավ ընկերը, ընկերը և 48-րդ Տվերյան հրաձգային դիվիզիայի հին ծառայակիցը՝ գեներալ-գնդապետ Մ. Ա. Պուրկաևը։ | ![]() |
1930 թվականի հունվարից ծառայել է որպես Մոսկվայի ռազմական օկրուգի շտաբի 2-րդ բաժնի պետ։ 1930 թվականին ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ՌԽԴԲ ռազմական ակադեմիայի բարձրագույն հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները։ 1931 թվականի դեկտեմբերից՝ Մոսկվայի ռազմական օկրուգի շտաբի պետի տեղակալ։ 1935 թվականին կրկին ուղարկվել է ուսման։
1936 թվականին ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ՌԽԴԲ ռազմական ակադեմիայի հատուկ ֆակուլտետը (նրա կուրսընկերներն էին այնտեղ Ի. Վ. Բոլդինը, Ա. Ի. Երեմենկոն, Ի. Ս. Կոնևը)։ 1936 թվականի հուլիսից՝ 1-ին մոտորիզացված դիվիզիայի հրամանատար և ռազմական կոմիսար[6]։ 1938 թվականի ապրիլից՝ Բելառուսական ռազմական օկրուգի շտաբի պետ։ 1939 թվականի օգոստոսից մինչև 1940 թվականի փետրվարը՝ ԽՍՀՄ լիազոր ներկայացուցչի մոտ Գերմանիայում ռազմական կցորդ, այդ գործուղումից վերադառնալուց հետո կրկին կատարում էր Բելառուսական հատուկ ռազմական օկրուգի շտաբի պետի պարտականությունները։ 1940 թվականի հուլիսից՝ Կիևյան հատուկ ռազմական օկրուգի շտաբի պետ։
Հայրենական մեծ պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրենական մեծ պատերազմի սկզբում՝ Հարավ-արևմտյան ռազմաճակատի շտաբի պետ։ Ուկրաինական ԽՍՀ-ում առաջին պաշտպանական մարտերի մասնակից, այդ թվում՝ Դուբնո-Լուցկ-Բրոդի շրջանում տանկային մարտերի, Լվով-Չեռնովիցկի և Կիևյան պաշտպանական գործողությունների մասնակից։ Պաշտոնից ազատվել է 1941 թվականի հուլիսի 23-ին։ Պահեստազորում գտնվելուց հետո նշանակվել է ՌԽԴԲ Գլխավոր շտաբի ակադեմիայի ավագ դասախոս, իսկ այնտեղից տեղափոխվել է նոր զորամասերի ձևավորման տեսչություն։
1941 թվականի նոյեմբերից՝ 60-րդ պահեստային բանակի հրամանատար, որը դեկտեմբերին վերանվանվեց 3-րդ հարվածային բանակ։ Այդ նույն ժամանակ Պետական պաշտպանության կոմիտեն երկու կարևորագույն խնդիր հանձնարարեց գեներալ Պուրկաևին։ Առաջինը՝ 60-րդ պահեստային բանակի յոթ դիվիզիաների տեղափոխման նախապատրաստումը Մոսկվայի պաշտպանական գոտու թիկունքում՝ Գորկիի պաշտպանական գիծ։ Երկրորդը՝ 1941 թվականի նոյեմբերի 7-ի ռազմական շքերթը Կույբիշևում, որի հրամանատարն էր նշանակվել Պուրկաևը։ Անհրաժեշտ էր անցկացնել զորքերի հանդիսավոր քայլերթ և ավիացիայի թռիչք ԽՍՀՄ-ում հավատարմագրված բոլոր օտարերկրյա դիվանագետների, դեսպանությունների և առաքելությունների ներկայացուցիչների, «պահեստային մայրաքաղաք» Մոսկվայից տարհանված մարդկանց առջև։ Այս շքերթը պետք է լիներ Խորհրդային Միության ռազմական հզորության ցուցադրում ինչպես դաշնակիցների, այնպես էլ պոտենցիալ հակառակորդների համար, որոնք դեռ չէին մտել պատերազմի մեջ։
3-րդ հարվածային բանակի գլուխ անցած՝ մասնակցել է Տորոպեցկո-Խոլմսկի և Դեմյանսկի գործողություններին։
1942 թվականի օգոստոսի 26-ից մինչև 1943 թվականի ապրիլի 25-ը՝ Կալինինի ռազմաճակատի հրամանատար։ Այս պաշտոնում անցկացրել է Ռժև-Սիչյովկայի գործողությունը, «Մարս» գործողությունը, Վելիկիե Լուկի գործողությունը, Ռժև-Վյազմայի գործողությունը։ Հեռացվել է ռազմաճակատի հրամանատարությունից մատակարարման վատ կազմակերպման համար, որի արդյունքում 1943 թվականի առաջին եռամսյակում եղել է զինվորների մահվան 76 դեպք՝ սովից։ 1943 թվականի ապրիլի 29-ին ռազմաճակատը Պուրկաևից ընդունեց գեներալ Ա. Ի. Երեմենկոն։
