Մարքիզուհի դը Մոնտեսպան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարքիզա դը Մոնտեսպանից)
Մարքիզուհի դը Մոնտեսպան
ֆր.՝ Françoise-Athénaïs de Rochechouart de Mortemart, marquise de Montespan
Դիմանկար
Ծնվել էմոտ հոկտեմբերի 5, 1640(1640-10-05)
ԾննդավայրLussac-les-Châteaux
Մահացել էմայիսի 27, 1707(1707-05-27)[1][2][3] (66 տարեկան)
Մահվան վայրԲուրբոն լ’Արշամբո
Քաղաքացիություն Ֆրանսիա[4]
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունֆրեյլինա
ԱմուսինLouis Henri de Pardaillan de Gondrin?
Ծնողներհայր՝ Gabriel de Rochechouart de Mortemart?, մայր՝ Diane de Grandseigne?
Զբաղեցրած պաշտոններfavourite?
ԵրեխաներFrançoise Marie de Bourbon?, Louis Alexandre, Count of Toulouse?, Louise Françoise de Bourbon?, Louis Auguste, Duke of Maine?, Louis Antoine de Pardaillan de Gondrin?[2], Louise Marie Anne de Bourbon?, Louis César, Count of Vexin?, Marie Christine de Pardaillan de Gondrin?, unknown son Bourbon?[2] և louise Françoise de Bourbon?[2]
Ստորագրություն
Изображение автографа
 Madame de Montespan Վիքիպահեստում

Ֆրանսուազա-Աթենաիս դը Ռոշեշուար դը Մորտեմար, մարքիզուհի դը Մոնտեսպան (ֆր.՝ Françoise-Athénaïs de Rochechouart de Mortemart, Marquise of Montespan, մոտ հոկտեմբերի 5, 1640(1640-10-05), Lussac-les-Châteaux - մայիսի 27, 1707(1707-05-27)[1][2][3], Բուրբոն լ’Արշամբո), առավել հայտնի է որպես Մադամ դը Մոնտեսպան, Լուի Արև արքայի ամենահայտնի պաշտոնական սիրուհին, ումից նա ունեցել է յոթ զավակ։ Հանրության ուշադրությանն է արժանացել տարիներ շարունակ Փարիզյան սալոններում անցկացնելով, որտեղ ակնհայտ է դարձել, որ խելացի, իմաստուն և շատ գրավիչ կին է։ Նա վերցրել է Աթենաիս (ֆր.՝ Athénaïs) մականունը, ի պատիվ հունական անտիկ աստվածուհի Աթենասի։ Այդպիսով՝ հիշատակվել է նաև Աթենաիս դը Մոնտեսպան անունով։ Նա որոշ ժամանակ հանդես է եկել որպես Բարբարա Պալմեր՝ Քլիվլենդի առաջին դքսուհի, լինելով Չարլզ II Անգլիացու տիկինը։ Շնորհիվ իր ամուսնությունների՝ եվրոպական մի քանի արքայատոհմերի նախամայրն է դարձել, ներառյալ Իսպանիան, Իտալիան, Բուլղարիան և Պորտուգալիան։ Նա նաև պատասխանատու էր այժմ ավերված Ճենապակե Տրիանոնի, ինչպես նաև` ավելի մեծ ու ավելի ընդարձակ Կլանյի ամրոցի ստեղծման համար։ Վերջին կառույցը նմանեցվել է Վերսալի պալատին, պարզապես տարածքով փոքր էր։ Նա նաև անվանվել է Ֆրանսիայի իսկական թագուհի՝ շնորհիվ թագավորի և արքունիքի վրա ունեցած իր մեծ ազդեցության։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա եղել է Մորտեմարի դուքս Գաբրիել Ռոշեշուարի և Դիանա դը Գրանսյենի դուստրը, ինչպես Ֆրանսիայի ամենահարգված` Ռոշեշուարների տոհմի անդամ։ Նրա մայրն Աննա Ավստրիացու շքախմբից էր և երիտասարդ տարիքում նա հաճախ ճամփորդում էր իր մոր հետ ընտանեկան կալվածքներից Փարիզի Լուվրի արքունիք։ Տասներկու տարեկանում նա սկսել է սովորել Սուրբ Մարիամ Աստվածածին միաբանությունում, վաղ տարիքից նրան անվանել են Մադմուազել դը Տոննե Շարանտ կամ Մադմուազել դը Մորտեմար։

Ամուսնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսուազան սիրում էր Լուի դը լա Տրեմոյլին, սակայն 1663 թվականի հունվարի 28-ին Ֆրանսուազան ամուսնացել է Լուի Անրի դը Պարդայանի` Մարքիզ դը Մոնտեսպանի հետ, ով իրենից 1 տարի փոքր էր։ Որպես ազնվական ընտանիքի անդամ` նրա ամուսնությունը սոցիալական հավասարության օրինակ էր։ Զույգն ունեցել է երկու զավակ։

  1. Մարիա Քրիստին դը Պարդայան մահացել է չամուսնացած և անզավակ։
  2. Լուի Անտուան դը Պարդայան, Մարքիզ դը Անտին, ավելի ուշ Անտինի դուքս, ամուսնացել է Ժուլիա Ֆրանսուազա դը Կրուսոլի հետ և ունեցել է զավակներ։

Հարաբերություններ Լյուդովիկոս XIV-ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասներկու տարեկանում Աթենասը դարձել է Հենրիետա արքայադստեր` արքայի քենու շքախմբի անդամ։ Հետագայում իր մոր և Աննա Ավստրիացու հարաբերությունների շնորհիվ, Աթենասը դարձել է արքայի կնոջ Մարիա Թերեզա Ավստրիացու շքախմբի անդամ։ Մինչև 1666 թվականը Աթենասը փորձում էր ձեռք բերել Լյուդովիկոս արքայի տիկնոջ Լուիզա դը լա Վալիերի համակրանքը։

Աթենասի և Լյուդովիկոսի սեռական կապը դառնում է հանրային քննարկման առարկա։ Նրանց առաջին ապօրինի երեխան աղջիկ էր, ում անվանել են զույգի անունով Լուիզա Ֆրանսուազա դը Բուրբոն, բայց նա շուտ է մահացել։ Երեխաների մեծանալուց հետո ընտանիքը տուն է գնում Փարիզի Ռու Վոժիրար փողոցում, որտեղ երեխաները հնարավորություն են ստանում դաստիարակվել իրենց դայակ Մադամ Սկարոնի կողմից (ապագա Մադամ դը Մանտենոն, Լյուդովիկոսի գաղտնի կինը)։ Աթենասի շարունակական պահանջների արդյունքում 1673 թվականին զույգի երեք ապօրինի զավակները ճանաչվում են և նրանց տրվում է Բուրբոն արքայական ազգանունը։ Նրանց մոր անունն այդուամենայնիվ չի հիշատակվում։ Չնայած դրան` նա կարողանում է Լյուդովիկոսից ունեցած իր զավակներին օրինականացնել, դրանից հետո Աթենասի և Լյուդովիկոսի միջև վեճերը ավելի են շատանում։

Զավակներ Լյուդովիկոս XIV-ից[խմբագրել | խմբագրել կոդը]

Montespan with her four eldest of Louis XIV's illegitimate children by an unknown artist.
  1. Լուիզա Ֆրանսուազա դը Բուրբոն մահացել է երիտասարդ տարիքում։
  2. Լուի Օգյուստ դը Բուրբոն, Մաինեյի դուքս ամուսնացել է Լուիզա Բենեդիկտա դը Բուրբոնի հետ և ունեցել է զավակներ։
  3. Լուի Սեզար դը Բուրբոն, Վեքսինի կոմս մահացել է մանկահասակ։
  4. Լուիզա Ֆրանսուազա դը Բուրբոն, մադմազել դը նանտ ամուսնացել է Լուի դը Բուրբոնի հետ և ունեցել է զավակներ։
  5. Լուիզա Մարիա Աննա դը Բուրբոն, մադմազել դը Տուր, մահացել է երիտասարդ հասակում։
  6. Ֆրանսուազա Մարիա դը Բուրբոն, մադմազել դը Բլուա, ամուսնացել է Ֆրանսիայի ռեգենտ, Օռլեանի դուքս Ֆիլիպ Օռլեանցու հետ և ունեցել է զավակներ։
  7. Լուի Ալեքսանդր դը Բուրբոն, Թուլուզի կոմս ամուսնացել է Մարի Վիկտորիա դե Նոայի հետ և ունեցել է զավակներ։

Ուշ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կյանքի վերջին տարիներին դը Մոնտեսպանն իրեն նվիրել է խիստ ապաշխարանքի։ Նրա մահվան ամբողջ ծանրությունը զգացին նրա ամենակրտսեր երեք երեխաները։ Նա մահացել է 1707 թվականի մայիսի 27-ին, վաթսունհինգ տարեկանում, երբ բուժում էր ստանում Բուրբոն-լ'Արշամբոյում` ծանր հիվանդությունը հաղթահարելու համար։ Արքան թույլ չի տալիս նրա երեխաներին սգալ նրա համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. LIBRIS — 2012.