Մարցելի Նենցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարցելի Նենցկի
Nencki.jpg
Ծնվել էհունվարի 15, 1847(1847-01-15)[1][2]
ԾննդավայրBoczki, Zduńska Wola County, Gmina Szadek, Zduńska Wola County, Լոձի վոևոդություն, Լեհաստան
Մահացել էհոկտեմբերի 14, 1901(1901-10-14)[1][2] (54 տարեկանում)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունԼեհաստան
Ռուսական կայսրություն
Գիտական աստիճանդոկտորի աստիճան
Մասնագիտությունքիմիկոս և բժիշկ
ԱնդամությունԿրթության բարեկամների Պոզնանի ընկերություն
Marcel Nencki Վիքիպահեստում

Մարցելի Վիլհելմովիչ Նենցկի (անգլ.՝ Wilhelm Marceli Nencki, 15 հունվարի, 1847- 14 հոկտեմբերի, 1901), կենսաքիմիկոս և մանրէաբան։ Ազգությամբ լեհ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1870 թվականին ավարտել է Բեռլինի համալսարանը։ 1877-1891 թվականներին՝ Բեռնի համալսարանի պրոֆեսոր, 1891 թվականից՝ Պետերբուրգի փորձառական բժշկագիտության ինստիտուտի քիմիայի բաժնի վարիչ։ Ուսումնասիրել է միզանյութի սինթեզն օրգանիզմում, ցույց տվել լյարդի դերն այդ պրոցեսում և առաջարկել (Ի․ Պավլովի հետ համատեղ) կաթնասունների օրգանիզմում սինթետիկ միզանյութի առաջացման տեսություններից մեկը։ Պարզել է հեմի քիմիական կառուցվածքը, տվել (լեհ քիմիկոս Լ․ Մարխլևսկու (Լ․ Marchlewski, 1869-1946 թթ.) հետ միասին) հեմոգլոբինի և քլորոֆիլի քիմիական ազգակցությունը։ Մշակել է եղջերավոր անասունների ժանտախտի դեմ պայքարի մեթոդներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 224 CC-BY-SA-icon-80x15.png