Մարտ Սևաստոպոլի համար (ֆիլմ, 2015)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտ Սևաստոպոլի համար
ռուս.՝ Битва за Севастополь և ուկրաիներեն՝ Незламна
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա,
Ռուսաստան Ռուսաստան
Ժանրռազմական դրամա, Կենսագրական ֆիլմ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ, Լյուդմիլա Պավլիչենկո, Operation München?, Siege of Odesa 1941?, Սևաստոպոլի պաշտպանություն և Դիպուկահար
Թվական2015
Լեզուռուսերեն,
անգլերեն,
ուկրաիներեն
ՌեժիսորՍերգեյ Մոկրիցկի
ՊրոդյուսերՆատալյա Մոկրիցկայա
Սցենարի հեղինակՄաքսիմ Բուդարին,
Սերգեյ Մոկրիցկի,
Լեոնիդ Կորին,
Մաքսիմ Դանկևիչ,
միտքը` Եգոր Օլեսովի[1]
ԴերակատարներՅուլյա Պերեսիլդ, Եվգենի Ցիգանով, Վիտալի Լինեցկի, Ջոն Բլեքհեմ, Անատոլի Կոտ, Վալերի Գրիշկո, Սերգեյ Բարկովսկի և Սերգեյ Պուսկեպալիս
ՕպերատորՅուրի Կորոլ
ԵրաժշտությունԵվգենի Գալպերին
ՄոնտաժՎիկտոր Օնիսկո
Պատմվածքի վայրԽՍՀՄ, ԱՄՆ, Օդեսա, Սևաստոպոլ և Չիկագո
Կինոընկերություն«Կինոռոբ»,
«Նոր մարդիկ»
Տևողություն110 րոպե
Բյուջե$ 5 մլն
Շահույթ$ 8 մլն

«Մարտ Սևաստոպոլի համար» (ուկրաիներեն՝ «Незламна», «Անխորտակվելի»[2]), ռուս-ուկրաինական լիամետրաժ ռազմական դրամատիկ պատմա-կենսագրական գեղարվեստական ֆիլմ, նկարահանված 2015 թվականին ռեժիսոր Սերգեյ Մոկրիցկի կողմից։ Ֆիլմը պատմում է Կարմիր բանակի 25-րդ Չապաևյան հրաձգային դիվիզիայի լեգենդար դիպուկահար, Խորհրդային Միության հերոս, լեյտենանտ Լյուդմիլա Պավլիչենկոյի մասին, ով Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ոչնչացրել է Նացիստական Գերմանիայի 309 ֆաշիստական զինվոր և սպա։

Կինովարձույթում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլի 2-ին, իսկ հեռուստատեսային պրեմիերան կայացել է 2015 թվականի մայիսի 9-ին` եթեր հեռարձակվելով ուկրաինական «Ուկրաինա» ալիքով և ռուսական «Առաջին ալիք»-ով։ 2016 թվականի փետրվարի 22-ին և 23-ին «Առաջին ալիք»-ով տեղի ունեցավ ֆիլմի 4 սերիանոց հեռուստաեթերը։

Ֆիլմի կինոէկրաններ դուրս գալը նշանակված էր Հաղթանակի օրվա 70-ամյակի տոնախմբությանը ընդառաջ[1]։

Ֆիլմի սցենարը գրել է Մաքսիմ Բուդարինը, Սերգեյ Մոկրիցին, Լեոնիդ Կորինը, Մաքսիմ Դանկևիչը, Եգոր Օլեսովայի մտահղացմամբ, Լյուդմիլա Պավլիչենկոյի «Հերոսական եղելություն» գրքի մոտիվներով (Պավլիչենկո Լ. Մ. «Հերոսական եղելություն». Սևաստոպոլի պաշտպանությունը 1941—1942 թթ.»)[1]:

Տեսարանների նկարահանումները անցկացվել են Սևաստոպոլում, Բալակլավայում, Կիևում, Օդեսայում և Կամենեց-Պոդոլսկում, տևել է գրեթե մեկ տարի` 2013 թվականի աշնանից մինչև 2014 թվականի հուլիսը[3]։

