Մարտ ստվերի հետ 2։ Ռևանշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարտ ստվերի հետ 2: Ռևանշից)
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մարտ ստվերի հետ 2։ Ռևանշ
ռուս.՝ Бой с тенью 2: Реванш
Մարտ ստվերի հետ 2։ Ռևանշ.jpeg
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրմարտաֆիլմ և դրամա
Թվական2007
Պրեմիերա18.10.2007
ԼեզուՌուսերեն
ՌեժիսորԱնտոն Մեգերդիչև
ՊրոդյուսերՌուբեն Դիշդիշյան
Ալեքսեյ Սիդրով
Սցենարի հեղինակԱլեքսեյ Սիդրովլ
Ալեքսանդր Դորբինյան
ԴերակատարներԴենիս Նիկիֆորով
Ելենա Պանովա
Անդրեյ Պանին
Իվան Մակարևիչ
ՕպերատորԱնտոն Անտոնով
ԵրաժշտությունԱլեքսեյ Շելգին
ԿինոընկերությունՇաման-Պիքչերս
Տևողություն131 րոպե
Բյուջե6,000,000 $
Շահույթ12, 859, 418 $
ՆախորդՄարտ ստվերի հետ
ՀաջորդՄարտ ստվերի հետ։ Վերջին ռաունդ
Պաշտոնական կայքէջ

«Մարտ ստվերի հետ 2։ Ռևանշ» (ռուս.՝ «Бой с тенью 2: Реванш»), 2007 թվականի ռուսական գեղարվեստական ֆիլմ։ «Մարտ ստվերի հետ» ֆիլմի շարունակությունը։ Ռիժիսոր՝ Անտոն Մեգերդիչև։ Գլխավոր դերերում՝ Դենիս Նիկիֆորով (Արտյոմ Կոլչին), Ելենա Պանովա (Վիկա), Անդրեյ Պանին (Վագիտ Վալիև)

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցել է հինգ տարի, որից չորսը Արտյոմ Կոլչինն անցկացրել է բանտում։ Ամերիկյան բռնցքամարտի մենեջեր Մայքլը հերթական անգամ առաջարկում է Արտյոմին ընդունել ռևանշը և կրկին ռինգ դուրս գալ աշխարհի չեմպիոն Լարրի Պալմերի հետ։ Այս մարտը հաղթելու դեպքում Կոլչինը կդառնա իրական աշխարհի չեմպիոն։ Կոլչինը բոլորի համար անսպասելիերեն համաձայնում է։ Նա մեկնում է ԱՄՆ և սկսում մարզվել, շուտով նրան է միանում նաև Վիկան։

Կոլչինը հաղթում է մի քանի բարդ մարտեր և դանդաղ մոտենում այդքան սպասված տիտղոսին։ Լարրի Պալմերի հետ մարտի օրը արդեն հայտնի է, բայց այդ ժամանակ տեղի է ունենում դժբախտություն։ Ցեզարը՝ բռնցքամարտիկ, ով մարզվում էր Կոլչինի հետ նույն ակումբում, դեռ սկզբից չէր համակրում Արտյոմին։ Նա Արտյոմին հրահրում է, վերջինս չհաղթհարելով զայրույթը՝ նոկաուդի է ենթարկում Ցեզարին։ Տղան դուրս չի գալիս կոմայից և մահանում է։ Պարզվում է Ցեզարի հայրը՝ Ֆելիքս Մենդեսը, հայտնի թմրավաճառ է։ Նա երդվում է ապանել Արտյոմին և Վիկային։ Մենդեսի մարդիկ հարձակվում են Արտյոմի տան վրա։ Հենց նույն գիշերը Արտյոմը վորոշում է Վիկային հետ ուղարկել Մոսկվա, սակայն աղջկան օդանավակայանում առևանգում են Մենդեսի հրամանով։ Արտյոմին տրվում է երեք օր Վիկային ազատելու և Մենդեսին հանձնվոլու համար։