1943 թվականի ապրիլի 25-ից մինչև 1945 թվականի օգոստոսի 4-ը Պուրկաևը՝ Հեռավոր Արևելքի ռազմաճակատի հրամանատարն էր։ 1945 թվականի օգոստոսի 5-ից մինչև 1945 թվականի հոկտեմբերի 1-ը՝ 2-րդ Հեռավոր Արևելքի ռազմաճակատի հրամանատար։ Հեռավոր Արևելքում ավելի քան երկու տարվա ծառայության ընթացքում մեծ ջանքեր գործադրեց ճապոնական Կվանտունյան բանակի դեմ մարտական գործողությունների նախապատրաստման համար, իսկ 1945 թվականի օգոստոսին խորհրդա-ճապոնական պատերազմի ժամանակ նրա հրամանատարության տակ գտնվող ռազմաճակատը հաջողությամբ անցկացրեց Սունգարիի գործողությունը։
Հետպատերազմյան ծառայությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1945 թվականի սեպտեմբերից՝ Հեռավոր Արևելքի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար։ 1947 թվականի հունվարից մայիս ամիսներին գտնվել է ԽՍՀՄ զինված ուժերի նախարարի տրամադրության տակ, այնուհետև նշանակվել է Հեռավոր Արևելքի խորհրդային զորքերի գլխավոր հրամանատարի շտաբի պետ-առաջին տեղակալ[7]։ 1952 թվականի հուլիսից՝ ԽՍՀՄ ռազմական նախարարության բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների վարչության պետ։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 2-րդ գումարման պատգամավոր (1946-1950 թվականներին)։
Հուղարկավորված է Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը։
Կարծիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկով.
Խորհրդային Միության մարշալ Կիրիլ Մոսկալենկո.
ԽՍՀՄ պաշտպանության նախարարի հատուկ հանձնարարությունների գեներալ Պետրով.
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինի 2 շքանշան (12.11.1943 - «Կարմիր բանակի ղեկավարության առաջադրանքների օրինակելի կատարման համար՝ կապված մասերի և միավորումների մոբիլիզացիայի, ձևավորման, համալրման և ուսուցման հետ», 21.02.1945),
- Կարմիր դրոշի 4 շքանշան (11.05.1922, 22.02.1941, 03.11.1944, 20.06.1949),
- Սուվորովի 1-ին աստիճանի շքանշան (08.09.1945),
- Կուտուզովի 1-ին աստիճանի շքանշան (28.01.1943),
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ (01.05.1944),
- «Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ հաղթանակի համար 1941-1945 թվականներ» մեդալ (09.05.1945),
- «Ճապոնիայի դեմ հաղթանակի համար» մեդալ (30.09.1945),
- «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի XX տարի» հոբելյանական մեդալ (22.02.1938),
- «Խորհրդային բանակի և նավատորմի 30 տարի» հոբելյանական մեդալ (21.01.1948),
- «Պատվո լեգիոն» շքանշան (ԱՄՆ)[8],
- «Ճապոնիայի դեմ հաղթանակի համար» մեդալ (Մոնղոլիա, 1945),
- «Կորեայի ազատագրման համար» մեդալ (ԿԺԴՀ, 1948):
Զինվորական կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոմբրիգ - 17 փետրվարի 1936 թվական
- Կոմդիվ - 15 հուլիսի 1938 թվական
- Կոմկոր - 9 փետրվարի 1939 թվական
- Գեներալ-լեյտենանտ - 4 հունիսի 1940 թվական
- Գեներալ-գնդապետ - 18 նոյեմբերի 1942 թվական
- Բանակի գեներալ - 26 հոկտեմբերի 1944 թվական
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սարանսկի կենտրոնում՝ Փառքի պուրակում, տեղադրված է զորավար Մ. Ա. Պուրկաևի կիսանդրին:
- Հարազատ Նալիտովո գյուղը վերանվանվել է Պուրկաևո (1966 թվական):
- Մ. Ա. Պուրկաևի անունով են կոչվել Սարանսկի և Յուժնո-Սախալինսկ քաղաքների փողոցները:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Согласно Послужному списку прапорщика М. А. Пуркаева в период службы в Русской армии, родился 13 августа 1894 года (по ст. стилю).