Ֆիլմի աշխատանքների մեջ ընդգրկվել են միջազգային թիմեր ռեժիսոր Սերգեյ Մոկրիցիի գլխավորությամբ, «Նոր մարդիք» և «Կինոռոբ» ընկերությունները։ Ֆիլմի ծրագիրը ներկայացվել է միջազգային Կաննիի[4], Օդեսայի[5], Բեռլինի[6] և Տորոնտոյի կինոփառատոների ժամանակ[7]։

Ֆիլմի ստեղծողները իրենց աշխատանքը ներկայացնում են ինչպես հոգեբանական-կենսագրական ֆիլմ պատերազմի ժամանակ կնոջ դաժան ճակատագրի մասին։ Կինոնկարում արտացոլված են 1937-1957 թվականների դեպքերը։«Սևաստոպոլի ճակատամարտը» ֆիլմի սցենարիստներից մեկը՝ Լեոնիդ Կորինը, հերոսաբար զոհվել է Բախմուտի գրոհի ժամանակ։

Կորինը կամավոր հատուկ գործողության էր գնացել հունվարին։ Սցենարիստը ծառայում էր նվագախմբի հետախուզական դասակում՝ որպես PKM գնդացրի օգնական։

Նա սպանվել է 2023 թվականի մարտի 29-ին Բախմուտի անգարների վրա հարձակման ժամանակ։ Գրոհային խումբը հակառակորդին դուրս է բերել գրավյալ գծերից, սակայն հայտնվել է հրետանային կրակի տակ։ Կորինը վիրավորվել է իր կյանքի հետ անհամատեղելի բեկորից։

Կորինը ստացել է Վագներ ընկերության ներքին պարգևները՝ Ոսկե խաչ, Արիության մեդալ, Արյուն և Արիություն, որոնք սահմանված են մարտերում ունեցած վաստակի համար։ Հետմահու պարգևատրվել է Արիության շքանշանով[8]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սյուժեն հիմնված է իրական դեպքերի վրա։ Իրադարձությունները կապված էին սովետական լեգենդար կին-դիպուկահար Լյուդմիլա Պավլիչենկոյի կենսագրության հետ։

Հայրենական Մեծ պատերազմը ստիպեց Լյուդմիլային, Կիևյան պետական համալսարանի ասպիրանտուհուն, թողնել դիպլոմային պրակտիկան Օդեսայում։ Կարճատև դիպուկահարային կուրսերից հետո պատերազմի առաջին օրերին նա, որպես կամավոր մեկնում է ռազմի դաշտ, դառնալով Կարմիր բանակի 25-րդ Չապաևյան հրաձգային դիվիզիայի դիպուկահար, և սկսում է իր հերոսական ռազմական ճանապարհը. մասնակցելով Մոլդովական ԽՍՀ-ի միջսահմանային պատերազմներին, Օդեսայի պաշտպանությանը և Սևաստոպոլի պաշտպանական մարտերին։ Ունենալով անձնական բազմաթիվ հաղթանակներ նացիստական դիպուկահարների հետ մենամարտերում, դառնալով իրական լեգենդ, Լյուդմիլան վիրավորվելով թողնում է Սևաստոպոլը, իր անկումից հաշված օրեր առաջ։

Շրջանցելով գունեղ մարտերի տեսարանները, սյուժեի հիմնական ուշադրությունը ուղղված է հերոսների հոգեկան ապրումների վրա, առավել տպավորիչ տեղ է զբաղեցնում «սիրային գիծը»[9]։ Այդ տեսարանները պարտավորեցրել են ռեժիսորին, ով շատ էր մտահոգվում պատերազմում կնոջ թեմայի համար[10]։

1942 թվականին, անցնելով պատերազմի փորձությունը, Լյուդմիլան հայտնվեց ԱՄՆ-ի սովետական պատվիրակության կազմի մեջ, որտեղ էլ ընկերացավ այդ երկրի առաջին տիկնոջ Էլեոնորա Ռուզվելտի հետ։ Ֆիլմի կարգախոսը` «Կինը` ով փոխեց պատմության ընթացքը» հիշեցնում է ԽՍՀՄ-ի լեգենդար կին-դիպուկահարի դերը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Եվրոպայի երկրորդ ճակատում ընթացող կռիվների ժամանակ։ Ամերիկայի քաղաքներով շրջագայության ժամանակ, կազմակերպված Էլեոնորա Ռուզվելտի կողմից, Չիկագոյում Լյուդմիլա Պավլիչենկոն ասաց իր հայտնի խոսքերը.