Իրավաբան Ջուլյան, որը աշխատում էր Մայքլի հետ, կարողանում է գտնել Մեդեսի կենսագրությաունը, որից Արտյոմը պարզում է, որ Մենդեսը և Վագիտ Վալիևը նախկին գործընկերներ են, որոնգ ժամանակին վիճվել են։ Վալիևը փակի տակ է և չի կարող օգնել Արտյոմին։ Արտյոմը շտապում է Ռուսաստան Նեչաևին խնդրելու ազատ արձակել Վալիևին, որն իր հերթին կօգնի ոչնչացնել Մենդեսին։ Փախուստի ժամանակ Վալիևը սպանում է Նիչաևի մարդկանցից երկուսին։ Կոլչինը և Վալիևը ԱՄՆ են մեկնում այլ անուներով։

Վալիևը խոստանում է Արտյոմին ոչնչացնել Մենդեսին։ Իրականում՝ Վալիևը հանձնում է Արտյոմին Մենդեսին, նրան տանում են նույն խուցը, որտեղ պահում էին Վիկային։ Վալիևին հեռախոսին գալիս է լուսնար, որում նրա տղան է առևանգված։ Արտյոմին և Վիկային բաց են թողնում։ Արտյոմը հասցնում է ներկայանալ հանդիպմանը։ Նա ծեծված էր, և բժիշկները խորհուրդ չեն տալիս դուրս գալ ռինգ։

Հաջորդ օրը Կոլչինը մենամարտում է Լարրի Պալմերի հետ և հաղթում՝ դառնալով աշխարհի չեմպիոն։ Կոլչինը հասկանում է, որ Մենդեսին այլևս ոչինչ չի խանգարի սպանել նրան, և վերադառնում է տուն, սպսելով իր մահվանը։ Մենդեսը այդ գիշերը գալիս է Կոլչինի Նյու-Յուրքի տուն՝ սպանելու տղային, սակայն Մենդեսին սպանում է իր օգնականը։ Պարզվում է, որ Մենդեսին սպանել են Վալիևի պատվերով։ Արտյոմը վերադառնում է Մոսկվա և առաջարկություն անում Վիկային։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար
Դենիս Նիկիֆորով Արտյոմ Կոլչին
Ելենա Պանովա Վիկա Երմակովա
Անդրեյ Պանին Վագիտ Վալիև
Պավել Դերևյանկո Տիմոխա
Իվան Մակարևիչ Կոստյա Երմակով
Գաս Ռեդվուդ Լարրի Պալմեր
Դմիտրիյ Շևչենկո Նիչաև
Մաքսիմ Լիտովչենկո Շլիկով
Միխաիլ Գորևոյ Մայքլ
Եկատերինա Մալիկովա Ջուլյա

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Ալեքսեյ Սիդրով, Ալեքսանդր Դորբինյան։
  • Ռեսիսոր՝ Անտոն Մեգերդիչև։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտության մեծ մասսը գրել է Ալեքսեյ Շալգինը։ Էքշեն-տեսարանների համար երաժշտությունը ստեղծվել է «Newtone»-ի կողմից։ Ֆիլմում հնչում է «М2» խմբի չորս երգեր՝ «Run», «Contabele», «Marrakesh Slam» և «Roadway»: Ֆիլմում հնչում է նաև CENTR, «Банд`Эрос», Իվան Սմիրնով, Brooks Bufford, Underbiz, «Слот».

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմում կա կամեյո հատված (Կոլչինի և Պալմերի մարտի ժամանակ)։ Ֆիլմում հայտնւմ հայտնի բռնցքամարտիկ Բատու Խասիկովը։ Նա նկարահանվել է ֆիլմի երրորդ մասում («Մարտ ստվերի հետ։ Վերջին ռաունդ»), որպես Կոլչինի հակառակորդ։
  • Հարցազրույցներից մեկում, երբ Դենիս Նիկիֆորովին (Արտյոմ Կոլչին) հարցրել են, թե արդյոք նա և Ելենա Պանովան (Վիկա) իրականում միասին են, Դենսինը կոնկրետ պատասխան չի տվել, սակայն խոստովանել է, որ սիրահարված է եղել Լենային ուսանողական տարիներին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]