- ↑ Пуркаев Максим Алексеевич: некролог // «Правда». — 1953. — 4 января.
- ↑ Пуркаев Максим Алексеевич: биографияна сайте hrono.ru Արխիվացված 2009-03-03 Wayback Machine
- ↑ Соловьёв Д. Ю. Все генералы Сталина. — М., 2019. — С. 68. — ISBN 9785532106444.
- ↑ Послужной список прапорщика М. А. Пуркаева // Проект «Офицеры Первой мировой — генералы Великой Отечественной». Արխիվացված 2020-09-17 Wayback Machine.
- ↑ «ПУРКАЕВ Максим Алексеевич». Министерство обороны Российской Федерации (ռուսերեն).
- ↑ Петренко В. М. Советские войска Дальнего Востока в 1943—1953 гг. // Военно-исторический журнал. — 2009. — № 1. — С. 3—9.
- ↑ [1] Արխիվացված 2022-05-04 Wayback Machine Информация о награждении в ОБД «Память народа».
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Пуркаев Максим Алексеевич // Сайт Министерства обороны Российской Федерации. — Раздел «Герои».
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կաղապար:Книга:Советская военная энциклопедия
- Կաղապար:Книга:Военная энциклопедия (1994—2004)
- Կաղապար:Книга:ВОВ. Энциклопедия
- Дьяконов А. А. Генерал Пуркаев. — Саранск: Мордовское книжное издательство Госкомиздата РСФСР, 1971. — 148 с.
- Прохоров П. В. М. А. Пуркаев. — Саранск: Мордовское книжное издательство Госкомиздата РСФСР, 1986. — 238 с. — (В памяти народной живы).
- Пуркаев Максим Алексеевич: выписка из послужного списка // «Пишу исключительно по памяти…»: Командиры Красной Армии о катастрофе первых дней Великой Отечественной войны: в 2 томах / Сост., авт. предисл., коммент. и биогр. очерков С. Л. Чекунов. — Т. 2. — М.: Русский фонд содействия образованию и науке, 2017. — 560 с. — ISBN 978-5-91244-208-7; 978-5-91244-209-4 (Т. 1). — С. 6—7.
- Фролов В. И. «…И полмира почти прошагал через злые бои»: Генерал армии М. А. Пуркаев на фронтах Великой Отечественной войны. // Военно-исторический журнал. — 1994. — № 9. — С. 12—17.
- Անձինք այբբենական կարգով
- 1894 ծնունդներ
- 1953 մահեր
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Բոլշևիկներ
- ԽՄԿԿ անդամներ
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Օգոստոսի 26 ծնունդներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Հունվարի 1 մահեր
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ
- ԽՍՀՄ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- Օգոստոսի 14 ծնունդներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի ռուսներ
- Ռուսներ
- Զինվորականներ
- Ռուս գեներալներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- ԽՍՀՄ ԳԽ պատգամավորներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