«Ես քսանհինգ տարեկան եմ։ Մարտադաշտում ես հասցրել եմ ոչնչացնել երեք հարյուր ինը ֆաշիստական զավթիչների։ Ձեզ չի թվո՞ւմ, ջենտլմեննե՛ր, որ դուք չափազանց երկար թաքնվեցիք իմ թիկունքում»

Պատերազմից հետո նա կրկին հանդիպեց Էլեոնորա Ռուզվելտին։

Ֆիլմը շեղվում է Լյուդմիլա Պավլիչենկոյի իրական կենսագրության պատմությունից և անցում է կատարում դեպի ռոմանտիկայի կողմ։ Իրականում Լյուդմիլա Բելովան 1932 թվականին ամուսնացել է Ալեքսեյ Պավլիչենկոյի հետ և ունեցել է մեկ զավակ` Ռոստիսլավ Պավլիչենկոյին (1932—2007)։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յուլիա Պերեսիլդ — Լյուդմիլա Պավլիչենկո, Կարմիր բանակի հրաձգային դիվիզիայի դիպուկահար
  • Եվգենի Ցիգանով — Լեոնիդ Կիցենկո, կապիտան, դիպուկահար, Լյուդմիլայի գործընկեր
  • Օլեգ Վասիլկով — Մակարով, կապիտան
  • Նիկիտա Տարասով — Բորիս Չոպակ, ռազմական բժիշկ
  • Ջոան Բլեքհեմ — Էլեոնորա Ռուզվելտ, ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի կինը
  • Պոլինա Պահոմովա — Մաշա, բուժքույր
  • Վլադիմիր Լիլիցկի — Գրիշա, օդաչու
  • Անատոլի Կոտ — Նիկոլայ, օդաչու
  • Նատելլա Աբելևա-Տագանովա — Սոնյա, Բորիսի քույրը
  • Վալերի Գրիշկո — Իվան Պետրով, գեներալ-մայոր
  • Սերգեյ Բարկովսկի — Ֆիլիպ Սերգեևիչ, ադմիրալ
  • Վիտալի Լինեցկի — ԵՄԿ մայոր
  • Սերգեյ Պուսկեպալիս — հրամանատար
  • Գեննադի Չենցով — լիազոր
  • Սվետլանա Օսադչենկո — աղջիկ-ասմունքող

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտյոմ Մելնիչուկ — Արսենի Մարչենկո
  • Ալլա Սերգիյկո — Լյուդմիլայի մայրը
  • Ստանիսլավ Բոկլան — Միխայիլ Յուրևիչ Պավլիչենկո, ՆԳԺԿ մայոր, Լյուդմիլայի հայրը
  • Դմիտրի Լալենկով — Հատուկ ջոկատի աշխատակից
  • Ստանիսլավ Լեսնոյ — ԵՄԿ ավագ
  • Սերգեյ Սիպլիվի — Կովալչուկ, Ուկրաինիայի ՕՍՕԱՎԻԱՀԻՄ-ի տիրի հրաձգության հրահանգիչ
  • Նիկիտա Թեզին — Վլադիմիր Պչելինցև, դիպուկահար
  • Սերգեյ Ռադչենկո — Նիկոլայ Կրասավչենկո, սովետական ուսանողների պատվիրակության հրամանատար, կոմունիստ
  • Վյաչեսլավ Նիկոլենկո — Վուդի Գատրի, ամերիկացի երգիչ և երաժիշտ
  • Սվետլանա Կոսոլապովա — Անյա Ֆիլիպչուկ
  • Անտոն Սոլովեյ — Անդրեյ
  • Նիկոլայ Բոկլան — Լյուդմիլայի հոր ընկերը
  • Ալեքսանդր Նովոսյելով — համալսարանի ռեկտոր
  • Ալեքսանդր Հերելես — համալսարանի տնտեսվար
  • Ալեքսանդր Յարեմա — ԱՄՆ-ում ԽՍՀՄ-ի դեսպանատան աշխատակից
  • Ալեքսանդր Կրիժանովսկի — Ջոն, Էլեոնորա Ռուզվելտի քարտուղար
  • Ալիկ Շպիլյուկ — Ջեյմս, քարտուղար
  • Ինգա Նագորնայա — Վեռա
  • Իլյա Պրոկոպիվ — Կոլեսով, Պավլիչենկոյի համակուրսեցին
  • Վլադիմիր Սկորիկ — Ֆելդան, ուսանող
  • Վիտալի Աժնով — երիտասարդ
  • Սերգեյ Մալյուգա — հետախույզ
  • Ռուսլան Գանուշակ — ծխախոտի արքան
  • Անդրեյ Ֆրանչուկ — Մայքլ, լրագրող
  • Իգոր Ցիշկևիչ — լրագրող-գաղթական
  • Լյուբով Տիմոշևսկայա — Բորիսի մայրը
  • Վլադիմիր Զադնեպրովսկի — Բորիսի հայրը
  • Վլադլեն Պորտնիկով — Մենդել
  • Վասիլի Սիվոխոպ — Իվան Զապորոժեց
  • Իրինա Ժուրավկինա — ավագ բուժքույր

