Մաքսիմ Այվազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաքսիմ Բագրատի Այվազյան
22 մարտի, 1955 - 13 սեպտեմբերի, 1993
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հադրութ
Մահվան վայրՀայաստան Երևան
Կոչումավագ սերժանտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Մաքսիմ Այվազյան (22 մարտի, 1955, Հադրութ - 13 սեպտեմբերի, 1993, Երևան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմ Այվազյանը ծնվել է 1955 թ. մարտի 22-ին Հադրութ ավանում։ Ավարտել է Հադրութի Մ.Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1973-75 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է սովխոզում։ Մասնագիտությամբ իրավաբան էր։ Աշխատել է Ներքին գործերի բաժանմունքում, ուներ ավագ սերժանտի կոչում։ Մասնակցել է Տողի և Այգեստանի ազատագրական մարտերին։ 1993 թ. օգոստոսի 11-ին ծանր վիրավորվել է և սեպտեմբերի 13-ին մահացել Երևանի հոսպիտալում։ Ամուսնացած էր, ունի երեք դուստր։ Հանգչում է Հադրութի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]