Մաքի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մաքի (ֆրանս. maquis՝ մշտադալար փշոտ դժվարանցանելի թփուտներ), 1939-1945 թվականների երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆրանսիական պարտիզանների ջոկատների անվանումներից։ Մաքին գործել է ֆրանսիական կոմկուսի կազմակերպած Դիմադրության շարժման կազմում։ Շարժմանը մասնակցել են Ֆրանսիայի ազգային հայրենասիրական ուժերը, այդ թվում նաև ֆրանսահայերը։ Հայտնի է Փարիզում գործած մարտական ինտերնացիոնալ խումբը, որի ղեկավարն էր բանաստեղծ կոմունիստ Մ. Մանուշյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 365 CC-BY-SA-icon-80x15.png