[11]

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ացենարի հեղինակներ։ Մաքսիմ Բուդարին, Սերգեյ Մոկրիցկի, Լեոնիդ Կորին, միտքը` Եգոր Օլեսովի, Լյուդմիլա Պավլիչենկոյի «Հերոսական եղելություն» (Պավլիչենկո Լ. Մ. «Հերոսական եղելություն». Սևաստոպոլի պաշտպանությունը 1941—1942 թթ.») գրքի մոտիվներով[1]։
  • Ռեժիսոր. Սերգեյ Մոկրիցկի։
  • Օպերատոր. Յուրի Կորոլ։
  • Կոմպոզիտոր. Եվգենի Գալպերին։
  • Նկարիչ. Յուրի Գրիգորովիչ։
  • Հագուստների նկարիչ. Ալեքսեյ Կամիշով։
  • Գրիմը. Լիլիանա Հոմա, Ելենա Մամեդովա։
  • Մոնտաժ. Վիկտոր Օնիսկո։
  • Գլխավոր պրոդյուսերներ. Եգոր Օլեսով, Նատալյա Մոկրիցկայա։
  • Պրոդյուսեր. Ուլյանա Սավելևա։
  • Համապրոդյուսեր. Միլա Ռոզանովա։
  • Գործադիր պրոդյուսեր. Իրինա Կոժեմա

Նկարահանման գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարտ Սևաստոպոլի համար» ֆիլմի աշխատանքները սկսվել են 2012 թվականից, երբ բացահայտվեց սովետական լեգենդար կին-դիպուկահար Լյուդմիլա Պավլիչենկոյի մասին արխիվային տեղեկությունները։

Ֆիլմի սցենարը գրել են Մաքսիմ Բուդարինը, Սերգեյ Մոկրիցկին և Լեոնիդ Կորինը, իսկ մտահղացումը պատկանում է Եգոր Օլեսովին, Լյուդմիլա Պավլիչենկո Միխայիլովնայի «Հերոսական եղելություն» (Պավլիչենկո Լ. Մ. «Հերոսական եղելություն». Սևաստոպոլի պաշտպանությունը 1941—1942 թթ.») գրքի մոտիվներով[1]։

Ռեժիսորը պաշտոնը ստանձնել է Սերգեյ Մոկրիցկին, ով առավել հայտնի իր օպերատորական աշխատանքներով տարբեր հեռուստատեսային և կինոծրագրերի շարքում։ Նրա գալով սցենարը լիովին փոխվեց, և առավելապես ֆիլմում ներկայացվեց Լյուդմիլա Պավլիչենկոյի կենսագրությունը։

Ֆիլմի նկարահանումների աշխատանքների համար հրավիրվել են միջազգային դերասանների խմբեր։

Գլխավոր դերը խաղացել է ռուս դերասանուհի Յուլիա Պերեսիլդը։ Այդ ֆիլմը նրա մասնակցությամբ առաջին պատերազմների մասին ֆիլմը չէ։ Նկարահանման հրապարակում դերասանուհու գործընկերներից մեկը դարձել է Եվգենի Ցիգանովը։

