Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսիմ Շտրաուխ Մաքսիմովիչ (փետրվարի 11 (23) , 1900 , Մոսկվա , Ռուսական կայսրություն [ 1] - հունվարի 3 , 1974 (1974-01-03 ) [ 1] [ 2] [ 3] […] , Մոսկվա , ՌԽՖՍՀ , ԽՍՀՄ [ 1] ), ռուս սովետական դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1965 թվական )։
1921 -1924 թվականներին աշխատել է Պրոլետկուլտի 1 -ին բանվորական, 1929 -1931 թվականներին ՝ Մեյերխոլդի անվան, 1932 թվականից ՝ Մոսկվայի հեղափոխության (այժմ՝ Մայակովսկու անվան) թատրոններում ։ Ստեղծել է երգիծական կերպարներ Մայակովսկու պիեսներում՝ Պոբեդոնոսիկով («Բաղնիք »), Պրիսիպկին («Փայտոջիլ» ) և այլն։ Միաժամանակ Շտրաուխը խոր մարդկայնության և նուրբ հոգեբանական վերլուծության վարպետ էր (Ռուբինչիկ, Զարխիի «Խնդության Փողոց », Ղեկավար անձ, Պոգոդինի «Իմ բարեկամը »)։ Խոր ռեալիստական ոգով է մարմնավորել վ․ Ի․ Լենինի կերպարը Ս․ Ցուտկևիչի ֆիլմերում՝ «Հրացանավոր մարդը » (1938 թվական ), «Պատմվածքներ Լենինի մասին» (1958 թվական ), «Լենինը Լեհաստանում» (1966 թվական ) են։ Լավագույն դերերից են նաև խուզարկու («Ուրվական, որ ետ չի գալիս», 1930 թվական ), Տիբո («Սպանություն Դանթե փողոցում», 1956 թվական )։ Լենինյան (1959 թվական ), ԽՍՀՄ պետական մրցանակներ (1949 թվական , 1951 թվականին ՝ կրկնակի)։
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Штраух Максим Максимович // Большая советская энциклопедия (ռուս.) : [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М. : Советская энциклопедия , 1969.
↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.) : տվյալների բաց շտեմարան — 2011.
↑ 3,0 3,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 580 )։