Մարցիգետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարցիգետ
Բնութագիր
Երկարություն29 կիլոմետր
Ավազանի մակերես252 կմ²
Ջրի ծախս2,46 մ³/վ
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայումՊաղակն
 · Գետաբերանի տեղակայումԴեբեդ
 · Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրՀայաստան
ԵրկրամասԼոռու մարզ

Մարցիգետ, գտնվում է Լոռու մարզի Թումանյանի շրջանում, Դեբեդի աջ վտակը, երկարությունը 29 կմ է, ավազանը՝ 252 կմ²։ Սկիգբ է առնում Գուգարաց լեռների Պաղակն լեռնագագաթի հարավային լանջից, մոտ 2000 մ բարձրությունից։ Անտառապատ ձորով հոսում է դեպի հարավարևմտյան, ապա՝ հյուսիսարևմտյան։ Թումանյան քաղաքատիպավանի մոտ թափվում է Դեբեդի մեջ։ Սնումը խառն է՝ գարնանային հորդացումներով, ամառային վարարումներով։ Դիտվում են թույլ ակտիվության ջրաքարային սելավներ։ Տարեկան միջին ծախսը 2,46 մ³/վրկ է, հոսքը՝ 77,5 միլիոն մ³։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 354 CC-BY-SA-icon-80x15.png