Ինչպես նաև ֆիլմում նկարահանվել են. Նիկիտա Տարասովը, անգլիացի դերասանուհի Ջոան Բլեքհեմը (առավել հայտնի է «Բրիդջիթ Ջոնսի օրագիր» ֆիլմում խաղացած դերով), ով խաղացել է Էլեոնորա Ռուզվելտի դերը։ Ֆիլմի աշխատանքների մեջ ընդգրկվել են նաև դերասաններ Ուկրաինայից. Վիտալի Լինեցկի, Ստանիսլավ Բոկլան, Պոլինա Պախոմովա և ուրիշներ։

Տեսարանների նկարահանումները անցկացվել են Սևաստոպոլում, Բալակլավայում, Կիևում, Օդեսայում և Կամենեց-Պոդոլսկում 2013 թվականի աշնանից մինչև 2014 թվականի հուլիսը[3]։

Համակարգչային գրաֆիկայի տեսարանները ստեղծել է ուկրաինական «Postmodern» ընկերությունը։

2015 թվականի մարտի 27-ին մոսկովյան «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել ֆիլմի մամլո-ցուցադրությունը։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարտ Սևաստոպոլի համար» ֆիլմի պաշտոնական սաունդթրեքը գրել և կատարել է «Ուկրաինայի ազգային սիմֆոնիային նվագախումբը»։

Սաունդթրեքի պաշտոնական ալբոմը գրվել է 2014 թվականի նոյեմբերից մինչև 2015 թվականի հունվարը։

Ֆիլմի պաշտոնական երգը դարձավ «Կինո» խմբի «Կուկուշկա» երգը, որը արդեն կատարում էր Պոլինա Գագարինան։ Ինչպես նաև երգը ունի իր պաշտոնական տեսանյութը, որտեղ երգչի կատարմամբ չկա և ոչ մի կադր, այլ փոխարենը կան ֆիլմից հատվածներ։

Ֆիլմի երաժշտության հեղինակը համարվում է Եվգենի Գալպերինը, իսկ երգի նոր գործիքավորման պաասխանատվությունը իր վրա է վերցրել Կոնստանտին Մելաձեն։

Ֆիլմում և ալբոմում հնչել է ուկրաինական «Օկեան Էլզի» խմբի կատարմամբ «Обійми» (ռուս.՝ Обними) երգը։ Ինչպես նաև երգի պաշտոնական նկարահանված տեսանյութը առաջին անգամ «YouTube»-ում հայտնվել է 2013 թվականի փետրվարի 27-ին։ Սաունդթրեքի հետ միասին ալբոմի պաշտոնական թողարկումը եղել է 2015 թվականի ապրիլի 7-ին։

Կոմպոզիցիանների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարտ Սևաստոպոլի համար»
(պաշտոնական սաուդթրեք)
«Մարտ Սևաստոպոլի համար» գեղարվեստական ֆիլմի համար (2015)-ի Սաունդթրեք
Թողարկված2015 թվականի ապրիլի 7
Ձայնագրված2014-2015
ԺանրՖիլմի երաժշտություն
Տևողություն30:98
Լեզուռուսերեն,
ուկրաիներեն
Լեյբլ«Ազգային երաժշտական հրատարակչություն»
ՊրոդյուսերԵվգենի Գալպերին,
Կոնստանտին Մելաձե
# ԱնվանումԵրաժշտություն Տևողություն
1. «Կուկուշկա»  Վիկտոր Ցոյ 3:52
2. «Ուվերտյուրա»  Ուկրաինայի ազգային սիմֆոնիային նվագախումբ 2:02
3. «Հիշողություն»  Ուկրաինայի ազգային սիմֆոնիային նվագախումբ 1:20
4. «Հավատալ, որ չեն սպասի»  Ուկրաինայի ազգային սիմֆոնիային նվագախումբ 1:40
5. «Առաջին մարտ»  Ուկրաինայի ազգային սիմֆոնիային նվագախումբ 3:19
6. «Ես հասցրի»  Ուկրաինայի ազգային սիմֆոնիային նվագախումբ 2:28
7. «Երկրորդ մարտ»  Ուկրաինայի ազգային սիմֆոնիային նվագախումբ 4:02
8. «Լեոնիդի թեմա»  Ուկրաինայի ազգային սիմֆոնիային նվագախումբ 1:38
9. «Ճշգրիտ կրակելու կուրս»  Ուկրաինայի ազգային սիմֆոնիային նվագախումբ 2:43
10. «Դուել»  Ուկրաինայի ազգային սիմֆոնիային նվագախումբ 2:46
11. «Կյանքի անցագիր»  Ուկրաինայի ազգային սիմֆոնիային նվագախումբ 1:24
12. «Պետք է ապրել!»  Ուկրաինայի ազգային սիմֆոնիային նվագախումբ 2:24
13. «Լեոնիդի մահը»  Ուկրաինայի ազգային սիմֆոնիային նվագախումբ 1:40
14. «Իմ թիկունքում»  Ուկրաինայի ազգային սիմֆոնիային նվագախումբ 1:09
15. «Եզրափակիչ»  Ուկրաինայի ազգային սիմֆոնիային նվագախումբ 1:11

Ձայնագրության մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոնստանտին Մելաձե — վերադաշնակում
  • Վիկտոր Ցոյ — երաժշտության և տեքստի հեղինակ (ձայներիզ 1)
  • Պոլինա Գագարինա — վոկալ, բեկ-վոկալ (ձայներիզ 1)
  • Վիկտոր Ցոյ — խոսքերի հեղինակ (ձայներիզ 1)
  • Ուկրաինայի ազգային սիմֆոնիային նվագախումբ — երաժշտական գործիքներ
  • Սվյատոսլավ Վակարչուկ — վոկալ (ձայներիզ 16 - չթողարկված)
  • Դենիս Գլինին — հարվածային գործիքներ (ձայներիզ 16 - չթողարկված)
  • Դենիս Դուդկո — Բաս (ձայներիզ 16 — չթողարկված)
  • Պյոտր Չերնյավսկի — Կիթառ (ձայներիզ 16 — չթողարկված)
  • Միլոշ Ելիչ — ստեղնաշարներ (ձայներիզ 16 — չթողարկված)
  • Երաժշտական ազգային հրատարակչություն — ձայնագրի լեյբլ, արտադրող

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 — Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստի ազգային ակադեմիայի XIV «Ոսկե արծիվ» կինոփառատոնի ժամանակ «Մարտ Սևաստոպոլի համար» ֆիլմը նոմինացվել է ութ կատեգորիաներում, որոնցից երկուսում հաղթող է դարձել.
    • Դափնեկիր[12]։
      • 2015 թվականի լավագույն կնոջ դերը կատեգորիայում — ռուս դերասանուհի Յուլիա Պերեսիլդը մարմնավորելով սովետական դիպուկահար Լյուդմիլա Պավլիչենկոյի գլխավոր դերը;
      • 2015 թվականի լավագույն օպերատորական աշխատանքի կատեգորիայում — ֆիլմի օպերատոր Յուրի Կորոլը։
    • նոմինացիա[13]։
      • 2015 թվականի լավագույն խաղային ֆիլմը կատեգորիայում;
      • 2015 թվականի լավագույն ռեժիսորական աշխատանքի կատեգորիայում — ֆիլմի ռեժիսոր Սերգեյ Մոկրիցկի;
      • 2015 թվականի լավագույն տղամարդու դեր կատեգորիայում — ռուս դերասան Եվգենի Ցիգանովը մարմնավորելով կապիտան Լեոնիդ Կիցենկո դերը;
      • 2015 թվականի լավագույն նկարչական աշխատանքի կատեգորիայում — ֆիլմի նկարիչ Յուրի Գրիգորովիչ;
      • 2015 թվականի լավագույն հագուստների նկարչական աշխատանքի կատեգորիայում — ֆիլմի հագուստների նկարիչ Ալեքսեյ Կամիշով;
      • 2015 թվականի լավագույն ֆիլմի երգ կատեգորիայում — ֆիլմի կոմպոզիտոր Եվգենի Գալպերին։

Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինայում ֆիլմի ընդարձակ վարձույթը դուրս է եկել 2015 թվականի ապրիլի 2-ին[14]։ Ընդհանուր առմամբ ֆիլմը դիտել են 274 հազար ուկրաինացի հանդիսատես, որը տվել է ավելի քան 13,9 մլն գրիվնայի շահույթ[15]
  • 2015 թվականի մայիսի 9-ին «Ուկրաինա» հեռուստաալիքով կայացավ ֆիլմի 4 սերիանոց պրեմիերան, որը հենց այդ օրը դիտել են ավելի քան 13 մլն ուկրաինացի։

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կոմերսանտ» օրաթերթի թղթակից Միխայիլ Տրոֆիմենկովը ֆիլմին տվել է «Անընկճելի» անվանումը (նա կարծում է, որ հենց այս անունն է համապատասխանում ֆիլմի տեսարաններին) «վերջին քառորդ դարյան լավագույն ֆիլմը Հայրենական Մեծ պատերազմի մասին»։ Նրա կարծիքով, այս ֆիլմը չի համապատասխանում հետխորհրդային ռազմական ֆիլմերի սովորական չափանիշներին, քանի որ նրա ստեղծողները չեն չարաշահել հատուկ էֆեկտները, ինչպես նաև չեն օգտագործել «անազնիվ պաթոսներ», սյուժեում չեն ընդգրկել «արյունալից չեկիստներ» և ««լավ» ֆաշիստներ»։ Ամենը կառուցված էր դիպուկահար Լյուդմիլա Պավլիչենկոյի հիասքանչ կենսագրության շուրջ, որը գերազանց խաղով ցույց էր տալիս Յուլիա Պերեսիլդը, ֆիլմը առաջին պլան է ուղարկում մարդու և պատերազմի միջև հարաբերությունները և շրջում է «ոչ թե ռազմա-հայրենասիրությունը, այլ հակառազմա-հայրենասիրությունը»[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Анонс. Военный фильм «Битва за Севастополь» (2015 год). Трейлер фильма». «Первый канал». 9 мая 2015 года.
  2. Фильм «Битва за Севастополь» вышел в Киеве под другим названием. // lenta.ru (2 апреля 2015 года)
  3. 3,0 3,1 «Битва за Севастополь»: что осталось за кадром. «Первый канал» // 1tv.ru (22 февраля 2016 года)
  4. Лариса Юсипова. В Канне обсуждают конфликт в Монако и «Битву за Севастополь». Газета «Известия» // izvestia.ru (15 мая 2014 года)
  5. «Битва за Севастополь» в числе финалистов конкурса-презентации на Одесском кинофестивале 2014. Արխիվացված 2014-11-29 Wayback Machine // oiff.com.ua
  6. На кинорынке в Берлине представят два десятка украинских фильмов. // gazeta.ua (11 февраля 2014 года)
  7. Российское кино на североамериканском рынке: За кулисами продаж. // proficinema.ru (4 сентября 2014 года)
  8. «Colleagues spoke about the scriptwriter of the "Battle for Sevastopol" who died in the NMD – Oops Top» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
  9. «ВИДЕО. Трейлер фильма «Битва за Севастополь» (2015 год)». // PlayGround.ru.
  10. Маргарита Пронина, Александр Листопад, «Севинформбюро». История Севастополя: Съёмки фильма «Битва за Севастополь». Արխիվացված 2015-06-29 Wayback Machine Независимое телевидение Севастополя // nts-tv.com (22 ноября 2013 года)
  11. «Артем Мельничук | Официальный сайт актера кино». xn--e1aggcdi7b5a6b.xn--p1ai. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  12. Лауреаты премии «Золотой орёл» за 2015 год. Официальный сайт Национальной академии кинематографических искусств и наук России // kinoacademy.ru
  13. Номинанты премии «Золотой орёл» за 2015 год. Официальный сайт Национальной академии кинематографических искусств и наук России // kinoacademy.ru
  14. «Незламна». kino-teatr.ua. Վերցված է 2016 թ․ ապրիլի 20-ին.
  15. «Бокс-офіс №19 за 07 - 10 травня 2015. Касові збори України. Огляд касових зборів фільмів в прокаті - Kino-teatr.ua». kino-teatr.ua. Վերցված է 2016 թ․ ապրիլի 20-ին.
  16. Михаил Трофименков. (2015 թ․ ապրիլի 6). ««Выстрел в душу». В прокат вышла «Битва за Севастополь» Сергея Мокрицкого». Газета «Коммерсантъ», № 59. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]